Հայաստանը եւ մերձավոր արեւելքը. Սերժ Սարգսյանի «արաբական աշունը»

Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրություններ եւ հանդիպել այդ երկրի ղեկավարության հետ: Նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրությունում միայն ընդհանրական ձեւակերպումներով է նշվում քննարկված թեմաների մասին: Դրանք են քաղաքական հաղորդակցության ակտիվացում, տնտեսական համագործակցություն, ԱՄԷ-ից դեպի Հայաստան ներդրումների ներգրավում եւ տարբեր մակարդակի փոխայցելությունների իրականացում:

Պաշտոնական հաղորդագրության վերջում մեկ պարբերությամբ նշված է Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմական իրողությունների եւ ԼՂ հակամարտության վերաբերյալ երկու երկրների ղեկավարության քննարկումների մասին: Հաշվի առնելով ապրիլյան պատերազմական իրողությունները, ԼՂ հարցում իսլամական շատ երկրների ադրբեջանամետ դիրքորոշումը, սիրիական պատերազմը եւ տարածաշրջանում հայկական համայնքների ֆիզիկական գոյության համար առկա ուղղակի վտանգները, կարելի է ասել, որ քննարկումների հենց այս մասն է ներկայացնում շատ մեծ հետաքրքրություն: Արեւելյան դիվանագիտությունն ունի իր նրբությունները: Այժմ Հայաստանի համար կարեւոր է՝ եթե չստանալ ԱՄԷ-ի աջակցությունը, ապա գոնե հասնել նրան, որ այս եւ այլ արաբական երկրներ չեզոք կեցվածք ընդունեն ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, քանի որ Ադրբեջանը, օգտագործելով կրոնական գործոնը, ակտիվ աշխատանք է տանում ԼՂ հակամարտության հարցում այս երկրների աջակցությունը ստանալու համար: Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների կարեւոր ասպեկտներին մեզ հետ զրույցում անդրադարձավ արաբագետ Արաքս Փաշայանը:

- Տիկին Փաշայան, հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ստեղծված քաոսային իրավիճակը, որտեղ Հայաստանն ունի խնդիր Սիրիայի հայկական համայնքի ուղղակի ֆիզիկական գոյության հետ կապված, ներկայացրեք խնդրում եմ Հայաստանին հետաքրքրող խնդիրները Ծոցի երկրների հետ հարաբերություններում:

- Պետք է նկատի ունենանք, որ Հայաստանը նույնպես Մերձավոր Արեւելքի մի մասն է: Հետեւաբար, այս տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական գործընթացները չեն կարող դուրս մնալ մեր հետաքրքրություններից: Պատկերն ամբողջական է դառնում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում մենք ունենք հայկական համայնք: Բացի այդ, այս տարածաշրջանում՝ իսլամադավան երկրների շրջանում, մեզ համար լուրջ մարտահրավերներ կան: Ադրբեջանը վերջին երկու տասնամյակների ընթացքում փորձում է օգտագործել իսլամական աշխարհի ռեսուրսը եւ ստանալ մահմեդական երկրների աջակցությունը հատկապես Ղարաբաղի հարցում: Ասվածի ապացույցն է Իսլամական համագործակցության կազմակերպության շատ կոշտ դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Մշտապես դատապարտվում է այսպես կոչված «հայկական ագրեսիան»: Գնալով դժվարանում է մեր աշխատանքը մուսուլմանական աշխարհում թե՛ դիվանագիտական, եւ թե այլ ոլորտներում: Ավանդաբար մենք խոսել ենք արաբական երկրների հետ բարեկամական հարաբերությունների մասին, բայց ամեն ինչ փոխվում է, երբ մենք նայում ենք միջազգային հարթակներում նույն ԼՂ հիմնահարցի վերաբերյալ նրանց քվեարկություններին:

Այս պահին մեր դիվանագիտության աշխատանքի արդյունքներից մեկն այն է, որ շատ դեպքերում արաբական երկրներից որոշները օրինակ ԼՂ հարցում ձեռնպահ են քվեարկում կամ չեն մասնակցում քվեարկություններին: Այսինքն՝ ձեռք բերել Ծոցի երկրների հետ համագործակցություն, հասնել որոշակի պայմանավորվածությունների՝ արդեն իսկ դրական է: Այս ուղղության վրա Ադրբեջանը փայլուն ձեւով օգտագործում է Ծոցի երկրների, հենց Սաուդյան Արաբիայի հնարավորությունները: Ի դեպ, սա միակ արաբական պետությունն է, որը չի ճանաչում Հայաստանը եւ չունի ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ: Ուստի, հենց ԼՂ հիմնախնդրի եւ հայկական համայնքների անվտանգության հետ կապված, անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականությունը:

- Արաբական երկրների շարքում Հայաստանը չունի շատ բարեկամներ: ՀՀ-ի նկատմամբ հատկապես դրական տրամադրված Սիրիան պատերազմի ճիրաններում է, իսկ Լիբանանը հենց սիրիական հակամարտությամբ պայմանավորված՝ բավական բարդ վիճակում է: Ուստի ԱՄԷ-ի հետ հարաբերությունների ակտիվացումը ՀՀ-ի համար օբյեկտիվ անհրաժեշտություն է: Սակայն չե՞ք կարծում, որ պաշտոնական Երեւանն այս հարցում բավական ուշացել է: Բացի այդ, սիրիական հակամարտությամբ պայմանավորված՝ ՀՀ-ն եւ Ռուսաստանը բարիկադների մի կողմում են հայտնվել, իսկ արաբական շատ երկրներ՝ մյուս կողմում:

- Նախ, արաբական աշխարհ կոչվածն աշխարհաքաղաքական առումով մեկ միավոր չէ: Այն տարբեր շահեր հետապնդող պետությունների մի համախումբ է: Նրանք շատ հաճախ տարբեր բեւեռներում են: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը սիրիական հակամարտության հարցում եւ ՌԴ-ի գործողություններին աջակցելուն, ապա պետք է ասեմ, որ ՀՀ-ն միջազգային հարաբերություններում ազդեցիկ երկիր չէ: Նույն պաղեստինյան հակամարտության հարցում Հայաստանը ՄԱԿ-ում պաշտպանում է խնդրի խաղաղ կարգավորումը: Հայաստանը չունի իր վճռորոշ դերը: Երկիրը նախ պետք է ունենա լուրջ կշիռ, որ ունենա նաեւ ազդեցություն: Այս պարագայում կարեւոր է ունենալ դիվանագիտական ճկունություն, որի հիմնական խնդիրը հատկապես արաբական քաղաքականության մասով պետք է լինի ԼՂ հիմնահարցը եւ մեր համայնքների անվտանգությունը: Հայաստանը միակ երկիրն է, որ դիվանագիտական ներկայացուցչություն ունի Հալեպում: Դամասկոսում գործում է դեսպանատուն: Կան, իհարկե, շատ բացթողումներ, սակայն Սիրիայում մեր դիվանագիտական ներկայացուցչությունը բավական լավ է գործում:

- Ի՞նչ դեր եւ նշանակություն ունի ԱՄԷ-ն արաբական աշխարհում: Վերջնիս հետ պայմանավորվածությունները հատկապես Ձեր նշած խնդիրների վերաբերյալ կարո՞ղ են ազդել Ծոցի երկրների տրամադրությունների վրա:

- Չեմ կարող ասել, որ նույն կշիռն ունի, ինչ Սաուդյան Արաբիան, սակայն բավական լուրջ գործոն է: Միացյալ Էմիրությունները լուրջ ռեսուրսային երկիր է, այն ռազմավարական նշանակություն ունի միջազգային տարանցիկ առեւտրի մասով: ԱՄԷ-ը ավելի շատ ձայն ու ազդեցություն ունի միջազգային կազմակերպություններում, քան շատ այլ արաբական երկրներ: Ադրբեջանին արաբական երկրների հետ կապում է իսլամական գործոնը, ինչը բավական ազդեցիկ է: Հայաստանը պետք է դրան հնարավորության սահմաններում հակազդի ճկուն դիվանագիտությամբ:

Տպել
5575 դիտում

Ոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը. քննարկել են ԼԳԲՏ ֆորումի չեղարկումը, կանանց իրավունքները

Երեւանում 2 մեքենաների բախման արդյունքում կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

Երևանում և 2 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին