Օրինապահ հարկատուների համար արտոնյալ պայմաններ կստեղծվեն վարկ վերցնելու համար

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ ասաց, որ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահն առաջարկել է դասակարգել օրինապահ հարկատուներին, որպեսզի նրանց համար արտոնյալ պայմաններ ստեղծվեն:

«Խնդրում եմ Ձեզ, որպեսզի Ձեր միջոցով առեւտրային  բանկերի ղեկավարների հետ քննարկեք հետևյալ հարցը. եթե հարկատուն կունենա օրինապահ կոչում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով: Ո՞նց եք կարծում՝ դա իրագործելի՞ է»,- ԿԲ նախագահին հարցրեց վարչապետը:

Արթուր Ջավադյանի խոսքով՝ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար իրենք կարող են որոշակի փոփոխություններ անել կանոնակարգերում եւ ռիսկային կշիռները բանկերի համար նվազեցնել:

«Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում և վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով եւ հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Տպել
1902 դիտում

Դեկտեմբերի 7-ից 13-ը Երևան քաղաքում ծնվել է 373 երեխա, աղջիկները 10-ով ավել են

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Վանաձորի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է եղել, տուժել է տան բնակիչը

Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

Հայտարարություն մրցույթի մասին

Ֆելիքս Ցոլակյանը ռուս գործընկերոջ հետ կարևորել է գործընկերային համագործակցության զարգացումը

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի մոտ 1,4 մլն դրամ

Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են անունները

Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Կխոսենք 10 տարի հետո. Արսեն Թորոսյանը՝ բժիշկ դառնալու մասին մտածող երեխաներին

Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

Նախագահականում տեղի է ունեցել Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողություն

Շուրջ 38 տարեկան դասագիրք՝ Բժշկականում. ուսանողներն ահազանգում են, բուհը՝ պարզաբանում

Գյումրեցի կնոջ մահվան գործով ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել

Չեմ վախենում. Սրբուկը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու պատասխանատվության մասին