Աշխարհազորայինների ցուցակագրումը սկսվել է. սպասում են հրամանի

08/11/2016 schedule21:23

Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանը ողջունում է գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի մոբիլիզացնող կոչը՝ ուղղված պատերազմի աշխարհազորային հրամանատարներին.

«Հա բա ադրբեջանցիք վարժանքներ են անցկացնում, դրա համար էլ պետք է զգույշ լինենք, պատրաստ լինենք. քառօրյա պատերազմում մինչեւ հավաքը եղավ ջոկատների, ահագին ուշացավ չէ՞, կռված տղերքով պետք է պատրաստ լինենք չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ Ադրբեջանում սպասվող զորավարժություններին ընդառաջ:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է լայնածավալ գործողություններ սկսվեն, Միքայելյանը պատասխանեց.

«Չէ, ուղղակի հրամանատարներին է կոչ անում, որ ջոկատները կազմեք, ցուցակ կա արդեն, մի քանի ջոկատի հրամանատարներ տվել են իրենց համաձայնությունը»:

Արցախյան պատերազմի վետերանի խոսքով՝ ՀՀ-ն շրջապատված է թշնամիներով, ուստի «ամեն ինչ էլ սպասելի է, եւ պետք է զգույշ լինել»:

Հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են մոբիլիզացման կոչին միացել, Միքայելյանը պատասխանեց.

«Ռուստամը՝ Հոկտեմբերյանի (ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյան), Խաչիկը՝  Տիգրան Մեծի, ես, եւ մեր պահեստազորի սպաները»:

Յուրա Միքայելյանը վստահեցրեց, որ նախարարությունից հրաման ստանալուն պես կմեկնեն սահման: Ի դեպ, զրույցի պահին եւս Միքայելյանն Արցախում էր:

Հիշեցնենք, որ զորավարժությունները լինելու են նոյեմբերի 11-ից 18-ը. ըստ պահեստազորի սպաների հայտարարության՝ «անց են կացվելու ադրբեջանական բանակի պատմության մեջ թերեւս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում կներգրավվեն ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ եւ ուղղաթիռ»:

Տպել
6296 դիտում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արևելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

Ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դա չեն արել ՔՊ-ի համար, եղել է ժողովրդի պահանջը

Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Սարգսյան

Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր

Նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ չկա, ինչը վկայում է Փաշինյանի անցած ուղին. Վ. Գերավետյան

ՀՀ-ում մեկնարկել են զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

Չենք մտել ու չենք մտնելու անօրինական գործարքի մեջ որեւէ քաղաքական ուժի հետ. «Սանիթեք»

Երբ ընդդիմություն խաղացողները մեծամասնություն են

Իլ-20-ի կործանման էխոն. Մոսկվայում Իսրայելի դեսպանին ԱԳՆ են կանչել

Ֆորպոստ. «ՌԱՕ ԵԷՍ»-ի սիրելիները

Կնիկ է ուզում, բեղուն է ուզում, մի քանի հատ է ուզում

Թավշյա հեղափոխությունը թավշյա ձեռնոցներով են անու՞մ. քննարկում

«Կրեդիտ Սերվիս».  երկար սպասված դատավճիռ

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում