Գյումրիից՝ բացառապես Մոսկվա. «Պոբեդայի» ոդիսականը

Վերջերս ռուսական մեդիա դաշտ «արտանետված» տեղեկատվությունն առ այն, որ ՌԴ պետական «Աէրոֆլոտի» մաս կազմող «լոուքոստեր» «Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվում է դեպի Երեւան չվերթներից՝ թանկության պատճառով, մեղմ ասած, կասկածելի է:

Նախ, կասկածելի է այն, որ ավելի վաղ ռուսական շուկայում լուրջ դիրքեր զբաղեցնող եւ մեծ ուղեւորահոսքեր տիրապետող ընկերությունը ստանում է Դոնի Ռոստովից Երեւան ավիափոխադրումներ կատարելու բոլոր թույլտվությունները, սակայն հետո, ըստ «Ռիա նովոստիի» տեղեկատվական արտահոսքի, հրաժարվում այդ ուղղությունից:

Ի՞նչ է, ավիաընկերությունը մինչ դեպի Երեւան չվերթների թույլտվություն ստանալը, հաշվարկներ չէ՞ր կատարել, բիզնես պլան չէ՞ր կազմել եւ արդյոք հաշվի չէ՞ր առել «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման «դրակոնային» սակագները: Ավիաընկերությունից այդպես էլ ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին այս տեղեկատվությունը: Ընդհանրապես, այս ավիաընկերության՝ դեպի Հայաստան թռիչքների ճակատագիրը հետաքրքիր է, քանի որ այժմ էլ, համաձայն Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, «Պոբեդան» ստացել է բոլոր թույլտվությունները եւ ծրագրում է չվերթներ իրականացնել Գյումրի-Մոսկվա եւ հակառակը:

Որքանո՞վ է Հայաստանը հետաքրքիր բյուջետային ավիաընկերություններին, ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում եւ արդյոք ՀՀ կառավարության քայլերը՝ Գյումրին Վրաստանի Քութաիսի օրինակով դարձնել «լոուքոստերների» համար գրավիչ օդանավակայան, կտա՞ն արդյունքներ: «Ավիատրանս» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Աչոյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ տեղեկատվական արտահոսքը տարածողը լավ չի պատկերացնում ոլորտի նրբությունները եւ խնդիրները:

«Բանն այն է, որ ցանկացած բյուջետային ավիաընկերություն նախընտրում է թռիչքներ կատարել էժան ծառայություններ առաջարկող օդանավակայաններից: Նաեւ այդ պատճառով է, որ այդ ընկերությունները կարողանում են ավելի էժան տոմսեր առաջարկել ուղեւորներին: Հաճախ մենք օրինակ ենք բերում Վրաստանը, սակայն այստեղ էլ «լոուքոստերը» Քութաիսի է թռչում, այն չի գալիս Թբիլիսի: Գերմանիայում Ֆրանկֆուրտ չի գալիս «լոուքոստերը», այլ գնում է 160 կմ հեռավորության վրա տեղակայված՝ անունը մեզ ոչինչ չասող օդանավակայան: Այսինքն՝ ի սկզբանե «լոուքոստեր» ընկերությունը պիտի թռչեր Գյումրի: Բացի այդ, պետական մարմինները բավական ջանքեր են գործադրում, որպեսզի բյուջետային ավիաընկերություններին բերեն Գյումրի: Դրա համար 10 հազար դրամ օդի տուրքն են հանել: Դա պետական ծրագիր է եւ մշակված է կոնցեսիոների հետ համատեղ: Քննարկումներ էին գնում նաեւ «Wizzair»-ի հետ կապված, որը եւս ուղղված էր Գյումրիին»,- ասաց Տիգրան Աչոյանը:

Մեր հարցին՝ իսկ իշխանությունների կողմից արվող քայլերը բավարա՞ր են Գյումրիի օդանավակայանի զարգացման համար, Գյումրին շանս ունի՞ Քութաիսիի նման ուղեւորների մեծ ծավալներ սպասարկել, «Ավիատրանսի» տնօրենը պատասխանեց. «Որպեսզի Գյումրին դառնա Քութաիսիի նման օդանավակայան, Հայաստանը պետք է դառնա Վրաստանի նման երկիր, որը տարեկան շուրջ 5 մլն տուրիստ է ընդունում:

Սա ավելի համակարգային խնդիր է: Ենթադրենք ես ու դուք լավագույնս կառավարում ենք կամ բերել ենք աշխարհի լավագույն կառավարիչներին. եթե ուղեւոր չունենք կամ այդ ծավալները չկան, ունենք 200 հազար 2 մլն-ի փոխարեն, ինչպե՞ս դառնանք ինչ-որ բան: Վրաստանը 5 մլն տուրիստ է սպասարկում, բնականաբար Թբիլիսիի, Բաթումիի եւ Քութաիսիի օդանավակայանները լուրջ քանակ են սպասարկում: Իհարկե, Վրաստանում շատ են ցամաքային ճանապարհներով եկող տուրիստները, օրինակ՝ Հայաստանից ու Ադրբեջանից, սակայն այդ երկրի երեք օդանավակայանները միասին վերցրած սպասարկում են մեր երկու օդանավակայանների ծավալից մոտավորապես կրկնակի անգամ ավելի ուղեւոր: Եթե ոչ կոնկրետ կրկնակի, բայց մոտավորապես 80 տոկոսի տարբերություն կա ոչ հօգուտ Հայաստանի»:

Երբ հիշեցրինք, որ կառավարությունը բանակցություններ է վարում Եվրամիության հետ եվրոպական միասնական ավիատարածությանն անդամակցելու եւ ազատականացման վերաբերյալ համաձայնագիր կնքելու մասին, «Ավիատրանսի» տնօրենն ասաց, որ դրանք միմյանց հետ այդքան էլ սերտ կապ չունեն: Ըստ նրա, եթե ուղեւորների քանակ չեղավ, ավիաընկերությունը չի կարող էժան գին առաջարկել: «Պետք է «պատոկ»: Այսինքն՝ Երեւանից եվրոպական որեւէ ուղղություն, լինի Փարիզ, Վարշավա, Ամստերդամ եւ այլն, չկա այնպիսի հոսք, որը կբավարարի որեւէ բյուջետային ավիաընկերության պահանջներին: Հայաստանից միակ ուղղությունը, որը կարող է հետաքրքրել «լոուքոստերին»՝ Երեւան-Մոսկվան է: Երեւան-Մոսկվա ուղղության վրա օրական 11-12 չվերթ է կատարվում, եւ միջինը 2 հազար ուղեւոր ունենք:

Մնացած բոլոր ուղղություններով, նախարարը կասի, վարչության պետը, թե ինչ որ մեկը կառավարության նիստին հայտարարություն կանի կամ որեւէ լրագրող կգրի, հանկարծ չհավատաք, քանի որ մենք օբյեկտիվ սահմանափակումների մասին ենք խոսում: Ուստի պատահական չէ, որ Երեւան-Մոսկվա ուղղության վրա թռիչքներ կատարելու համար եկել է «Պոբեդան»: Այդ ընկերությունն ասում է՝ կթռչեմ Գյումրիից, քանի որ օդանավակայանը բոլոր պարամետրերով ավելի էժան է եւ այն օդի տուրքից ազատված է: Իսկ Գյումրիից թռիչքները լինելու են բացառապես Մոսկվա»,- ասաց Աչոյանը: 

Տպել
6167 դիտում

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը