88 նոր գործազուրկ. նաիրիտցիներն անհանգիստ են՝ գործարանում թալան կլինի, տարածքը կտան ՀԷՑ-ին

10/11/2016 schedule19:25

«Նաիրիտ» գործարանի անվտանգության 88 աշխատակից ծանուցվել են աշխատանքից ազատվելու մասին: Պատճառն այն է, որ գործարանի անվտանգությամբ շուտով զբաղվելու է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։

Այսօր Կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ աշխատանքից ազատվելու մասին ծանուցված հերթական աշխատակիցները հայտարարում էին, որ որեւէ պատճառ չի նշվում, թե ինչու են իրենց ազատում:

Աշխատողների խոսքով, առաջարկ է եղել պահպանել աշխատանքը՝ ընդունվելով ոստիկանության համակարգ, սակայն իրենք մերժել են այդ առաջարկը՝ չցանկանալով դառնալ ոստիկան:

«Անվտանգությունը տալիս են ոստիկանությանը, այն դեպքում, երբ մենք բարեխիղճ աշխատել ենք: Երբ գործարանում արտադրամաս պայթեց, ո՛չ ոստիկաններն էին եկել օգնության, ո՛չ էլ ԱԻՆ աշխատակիցները: Մենք էինք փրկում մարդկանց: Իսկ հիմա ոստիկանները եկել, ասում են մենք ենք աշխատելու: Աշխատանքին, գործարանին անծանոթ մարդկանց են բերում, որ գործարանը թալանվի»,- լրագրողների հետ զրույցում դժգոհում էր «Նաիրիտի» անվտանգության աշխատակիցներից Վրեժ Սարգսյանը:

Վերջինս «սպառնաց», որ առաջիկայում լուրջ քայլեր են ծրագրում՝ հաշվի առնելով, որ ամեն մեկն ունի ընտանիք եւ լուրջ խնդրի առաջ է կանգնելու:

Գործարանի աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործարանի մյուս աշխատակիցները եւս կիսում են այդ անհանգստությունը:

«Ոստիկանները լցված են գործարանում, իսկ այդ դեպքում չի բացառվում, որ թալան կլինի, ինչը մեզ անհանգստացնում է: Մեզ նույնիսկ տեղեկություններ են հասել, որ արդեն բաժանում են «Նաիրիտի» տարածքը՝ ՀԷՑ-ին պարտքի դիմաց հանձնելու համար: Եթե հիշում եք՝ ՀԷՑ-ը «Նաիրիտի» սնանկության հայցով դատարան է մտել, դատն ամեն անգամ հետաձգում են: Հիմա տեղեկություն կա, որ գործարանի տարածքները կարող են ՀԷՑ-ի պարտքի դիմաց տալ: Չի բացառվում, որ հիմա անպետք, ոչ գործածական տարածք տան, հետո բաժանումներ անեն: Դա է մեր մտավախությունը, որ գործընթաց է սկսվում»,- ասաց Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ գործարանում դեռեւս աշխատող աշխատակիցները ավելի քան 4 ամիս աշխատավարձ չեն ստացել: Հիշեցնենք, որ ներկայումս «Նաիրիտում» աշխատում է ընդամենը 260 մարդ՝ անվտանգություն ապահովելու համար: Վերջերս շուրջ 18 ամսվա աշխատավարձ ստանալուց հետո 2000-ից ավելի նաիրիտցիներ ազատվեցին աշխատանքից՝ գործարանում կրճատումների պատճառով:

Հ.Գ. Այսօր տեղի ունեցած ակցիայի ընթացքում նաիրիտցիները մի պահ փորձել են փակել Տիգրան Մեծ պողոտան, սակայն ոստիկաններն արագ բացել են այն:

Տպել
1684 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում