Վիրավորական է. Ռուբեն Սահակյանը դիմել է դատախազին՝ ՓՊ-ի ֆինանսական չարաշահումների դեպքով

11/11/2016 schedule12:35

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը «ՀԺ»-ի «Ֆինանսական խախտումներ Փաստաբանների պալատում» հրապարակումից հետո դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ու պարզել Պալատում ֆինանսական չարաշահումների բոլոր հնարավոր մեղավորներին։ Սահակյանի խնդրանքը բավարարվել է եւ հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք, որ ՀՀ Փաստաբանների պալատի նախկին գլխավոր հաշվապահ Կարինե Սարգսյանը դիմել էր «ՀԺ»-ի խմբագրություն՝ ահազանգելով, որ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը ցանկանում է զրկել իրեն իր միակ բնակարանից եւ երեխաների հետ թողնել դրսում: Նա պատմել է, որ Արա Զոհրաբյանի՝ պալատի նախագահ նշանակվելուց հետո, նրա հրամանով 2014 թվականի մարտ ամսին սկսվել է ներքին ֆինանսական ստուգում, որի արդյունքում արձանագրվել են 97 միլիոն դրամի ֆինանսական խախտումներ: Ըստ Կարինե Սարգսյանի՝ այդ խախտումների հետ անմիջական կապ է ունեցել Ռուբեն Սահակյանը:

Երեկ մեր զրույցում Ռուբեն Սահակյանն ասաց. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իմ անունն է անհարկի արծարծվում, խնդրել եմ, որ գլխավոր դատախազը հանձնարարի՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նյութեր նախապատրաստելու եւ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում քրեական գործ հարուցել: Տեղեկացել եմ, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի (հափշտակություն) հատկանիշներով: Դեռ քրեական գործի շրջանակներում չեմ հարցաքննվել: Թող քննություն կատարվի, եթե ես կատարել եմ չարաշահում, թող ես կրեմ պատասխանատվություն, եթե մեկ ուրիշն է կատարել, թող՝ նա, եթե կան դրդիչներ, որ իմ անունն անհարկի ձեւով հոլովում են, թող նրանց անունները հրապարակվեն»:

Նշենք, որ այս կապակցությամբ դատարանում քաղաքացիական գործ է քննվում, նշանակվել էր դատահաշվապահական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն. «Նրա (նկատի ունի Կարինե Սարգսյանին) ասածների մեջ լիքը անտրամաբանություն կա...: Վիրավորական է, ես կյանքում նման բան չեմ արել»,-ասաց Սահակյանը: Նա ասաց, որ այս հարուցված քրեական գործից մեծ ակնկալիքներ ունի, որովհետեւ, ըստ նրա՝ ինքը վատ փաստաբան չէ եւ կկարողանա իր շահերը պաշտպանել:

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների հետ կապված ահազանգից հետո դիմել էինք նաեւ Փաստաբանների պալատին: Մեր հարցերին ի պատասխան ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել էր, որ Կարինե Սարգսյանի վերաբերյալ գործը գտնվում է դատարանում եւ նշանակված է դատահաշվապահական փորձաքննություն, հետեւաբար զերծ են մնում մեկնաբանություններից։

Տպել
2182 դիտում

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա