Պետք է աշխարհազոր ձեւավորվի, առանց դրա ազգ-բանակ գաղափարը սուտ է. Արկադի Կարապետյան (Ագո)

Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ գիշերվանից հակառակորդը արկակոծում է առաջնագծի հյուսիսարեւելյան (Թալիշ եւ Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:

Հայտնի է, որ այսօր Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ մեկշաբաթյա զորավարժություններ. դրանց մասնակցում է 60 հազարանոց զորք:

ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը (Ագո) մեզ հետ զրույցում ասաց, թե չի բացառում, որ ամեն պահի այդ զորավարժությունները կարող են շեղվել սցենարից եւ վերածվել Ղարաբաղի դեմ պատերազմի:

- Պարոն Կարապետյան, ինչպիսի՞ն է իրավիճակը Ղարաբաղում: Լարվածություն կա՞:

- Հանգիստ վիճակ է, առանձնապես բան չկա, բանակն իր գործն անում է, բոլորը իրենց տեղում են, զգոն են: Բայց մենք պետք է հասկանանք, որ միայն բանակով չի:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Մենք այսօր ազատամարտիկներով իրար կողքի պետք է լինեինք, հասկանայինք՝ որ դեպքում ինչ ենք անելու, ոնց ենք անելու:

 - Իսկ ինչո՞ւ չի արվում:

- Ես ազատամարտիկ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը կարդացի, որ վերաբերում էր աշխարհազորայինների մոբիլիզացիային: Նա շատ ճիշտ է հարցը բարձրացնում: Արծրուն Հովհաննիսյանն (ՊՆ մամուլի քարտուղար-խմբ.) էլ հայտարարում է, թե դա չի վերաբերում բանակին, վերաբերում է աշխարհազորայիններին: Նոր նախարարը խոսում է ազգ-բանակ գաղափարի մասին: Դա իրականում աշխարհազորն է: Ես չգիտեմ՝ ինքը դա կանի, թե՝ ոչ, բայց առանց աշխարհազորի ազգ-բանակ հասկացությունը կարելի է ասել սուտ է: Եթե չկա աշխարհազոր, այսինքն կապ ժողովրդի ու բանակի միջեւ, կազմակերպված եւ համընդհանուր ձեւով ժողովուրդը ստարտի տակ չի, այդտեղ ուրեմն ազգ-բանակ հասկացություն  չկա: Դա է պատճառը, որ մենք մեր վրա չենք զգում ազգ-բանակ գաղափարը:

Մենք՝ այն ժողովուրդը, այն տղաները, որ կռվել ենք, այն տղաները, որ բանակում ծառայել-եկել են, իրենց վրա չեն զգում ինչ է կատարվում, ինչքան է զգոնությունը ուժեղ: Բանակում կարող է զգոնությունը շատ բարձր է եւ ամեն ինչի պատրաստ են, բայց մենք չենք զգում, որովհետեւ բանակում չենք: Մենք կուզենայինք զգալ եւ միշտ պատրաստ լինել, որովհետեւ դա նաեւ մեզ է վերաբերում, դա ոչ միայն Պաշտպանության նախարարին է վերաբերում, ոչ միայն Արծրուն Հովհաննիսյանին, ամբողջ ժողովրդին է վերաբերում, մեր պաշտպանությանն է վերաբերում, մեր անվտանգությանն է վերաբերում: Անձամբ ինձ է վերաբերում, թոռներիս է վերաբերում: Այ էդ պատրաստակամությունը չի երեւում:

- Որոշ ենթադրությունների համաձայն՝ Ադրբեջանում անցկացվող զորավարժությունը ցանկացած պահի կարող է վտանգ սպառնալ: Ի՞նչ պետք է անել՝ դիմակայելու համար:

- Իհարկե, կարող է սպառնալ: Հիմա մենք սիրողական մակարդակի ինչ-որ բաներ ենք անում, երբ որ պատերազմ լինի, ամեն ինչ ավտոմատ լինելու է, հավաքվելու ենք: Ուղղակի ժամանակի կորուստ է, պետությունը պետք է ժամանակին ամեն ինչ կազմակերպի: Ձեւերը կան, եթե չգիտեն՝ կարող ենք օգնել, բայց ինձ թվում է՝ գիտեն: Այս պահին միայն բանակն է զգոն: Ես դա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ ազգ-բանակ գաղափարը պետք է հիմա իրագործել: Եթե հիմա չի արվում, պիտի մի քիչ հետո արվի, ուրեմն ծրագրի մեջ չկա աշխարհազորի հավաքագրումը: Իսկ եթե չկա՝ ուրեմն ազգ-բանակ ծրագիրն անհասկանալի, շատ թերի ծրագիր է: Ոչ մի արդյունք, ռեալ բան մեջը չկա: Էնպես խոսակցություններ, զրույցներ, հանդիպումներ են եւ այլն եւ այլն:

- Ապրիլյան պատերազմի օրերին ազատամարտիկները շատ արագ հավաքվեցին, մեկնեցին օգնության: Ոչ մի աշխուժություն չկա՞ ազատամարտիկների շրջանում:

- Հիմա նման բան չկա, ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում: Այսինքն երեւի մտածում են, որ պատերազմ չկա, ուրեմն հավաքվել էլ պետք չի, բայց ինձ թվում է, որ մենք միշտ պետք է հավաքված լինենք, անկախ նրանից՝ պատերազմ կա, թե ոչ: Հավաքված ասելով նկատի չունեմ, որ ամբողջ օրը մի տեղ նստենք, սպասենք չգիտեմ ինչի, բայց ոչինչ չկա:

- Ո՞վ պետք է կազմակերպի: Ո՞ւմ եք մեղադրում անգործության մեջ:

- Պետական մարմինները պետք է անեն, մենք չենք կարող: Ես ընկերներ ունեմ, կարող ենք հավաքվել, բայց դա համազգային գործ է. պետք է պետությունն անի:

- Որպես զինվորական ի՞նչ կարծիք ունեք՝ առաջիկա օրերին պատերազմի վտանգ կա՞:

- Ինչու չկա, ամեն տեսակի վտանգ էլ կա, կարող է ապրիլյանից ավելի սարսափելի էլ լինել: Ի՞նչ իմանաս՝ ինչ կլինի, մանավանդ որ 60 հազար մարդ է մասնակցում այդ զորավարժությանը: Մարդիկ բանակը պատրաստում են զորավարժության, բայց մեկ էլ տեսար՝ շեղվեցին:   

Տպել
10278 դիտում

Վարչապետի խորհրդականը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն

Երեւանի ավագանու 65 մանդատից 57-ը կստանա «Իմ քայլը», 5-ը՝ ԲՀԿ-ն, 3-ը՝ «Լույս»-ը. նախնական

Ավազակային հարձակում «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվեց

ԿԸՀ-ն կհրապարակի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Նախագահը հանդիպել է երկու տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ․ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրը

Ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր․ դատախազությունը հանձնարարություն է տվել

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ, սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է. Մարության

ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել տարածաշրջանում․ Ռոհանի

Երեւանի ընտրությունների քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք․ «Ականատես»

Երբ է պետք է դիմել ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար. հայտնում է ԿԸՀ նախագահը

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի երեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է