Սերժ Սարգսյանն ապօրինություն է անում. հարցը պետք է հասցնել Սահմանադրական դատարան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 8-ին Սերժ Սարգսյանին զեկուցել է վերջինիս հանձնարարությամբ և նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում, պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը՝ ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ավարտելու մասին: 

Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձեւ, որով 2017թ. հունվարի 28-ից՝ բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Ըստ այդմ, ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է 1000-ական դրամներ ամեն ամիս հատկացնել հատուկ այդ նպատակով բացվող հիմնադրամին, որպեսզի զոհված զինծառայողների եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին ամեն ամիս ապահովագրավճար հատկացվի:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ապօրինություն է համարում պարտադիր վճարի համակարգի ներդրման մտադրությունը: «Օրենքի ուժով հիմնադրամին գումար վճարելու պարտադրանքը հավասարազոր է լրացուցիչ հարկային պարտավորության: Մենք որպես հարկատու, վճարում ենք եկամտահարկ, գույքահարկ, կենսաթոշակային վճարումներ, որոնք օրենքով սահմանված են, նաեւ սահմանված են դրանց քանակները՝ ըստ աշխատավարձի չափի: Եթե ընդունվի օրենքը, ապա կդառնա օրենքով չնախատեսված հարկատեսակ եւ, ըստ էության, քաղաքացին կարող է պարտադիր վճարի նորմը բողոքարկել եւ չվճարել: Դա պետք է դառնա սահմանադրական նորմերին հակասող իրավական նորմ եւ քննարկվի Սահմանադրական դատարանում»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը՝ նշելով, որ իշխանությունները շատ վատ քայլ են կատարում, որովհետեւ պարտադրանքը կարող է հանրային բողոքի պատճառ դառնալ, բայց այնպիսի հարց է բարձրացվել, որ մանիպուլյացիայի ենթակա է:

«Սկսելու են մարդկանց զգացմունքների հետ խաղալ, ասեն՝ բա գիտեք, սա մեր զինվորների համար է եւ այլն եւ այլն: Բայց իրականում կարծում եմ, որ նման հարցադրումների միջոցով, որ մենք հիմա անում ենք, պետք է հանրությանն իրազեկենք, որ այնուամենայնիվ, որպես հարկատուներ արդեն իսկ վճարում կատարում ենք եւ պետությունը կարող է այդ հարկերից ԱԺ-ի որոշմամբ հատկացումներ կատարել»,- ասաց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցը հարց է բարձրացնում, թե ի՞նչ իմաստ ունի նոր հիմնադրամ բացել, եթե Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ հենց իր կողմից ստեղծվել է «Մարտիկ» հիմնադրամը, որի գործունեությունից մինչ օրս հանրությունը տեղյակ չէ:   

Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից Դավիթ Խաժակյանն էլ կարծում է, որ պետությունը պետք է ստանձնի զինծառայողների առողջության ապահովագրման պարտականությունը եւ դա ապահովի առողջության կորսման ցանկացած աստիճանի դեպքում (թեթեւ վնասվածքներից մինչեւ կյանքի կորուստ)։ Ըստ նրա, բացի դրանից սա պետք է ունենա նաեւ հետադարձ ուժ` աջակցություն նախկինում արձանագրված կորուստներին։

«Դիտարկելով այս գործառույթը, որպես պետության պարտավորություն, կարծում եմ, որ դա պետք է իրականացվի պետական բյուջեից։ Խնդիրը ոչ թե աշխատող քաղաքացիների կողմից վճարվելիք հազարական դրամներն են, այլ դրանք հավաքագրելու ձեւը»,- մեր զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ շատ թերի է որպես համակարգ՝ բաց են թողնված որոշ բաղադրիչներ, իսկ որոշները, պարզապես, ընդունելի չեն: Մասնավորապես, ընդունելի չէ, որ առանձին անձինք են ֆինանսավորումն իրականացնելու, ոչ թե պետությունը, որպես քաղաքացիների կողմից ձևավորված ինստիտուտ:

«Խնդիրը նրանում է, որ այդ նպատակով հավաքագրվող գումարները չպետք է լինեն անհատական պարտադիր վճարներ։ Դա պետբյուջեի միջոցով լուծվող հարց է: Զինվորի հագուստի գումարը անհատապես չեն հավաքում չէ՞, պետբյուջեից են արվում այդ ծախսերը»,- նկատեց Դավիթ Խաժակյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է այս քայլը հասարակական դժգոհության ալիք բարձրացնի, նա պատասխանեց. «Նկատի ունենալով նպատակի կարեւորությունը, չեմ կարծում, որ դժգոհության ալիք բարձրանա, սակայն կարծում եմ, որ նպատակին հասնելու ճանապարհը պետք է շտկվի եւ ամբողջականացվի»:

Տպել
3243 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ