Առողջապահության փոխնախարարը հեծանիվի պատճառով ստիպված է եղել լքել սոցիալական ցանցերը

07/11/2016 schedule19:00

ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար Սամվել Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ոլորտում իրականացվելիք հիմնական փոփոխությունները, որոնք ներառված են կառավարության ծրագրում:

Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ գործող կառավարության, մասնավորապես, առողջապահության ոլորտում որդեգրած քաղաքականությունը հիմնականում կրկնում կամ շարունակում է նախորդի սկզբունքները: Առողջապահության փոխնախարարն էլ նոր հորինած հեծանիվի մասին չէ, որ խոսեց: Թեպետ` իր հեծանիվի թեման ասուլիսում ոչ պակաս առանցքային տեղ ուներ:

Այսպես՝ օրինակ նախատեսվում է հաջորդ տարվանից սկսել էլեկտրոնային տեղեկատվական համակարգի աստիճանական ներդրում: Սա նշանակում է, որ այդուհետ պացիենտի հիվանդությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը լինելու է էլեկտրոնային մեկ բազայում եւ ասենք մի բժշկից մյուսի մոտ գնալիս նա անհրաժեշտություն չի ունենալու իր հետ տանել նաեւ տարբեր հետազոտությունների արդյունքների թղթային տարբերակը, կամ եթե անգամ կորցրել է դրանք, միեւնույն է, տեղեկատվությունը բազայում պահպանվելու է եւ այլն: Հայտնի է, սակայն, որ այսօր, որպես կանոն, բժիշկները չեն հիմնվում մեկ այլ բուժհաստատությունում վերցված անալիզի պատասխանի վրա, եւ պահանջում են նոր անալիզներ, հետեւաբար էական էլ չի լինելու, թե ինչ տեղեկատվություն կա էլեկտրոնային բազայում: Փոխնախարար Սամվել Մարգարյանն ընդունում է, որ նման խնդիր գոյություն ունի, բայց եւ չի կարծում, թե դա նսեմացնում է ներդրվող ժամանակակից համակարգի կարեւորությունը:

«Համաձայն եմ, որ ոչ մի էլեկտրոնային համակարգ այդ խնդիրը չի լուծի, բայց ասել` եկեք այդ երեւույթի դեմ պայքարն ավարտենք, հետո նոր էլեկտրոնային համակարգ ներդնենք, կարծում եմ՝ ճիշտ չէ: Էլեկտրոնային համակարգը շատ ավելի մեծ օգուտներ ու բոնուսներ ունի, քան այդ երեւույթի դեմ պայքարը: Այն իր լուրջ լուման է ունենալու համակարգի կայացման գործում»,- ասաց Սամվել Մարգարյանը: Նա նաեւ համամիտ է, որ առողջական խնդիր ունեցող մարդու համար, որն իր բուժման հոգսն ունի, երկրորդական են դառնում տեղեկատվության պահպանման կամ փոխանցման եղանակները, եթե նա գործնականում հանդիպում է բուժաշխատողների անբարյացակամ վերաբերմունքին, որոնք ամեն վայրկյան իրենից գումար են ակնկալում: Այս խնդրի լուծման բանալին, փոխնախարարի դիտարկմամբ, բուժաշխատողների համար արժանավայել աշխատավարձ ապահովելու մեջ է, բայց թե ինչ ճանապարհով, նա դեռ վերջնական պատասխան չունի:

Իսկ մինչ այդ ուղիները կգտնվեն, կառավարության ծրագրով նախատեսվում է ստեղծել բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ: Ըստ այդմ, կներդրվի բժշկական հաստատությունների դեմ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրման եւ վեճերի լուծման երկաստիճան համակարգ: Առաջին մակարդակը կգործի բուժհաստատության ներսում, երկրորդը կլինի անկախ մարմին: Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի գործարկումը նախատեսվում է 2018 թվականից:

Մոտ ապագայում միջազգային փորձի հիման վրա կտեղայնացվի ու կներդրվի կլինիկական ուղեցույց եւ պացիենտի վարման գործելակարգ: «Արտասահմանում ցանկացած հիվանդություն բուժվում է, այսպես կոչված, պրոտոկոլով: Այսինքն` ցանկացած իրավիճակ ունի իր բուժման պրոտոկոլը եւ գործընթացը, գրվում է այն քայլերի հաջորդականությունը, որոնք ցանկացած հիվանդության կամ իրավիճակի դեպքում բժիշկը պետք է անի: Սա նույնպես բարձրացնում է բուժական պրոցեսի թափանցիկությունը: Մի կողմից, կոպիտ ասած, բժշկին զերծ է պահում սխալ քայլերից, մյուս կողմից նրա համար ճիշտ ուղեցույց է»,- մանրամասնեց նորանշանակ փոխնախարարը: Իսկ մի՞թե բժշկական համալսարաններում ապագա բժիշկները հենց դա չեն սովորում, թե որ հիվանդությունը քայլերի ինչ հաջորդականությամբ է հարկավոր բուժել:

«Բժշկությունը դինամիկ զարգացող ոլորտ է, յուրաքանչյուր հիվանդության ստանդարտներ օրեցօր փոխվում են, կան առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված ստանդարտներ: Ժամանակի ընթացքում որոշ ուղղություններով հեղափոխական փոփոխություններ են լինում եւ անհրաժեշտ է, որ տարբեր սերունդների բժիշկները նույն կանոններով աշխատեն»,- պատասխանեց նա:

Որոշակի վերանայումներ են սպասվում նաեւ պետպատվերի բաշխման հարցում: Փոխնախարար Մարգարյանը նկատեց, որ պետությունն, ունենալով սահմանափակ հնարավորություններ, ստանձնում է բազմաթիվ ուղղություններով ծառայությունների փոխհատուցում, այսինքն` պետպատվերի տեղադրում: Ուստի հնարավոր է ծառայությունների այդ ցանկի կրճատում` նպատակ ունենալով ապահովել թեկուզ փոքրաքանակ, բայց լիարժեք բուժսպասարկում: Ի դեպ, առողջապահության ոլորտին հատկացված բյուջետային գումարները կազմում են մոտ 85 միլիարդ դրամ, որից 77 միլիարդը բաժին է հասնում պետական պատվերով գնվող ծառայություններին:

Ինչ վերաբերում է հեծանիվի թեմային, ապա Սամվել Մարգարյանն ասում էր, թե դրանով աշխատանքի գալով չի հետապնդել ինքնագովազդի նպատակ ու նաեւ չի ցանկանում օրինակ ծառայել ուրիշներին: Ավելին, նա նշեց, որ այդ քննարկումներն իրեն անհարմարություն են պատճառում, այնքան, որ նույնիսկ ստիպված է եղել լքել սոցիալական ցանցերը. «Ինձ համար չեմ ասում տհաճ, բայց այնքան էլ կոմֆորտնի չի, երբ որ իմ անձը քննարկում են: Ես սովոր եմ, որ իմ աշխատանքը քննարկեն: Ես կիսում եմ այն բոլոր մարդկանց կարծիքը, թե ժամանակավրեպ է, որ բոլոր պաշտոնյաները հեծանիվով գնան աշխատանքի: Մեր քաղաքում հեծանիվ քշելը ամենաանվտանգ գործողություններից մեկը չէ: Այնպես է ստացվել, որ ես ավելի արհեստավարժ եմ ու լավ եմ քշում: Դա իմ անձնական որոշումն է: Ես օրինակ ծառայելու միսիա չունեմ ու դա փիառ քայլ չէր: Ես ամենաշատն եմ ցավում, որ դա ինչ-որ ձեւով հայտնվեց մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ ինձ ստիպեց հեռանալ սոցիալական ցանցերից»:

Տպել
4067 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին