Կապանցիները բոյկոտում են թանկացած ուղեվարձով երթուղայինը՝ օգտվելով անվճար մեքենաներից

Արդեն մի քանի օր է՝ Կապանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մեքենաներով քաղաքի կենտրոնից Շինարարների փողոց են տեղափոխում 8 համարի երթուղու ուղեւորներին`թույլ չտալով գծատերերին նրանցից գանձել 40 տոկոսով ավելի թանկ ուղեվարձ:

Ինչպես տեղեկացրել ենք՝ 8 համարի երթուղայինի ուղեվարձը 50 դրամից դարձել է 70 դրամ: Այսօր ՔՊ ներկայացուցիչներն ու տրանսպորտի թանկացման դեմ բողոքող Շինարարների թաղամասի բնակիչներից մեկը հանդիպել են Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին:

«Քաղաքացիական պայմանագրի» Կապանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Տիրայր Ղահրամանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետը տրանսպորտի թանկացումը բացատրում է գրեթե բոլոր ապրանքատեսակների եւ ծառայությունների գնի բարձրացմամբ: Դիտարկմանը, որ ամբողջ աշխարհում դիզվառելիքի գինը նվազել է, քաղաքապետը պատասխանել է, թե այլ ապրանքներն ու ծառայություններն են թանկացել:

Տիրայր Ղահրամանյանի խոսքով՝ վաղը պատրաստվում են հանդիպել Սյունիքի մարզպետի հետ՝ ներկայացնելով 8 համարի երթուղայինից օգտվող ուղեվորների դժգոհությունները:

«Մենք բոլորին կոչ ենք արել չվճարել 70` փոխարենը վճարելով 50 դրամ: Կան մարդիկ, որ ընդհանրապես չեն վճարում, կռիվ են տալիս երթուղայինների վարորդների հետ, մի մասն էլ 50 դրամ է տալիս, իջնում: Այսօր իմացանք, որ գիծը սպասարկող «Լավ ընկեր» ընկերության տնօրենը վարորդներին հրահանգել է՝ ով չի վճարում 70 դրամ, իջեցնել մեքենայից»,- մեզ հետ զրույցում ասաց Ղահրամանյանը՝ վստահեցնելով, որ իրենք շարունակելու են պայքարը:

Նշենք, որ սեփական մեքենաներով կապանցիներին տեղափոխելուն զուգահեռ ՔՊ ներկայացուցիչները նախաձեռնել են նաեւ ստորագրահավաք` տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը Կապանի ավագանի մտցնելու համար:

ՔՊ Կապանի տարածքային կառույցի անդամ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում այս կապակցությամբ գրել է. «Մեր գործերը ոնց որ վատ չեն գնում, արդեն ունենք ավելի քան երեք հարյուր ստորագրություն։ Չորս հարյուրն անցնելու դեպքում հարցը կարող ենք մտցնել Կապանի ավագանու օրակարգ։ Այսօր էլ ավտոբուսները գրեթե դատարկ են երթեւեկել, քանի որ կարողացել ենք մարդկանց մեր մեքենաներով տեղափոխել կանգառներից»:

Նա կապանցիներին եւ Հայաստանի մյուս բնակավայրերի բնակիչներին կոչ է անում միանալ իրենց՝ նամակներով եւ զանգերով «գրոհելով» վարչապետին, նրա օգնականներին, համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, Կապանի քաղաքապետին ու Սյունիքի մարզպետին:

Հիշեցնենք, որ Կապանի թիվ 8 երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ-ն նոյեմբերի 1-ից բարձրացրել է թիվ 8 երթուղու ուղեվարձը՝ 50 դրամից դարձնելով 70 դրամ: Մեզ հետ զրույցում Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի փողոցային լուսավորության եւ ճանապարհատրանսպորտային ծառայության բաժնի պետ Աշոտ Ոսկանյանը 8 համարի երթուղայինի ուղեվարձի թանկացումը բացատրել էր նրանով, որ ընկերությունը նոր մեքենաներ է ձեռքբերել, որոնք դիզելային վառելիքով են աշխատում:

Տպել
3443 դիտում

Գյումրիում մեքենաներ են այրվել

Մենք թշնամիներ չունենք, անգամ միտինգներ անող մեր գործըները մեր եղբայրն է. Էդ. Շարմազանով

Գյումրի. քայլերթի մասնակցին ոստիկանները ծեծել են, տուժածը «Գյումրի» բկ-ում է

Եթե դժգոհություններ կան, պետք է արտահայտվեին սահմանադրության հանրաքվեից հետո. Ս. Սարգսյան

Սիրուշոն, գրառում է կատարել #ԻմՔայլը ակցիայի մասին

Քաղաքացիական ակտիվությունը ժողովրդավարության կարեւորագույն գրավականն է. ՀՅԴ

Ես կատարեցի իմ քայլը եւ Իսպանիայից եկա Հայաստան. #ԻմՔայլը շարժմանը միացած մասնակից

Պաշտպանել եւ ապահովել երկրում խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԺՀՄԻԳ տնօրեն

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

Երեւանում ավարտվեց սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Անհամեմատ ավելի վտանգավոր է, երբ իրական որոշում կայացնողը ստվերում է. Վիգեն Սարգսյան

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանը կառավարության նիստի ժամը հարմարեցրել է իրեն, որ հետո էլ ՀՀԿ ԳՄ նիստը անի

Այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ. Արսինե Խանջյան

Վերջին 20 տարում հայը հային այսքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում (լուսանկար). թարմացվող

Հրամանատարը հերքում է զինծառայողին ծեծելու մասին տեղեկությունները եւ մանրամասնում դեպքը

ԵՄ դեսպան Սվիտալսկին Երեւանում է. հանդիպել է Ա. Սարգսյանին, բայց ցույցերի մասին չեն խոսել

ՀՀ նախագահը երկար լռությունից հետո հրավիրում է Փաշինյանին ու մյուսներին երկխոսության

Կառավարության նիստն ընթանում է մեքենաների ազդանշանների եւ վանկարկումների ուղեկցությամբ