Մամ ջան, դու հիմա լացում ես, բայց դրանք ուրախության արցունքներ են. Հովհաննեսի նամակը

09/11/2016 schedule16:30

Այսօր բժիշկների կոնսիլիում է տեղի ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի հետ կապված քննարկումներ անցկացնելու եւ որոշումներ կայացնելու նպատակով:

Այդ մասին տեղեկացրեց «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնության անդամ Նաիրա Միրզոյանը: Վերջինս հայտնեց, որ կոնսիլիումն անցել է առանց իրենց նախաձեռնության կողմից տրամադրված բժշկի:

«Մեկ օր ժամկետը բավական քիչ էր համապատասխան մասնագետ գտնելու համար... Երեկ մեր խումբը բոլոր ուղղություններով փորձեց կապվել տրավմատոլոգների, երակաբանների եւ թերապեւտների հետ, սակայն բոլորի կողմից մերժում ստացանք` Հովհաննեսին այցելելու նպատակով»,- ընդգծեց Նաիրա Միրզոյանը՝ ակնարկելով, որ որեւէ բժիշկ չի ցանկանում մասնակցել այդ կոնսիլիումին եւ նախարարության կարծիքին դեմ որեւէ բան ասել: Նաիրա Միրզոյանն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ կորոշի այսօրվա կոնսիլիումը, Հովհաննեսի գործը գնալու է Ժնևի Խոշտանգումների Կոմիտե` երեք ամիսների դիտավորյալ խոշտանգումների համար:

«Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնությունը փորձում է արտերկրի որեւէ բժշկի ներգրավվել հետվիրահատական պրոցեսը վերահսկելու ու բուժումներն ապահովելու համար: 

Առողջապահության նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ քիչ անց, վերջնական շտկումներից հետո կհրապարակեն կոնսիլիումի արդյունքների վերաբերյալ տեղեկությունը:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը նամակ է ուղարկել, որն ուղղված է նրա մորը եւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին: Օրերս Հովհաննեսի մայրիկի եւ Պավլիկ Մանուկյանի ծննդյան օրն էր: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Ծնունդդ շնորհավոր ՄԱՄ ջան...

ցավդ տանեմ կներես չեմ ասում, շատ եմ ասել, էսօր ասում եմ Շնորհակալություն, քանզի քիչ եմ ասել։ Քո 61 ամյակիդ ծնկաչոք պիտի ասեմ Շնորհակալություն, ոնց որ կներես ասեցի, վերջին մեր բաժանման օրը....

Շնորհակալ եմ, որ ունեմ քեզ, իմ բարի, իմ սուրբ մամա, որ հորս մահից հետո դարձար ինձ հայր, հետո նոր մայր։ Այսօր ինձ համար կրկնակի տոն է։ Հպարտ մարդ եմ ինձ զգում, քանզի այսօր իմ երկու հերոսների ծննդյան օրն է` մորս ու Նժդեհյան տեսակ` Պավլիկ հոպարիս։

Շնորհավոր ձեր ծնունդները իմ հերոսներ։ Մամ ջան, բազմաթիվ մաղթանքներ եմ ստանում, բոլորովին ինձ անծանոթ մարդկանցից, բոլորը միաբերան ինձ ասում են, որ հպարտ են ինձանով ու իբրև թե ես հերոս եմ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորիդ ջերմ խոսքերի համար, բայց ես դեռ չեմ արել այդ կոչմանն համարժեք ոչինչ` բացի նրանից որ ընդամենը կարողացել եմ կանգնել իրական հերոսների կողքին, բայց հերոսի կողքին կանգնելը թեկուզ և ընկնելու գնով` էդ հերոսություն չէ՛, այլ հերոսը Մայրս է, որ չնայած կյանքի դառնություններին ու դժվարություններին` եղար ինձ համար ամեն ինչ։

Շնորհակալ եմ ծեծիդ համար, որ ստացել եմ Չ տառիս համար, չեմ կարում, չգիտեմ, չի լինի, չեմ ուզում...

Շնորհակալ եմ, որ ասում էիր` հույսդ մենակ միշտ քո վրա դիր, տղե՛ս, չկա ուժերից վեր բան։

Մամ ջան, Պավլիկ հոպարս էլ է ինձ սովորեցրել մի բան, որ չի կարելի մարտական ընկերոջն ասել երեք բան` կներես, խնդրում եմ, շնորհակալ եմ։

Հոպար ջան, էս տարի խոստացա, որ պիտի նշեինք մեր տանը... Աստծուց խնդրում եմ առողջություն քեզ ու մորս։ Դու ինձ խոստացել ես, որ կպարես հարսանիքիս քավոր ջան։

Մամ, ուզում եմ, որ իմ սերն ու խոստումները ուժ տան քեզ, ոնց որ ինձ ուժ են տալիս քո սերն ու աղոթքները։ Մամ ջան, խնդրում եմ, որ հետևես առողջությանդ։

Կհանդիպենք շուտով Նոր Իրական անկախ Հայաստանում։

Իմ անգին մամա, գիտեմ հիմա դու լացում ես, բայց դրանք իմ երազած` ուրախության արցունքներդ են, միշտ խնդրել եմ Աստծուն որ քո աչքերից թափվեն միայն երջանկության արցունքներ, դու էլ ինձ ասում էիր, որ կտեսնես դրանք, երբ որ գրկես իմ որդուն, իսկ դու կգրկես իմ որդուն, երբ սահմանում էլ չեն զոհվի որդիներ... ու նրանց մոր աչքերից էլ չեն հոսի արցունքներ։

Մենք ընտրել ենք կա՛մ ՄԱՀ կա՛մ ԱԶԱՏՈւԹՅՈւՆ: Վախկոտ դավաճանները մեզ զրկեցին թե՛ մեկից, թե՛ մյուսից, ինչով ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց դավաճան լինելու փաստը և ոչ միայն հայությանը, այլ ամբողջ սփյուռքին, ցույց տվեցին իրենց իրական ռուս-թուրքական կեղտոտ դեմքերը։

Մամ ջան, հոպար ջան, շնորհակալ եմ Աստծուցս, որ ունեմ ձեզ...»:

Տպել
4653 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան