Հովհաննես Մարգարյանը հրաժարվել է ավագանու մանդատից, այդ մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին

09/11/2016 schedule20:34

Վաղը Գյումրիի քաղաքապետարանում տեղի կունենա քաղաքապետ Սամվել Բալասանյանի ինաուգուրացիայից հետո առաջին ավագանու նիստը, որին, հավանաբար, կրկին կմասնակցեն միայն ՀՀԿ-ական ավագանիները:

«ԳԱԼԱ» կուսակցության մամլո պատասխանատու Արմենուհի Վարդանյանը armtimes.com-ին տեղեկացրեց, որ բոյկոտելու են նաեւ վաղվա նիստը եւ բոյկոտը շարունակելու են մինչեւ դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում թիվ 34 ԸԸՀ որոշմամբ 17 մանդատ հատկացվեց «Բալասանյան դաշինք»-ին, 4-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, 8-ը՝ ԲՀԿ-ին եւ 4-ը՝ «ԳԱԼԱ»-ին: Ստացվեց, որ «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ նվիրվեց «Բալասանյան» դաշինքին, որովհետեւ ընտրությունների արդյունքներով «Բալասանյան» դաշինքին բաժին էր ընկնում 15 մանդատ: ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն պնդում են, որ մանդատների այդ ձեւով բաշխումն Ընտրական օրենսգրքի կամայական մեկնաբանություն է եւ «ԳԱԼԱ»-ի հետ համատեղ հանդես եկան նիստերը բոյկոտելու հայտարարությամբ:

Խոսելով իրենց մանդատների ճակատագրի մասին՝ Արմենուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պարզապես բոյկոտում են ավագանու նիստերը, մանդատներից հրաժարումն այլ գործընթաց է.

«Ամեն դեպքում, սա կոչվում է ոչ թե մանդատներից հրաժարում, այլ՝ բոյկոտ: Հրաժարվել նշանակում է, որ ավագանու բոլոր ներկայացուցիչները պետք է գնան եւ դիմում տան այդ մասին: Այս պարագայում, համաձայն օրենքի, մանդատը փոխանցվում է ցուցակի հաջորդ ներկայացուցչին: Մենք չենք ճանաչում մանդատների բաշխման այն գործընթացը, որ տեղի ունեցավ եւ դատական ատյաններում բողոքարկում ենք այդ գործընթացը»,- ասաց Վարդանյանը:

Ինչպես հայտնի է՝ ավագանու մանդատ էր բաժին ընկել նաեւ ՀՎԿ ցուցակից պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: Սակայն օրենքով պատգամավորի եւ ավագանու անդամի  պաշտոններն անհամատեղելի են: ՀՀ Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: 

Հովհաննես Մարգարյանը պնդում է, որ երեք քաղաքական ուժերով (ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն) հրաժարվել են մանդատներ ստանալուց: «Որովհետեւ մեր մանդատները....կոնկրետ իմ մանդատը չկա, գողացել են, ես ընդունում եմ, որ դա իմ մանդատն է, որ գողացել են»,- ասաց Մարգարյանը:

Մեր դիտարկմանը, որ իրենց հայտարարությունը միայն բոյկոտին էր վերաբերում, ոչ թե մանդատներից հրաժարվելուն՝ Մարգարյանը պատասխանեց.

«Ոչ, դա բոյկոտին չէր վերաբերում, մենք հայտարարել ենք, որ չենք ընդունում արդյունքները, հրաժարվում ենք մանդատներից, չենք ստանում մանդատները: Դա բոյկոտ չի, բոյկոտն այն է, որ մանդատը ստանում ես, չես մասնակցում: Իսկ իրականությունը հետեւյալն է. հաշվի առնելով, որ որոշ շրջանակներ, բայղուշներ սկսեցին ստահոդ տեղեկություններ տարածել, ազդել գործընթացի վրա, նկատի ունենալով, որ նաեւ պատգամավոր եմ, ես հրաժարվելու մասին տեղեկացրել եմ ԱԺ նախագահին, ավելին, այդ մասին տեղեկացրել եմ թիվ 34 ԸԸՀ նախագահին:

Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել եմ, որ իմ գործընկերների հետ հրաժարվել եմ մանդատ վերցնելուց, հիմա իմ ձեռքի տակ կա ԱԺ պատգամավորի մանդատ, իմ ձեռքի տակ չկա ավագանու մանդատ: Չունեմ այդ մանդատը: Այս դատական պրոցեսը կավարտվի, այդ անօրինականություններին վերջ կտրվի, կլինի ընտրված քաղաքապետ, ինչպես օրենքն է պահանջում, մենք կորոշենք ինչպես վարվել մեր մանդատների հետ: Հիմա դուք գիտեք, որ Գյումրու քաղաքապետը իրեն հռչակել է քաղաքապետ, որեւէ ընտրություն չի կատարվել ավագանու կողմից»:

Մարգարյանը տեղեկացրեց, որ Գյումրիի ավագանու մանդատների բաշխման կարգը պատրաստվում են առաջիկա օրերին բողոքարկել նաեւ Սահմանադրական դատարանում:

Թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդվարդ Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Մարգարյանից մանդատի հրաժարման մասին որեւէ դիմում չեն ստացել եւ չէին էլ կարող ստանալ:

«Հովհաննես Մարգարյանը, եթե հրաժարվում է ավագանու անդամի մանդատից, այդ մասին ոչ թե ինձ պետք է տեղեկացնի, այլ համայնքի ղեկավարին: Ինքը պիտի հենց ուղիղ ձեւով դիմի համայնքի ղեկավարին»,- ասաց Բաղրամյանը եւ շարունակեց. «Համայնքի ղեկավարին դիմելուց հետո արձանագրվում է այդ փաստը, որից հետո կից նամակով տեղեկացվում է, որ հրաժարվել է մանդատից եւ մենք, գործող կարգի համաձայն, ցուցակում իրեն հաջորդող ավագանու անդամին վերեւ ենք բարձրացնում: Այս պահի դրությամբ ոչ ոք չի հրաժարվել մանդատից, մենք չենք ստացել նման գրություն համայնքի ղեկավարից»,- ասաց Բաղրամյանը:

Տպել
2794 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը