Ազգային անվտանգության խորհրդի լուծարումից հետո 600 մլն-ով կառուցված շենքի մի մասը դատարկ է

ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը լուծարվեց երկրի բարձրագույն ղեկավարության կողմից, քանի որ խորհուրդը հիմնադրվել էր երկրի ղեկավարի կողմից եւ իր ձեւով ու բովանդակությամբ աշխատակազմի է նման, իսկ աշխատակազմ նախագահականում արդեն կա: «Նպատակը մեկն էր՝ ավելի ակտիվացնել, ավելի հավուր պատշաճի դարձնել խորհրդի աշխատանքը եւ ի վերջո տրամաբանական լուծում տալ խնդրին: Երբ Արմեն Գեւորգյանը քարտուղար դարձավ, հարցը մանրամասն քննվեց ձեւի եւ բովանդակության տեսանկյունից, եւ նման որոշում կայացվեց»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ազգային անվտագնության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը՝ անդրադառնալով ԱԱԽ-ն լուծարելու մասին Սերժ Սարգսյանի կարգադրությանը:

Նրա խոսքով՝ խորհրդի աշխատակազմը լուծարվեց եւ դարձավ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն, որը մտավ նախագահի աշխատակազմի մեջ: «Բոլոր այն պիտանի կադրերը, փորձագիտական ներուժով ներառվեցին նոր քարտուղարության մեջ: Իհարկե, քիչ թե շատ փոփոխություններ եղան, բայց վարչությունների անունները չեն փոխվել: Բայց աշխատող օղակների խնդիրները հստակեցվեց եւ ավելի հասկանալի դարձավ, թե որ բաժինն ինչով պետք է զբաղվի: Բնականորեն, հիմա շարունակում ենք աշխատել, գործունեության մեջ ընդհատում չի եղել»,- ասաց Արամ Թանանյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի այդ կարգադրության 4-րդ կետում ասված է. « …. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լուծարման արդյունքում կրճատվող քաղաքացիական հատուկ ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման համար»: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարն այս կետի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ ԱԱԽ աշխատակազմը 2-3 անգամ կրճատվել է, սակայն դժվարացավ ասել, թե նախկինում քանի աշխատակից է եղել եւ որքան է կրճատվել, քանի որ նախկինում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն եղել: Սոցիալական երաշխիքների փոխարեն աշխատանքից ազատված աշխատակիցներին պետությունը տուժանքներ է վճարել, քանի որ սոցիալական երաշխիքներն ապահովելու մեխանիզմներ չկան:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը շարունակում է աշխատել ԱԱԽ շենքում, որն ունի 4 հարկ: Աշխատակազմի հիմնական մասն առաջին եւ երկրորդ հարկում է տեղակայված, երրորդ հարկում՝ քարտուղարի աշխատասենյակն է, իսկ ազատ է 4-րդ հարկը: «Երրորդ հարկում քարտուղարի սենյակն է, քարտուղարի օգնականն է, քարտուղարի խորհրդականը, աշխատակազմը եւ հանդիպումների դահլիճը»,- ասաց Արամ Թանանյանը՝ կարծիք հայտնելով, որ շենքի ազատ հատվածն այդպես դատարկ չի մնա, քանի որ այժմ նաեւ պլանավորվում է տեղեկատվական կենտրոն ստեղծել, որը կհավաքի անվտանգությանն առնչվող տեղեկությունները, դրանք կվերլուծի, կգնահատի եւ կներկայացնի քարտուղարությանը:

«Խնդիրները ոչ միայն չեն կրճատվել, այլ մի շարք խնդիրներ ավելացել են այս պահի դրությամբ: Սահմանադրությամբ սահմանված է, որ ԱԱԽ-ի գործառույթները որոշվելու են օրենքով, մենք հիմա աշխատում ենք այդ օրենքի նախագծի վրա, բացի այդ խորհրդի իրավասության մեջ է մտնելու պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանում, որի շուրջ դարձյալ մենք հիմա համապատասխան տրամաբանական շղթաներ ենք մշակում, թե ինչպես ենք դա իրականացնելու»,- ասաց Թամամյանը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության շենքը, որը պատկերված է լուսանկարում, կառուցվել է 600 միլիոն դրամով մոտ 7 տարի առաջ:

Տպել
4844 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել