Ախուրյանում կառուցվող բնակելի շենքերի երաշխիքը 1 տարի է

07/11/2016 schedule19:30

Պետական միջոցներով 2010 թվականից մեկնարկել է Ախուրյանի բնակարանաշինության ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել 2016 թվականի ավարտին: Երեք բազմաբնակարան է կառուցվում` 104 բնակարանով: Շինարարությունն իրականացնում են` «Փարվանա» ԱԿ-ն,  «Շինարար» ՍՊԸ-ն, «Շինկարկաս» ՍՊԸ-ն, «Սեւանտրես» թիվ 1 շինարարական վարչություն ՍՊԸ-ն, թեեւ բնակարանների շինաշխատանքների իրականացումը մրցութային կարգով 2010 թվականին շահել էր «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը: «Գլենդել Հիլզը», սակայն երեք տարի է դադարեցրել է շինաշխատանքները`սնանկանալու պատճառով: Բնակարանների կառուցման աշխատանքները վերսկսվել են ընթացիկ տարվա հուլիսի 1-ից:

«Կազմակերպությունը սնանկ էր ճանաչվել: Պարզ էր, որ այս տարվա սկզբից էլ չէր շարունակի շինաշխատանքները: Դրա համար էլ նախորդ տարվա նոյեմբերին պետբյուջեից 798 մլն դրամ տրվեց աշխատանքների ավարտման համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Ախուրյանում կառուցվող բազմաբնակարաններում օգտագործվում են հատուկ ջերմամեկուսիչներ: Այն կիրառվում է՝ հաշվի առնելով Ախուրյանի բնակլիմայական պայմանները` բնակարաններում բարձր ջերմաստիճան ապահովելու նպատակով:

Մարզպետարանի պատասխանատուն նշեց, որ բնակարանները շահառուներին հանձնելուց հետո, մեկ տարվա ընթացքում, եթե թերություններ առաջ եկան, ապա կհարթի շինարարությունը իրականացրած կազմակերպությունը. երաշխիքը 1 տարի է:

104 ընտանիքի բնակարան կտրվի, 36 ընտանիքի`բնակարանի գնման վկայագիր: Այս թվաբանությունից հետո Ախուրյանում կշարունակեն լինել անօթեւաններ եւ անորոշ ժամանակով կապրեն տնակներում:

«Անօթեւան ախուրյանցիների մի մասը գրանցման հետ խնդիր ունի: Որոշները տեղափոխվել են: Մի քանի ընտանիքի անօթեւանության խնդիրն էլ ուսումնասիրում ենք: Կան նաեւ չհաշվառված բնակիչներ, ովքեր ուշացել են փաստաթղթեր ներկայացնել»,- ասաց Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը:

Նշենք, որ այս շինաշխատանքերի ավարտով Շիրակի մարզում դադարեցվում է բնակարանաշինությունը: Նախատեսվում է մինչեւ 2016 թվականի նոյեմբերի ավարտը եւս մի քանի տասնյակ ԲԳՎ տալ գյումրեցի անօթեւաններին, որով անօթեւանության կարգավիճակ ունեցողների բնակարանային կարիքները կբավարարվեն: Փաստացի տնակում ապրող ընտանիքների հարցը պետական ոչ մի ծրագրում ներառված չէ:

Տեղեկացնենք, որ Գյումրիում կա 3500 տնակում բնակվող ընտանիք:

Տպել
3517 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան