Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնություն. Ազգային «Կլասիկոների» օր

Այսօր առավոտյան կայացել է համաշխարհային ֆուտբոլում ազգային հավաքականների մակարդակով անցկացվող «Կլասիկո» անունը ստացած դիմակայություններից Բրազիլիա – Արգենտինա հանդիպումը, իսկ այսօր կայանալու են նմանատիպ եւս 2 խաղեր: Նախ մի քանի խոսք Երեւանի ժամանակով այսօր առավոտ վաղ ավարտված Բրազիլիա- Արգենտինա (3-0) խաղի մասին: Կանոնակարգի համաձայն՝ Հարավային Ամերիկայի 10 երկրներից Աշխարհի առաջնության ուղեգրեր են նվաճում 4-ը, իսկ 5-րդ տեղ զբաղեցնող թիմը անցումային խաղեր պետք է անցկացնի Օկեանիայի հաղթողի հետ:

Օրեր առաջ տեղի ունեցած մի իրադարձության հետեւանքով կտրուկ փոխվել էր իրավիճակը մրցաշարային աղյուսակում, եւ Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան 10 թիմերի պայքարում հայտնվել էր ընդամենը 6-րդ տեղում, որը չի ապահովում ուղեգիր: Սեպտեմբերի 6-ին կայացած Չիլի - Բոլիվիա (0-0) խաղի ժամանակ հյուրերը փոխարինման են մտցրել մի ֆուտբոլիստի, որը նախկինում արդեն հանդես էր եկել այլ երկրի՝ Պարագվայի ազգային հավաքականի կազմում: ՖԻՖԱ-ի կանոններով սա արգելված է, եւ Բոլիվիային այդ խաղում գրանցվել էր պարտություն 0-3 հաշվով, իսկ Չիլին ստացած 2 միավորի շնորհիվ առաջ էր անցել Արգենտինայից:

Վաղը առավոտյան էլ կայանալու է այսպես կոչված «Հյուսիսամերիկյան կլասիկոն»՝ ԱՄՆ - Մեքսիկա հանդիպումը: Աշխարհի առաջնության  ուղեգրերի համար պայքարում չափազանց կարեւոր այս խաղը ԱՄՆ-ի ընտրանին որոշել է անցկացնել Կոլումբուս քաղաքի փոքրիկ՝ 20 հազարանոց «Մաֆրե» ստադիոնում մի պարզ պատճառով. Մեքսիկայի հետ այս ստադիոնում կայացած 4 խաղերում ԱՄՆ-ը հաղթել է նույն՝ 2-0 հաշվով:  

Իսկ խաղային օրվա գլխավոր հանդիպումը կայանալու է Եվրոպայում՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում. մրցելու են Անգլիան եւ Շոտլանդիան, որոնց դիմակայությունը ունի ուղիղ 144 տարվա պատմություն: 1872 թվականի նոյեմբերի 30-ին Շոտլանդիայի Գլազգո քաղաքի կրիկետի ակումբի խաղադաշտում կայացել է ազգային հավաքականների մակարդակով ֆուտբոլի առաջին պաշտոնական հանդիպումը. մրցել են Շոտլանդիայի եւ Անգլիայի ընտրանիները: 4 հազար հանդիսականների ներկայությամբ կայացած այդ խաղը ավարտվել է ոչ-ոքի՝ 0-0, եւ այն պաշտոնապես համարվում է ազգային հավաքականների միջեւ անցկացված առաջին հանդիպումը: Ընդ որում, Շոտլանդիայի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել նույն ակումբի՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» 11 ֆուտբոլիստներ, իսկ Անգլիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները ներկայացրել են 11 տարբեր ակումբներ:

Բնականաբար, ֆուտբոլի պատմության հետագա տարիներին Անգլիայի եւ Շոտլանդիայի ընտրանիների հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունը առաջացել է առաջին հերթին այս հանգամանքներով, բայց տեղի են ունեցել եւս մի քանի իրադարձություններ, որոնք այս թիմերի մրցակցությունը դարձրել են բացառիկ: Մասնավորապես, 1937 թվականին Գլազգոյի «Հեպդեն պարկ» ստադիոնում կայացած Շոտլանդիա - Անգլիա խաղին հետեւել են 149 հազար 415 հանդիսական. մինչեւ Բրազիլիայի «Մարականա» ստադիոնում կայացած Աշխարհի 1950 թվականի առաջնության եզրափակիչ Բրազիլիա - Ուրուգվայ հանդիպումը (այս խաղին ներկա են եղել 200 հազար հանդիսականներ) սա համարվում էր համաշխարհային ռեկորդ, բայց հիմա էլ շարունակում է մնալ եվրոպական ռեկորդ:

Այսօր Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրի շրջանակներում, Լոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» ստադիոնում կայանալու է Անգլիա- Շոտլանդիա թվով 113-րդ հանդիպումը: Ազգային հավաքականների մակարդակով ոչ մի դիմակայություն աշխարհում չունի նման պատմություն: Հետաքրքիր է, որ ֆուտբոլում մեծագույն հաջողությունների հասած Անգլիան համեստ հաջողություններ արձանագրած Շոտլանդիայի հետ 144- ամյա դիմակայության ընթացքում ընդամենը 33 տարի առաջ՝ 1983 թվականին, կարողացավ դրական բալանս ունենալ, եւ հիմա այս թիմերի միջեւ կայացած հանդիպումների վիճակագրությունը այսպիսին է. Անգլիան տոնել է 47 հաղթանակ, Շոտլանդիան՝ 41, 24 հանդիպում էլ ավարտվել է ոչ- ոքի:

Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային մրցաշարում կայացած 3 խաղերից հետո Անգլիան վաստակած 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Շոտլանդիան 4 միավորով ընթանում է 4-րդ տեղում: «Բնականաբար, 2 թիմերն էլ միավորներ են անհրաժեշտ: Վերջին խաղերը անհաջող ստացվեցին, բայց կարծում եմ, որ իմ գլխավորությամբ Շոտլանդիան կարող է միավորներ վաստակել Լոնդոնում»,- հայտարարել է Շոտլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Գորդոն Ստրաչանը: Անգլիայի հավաքականը ժամանակավոր մարզչի կարգավիճակով շարունակում է գլխավորել Գարեթ Սաուտգեյթը: «Սա ազգային հավաքականների ամենահին դիմակայությունն է աշխարհում: Շատ կարեւոր է, որ ֆուտբոլիստները սա հասկական եւ համապատասխան տրամադրությամբ մտնեն խաղադաշտ»,- ասել է Սաուտգեյթը: Ավելացնեմ, որ Անգլիա - Շոտլանդիա հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:45-ին:

Նկարում՝ 144 տարի առաջ՝ 1872 թվականի նոյեմբերի 30-ին կայացած Անգլիա – Շոտլանդիա հանդիպման ազդագիրը

Տպել
3817 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է