Էս թագավորները որ փոխվեն, վայ թե վիճակը լավանա. դրանք իրենց համար են կուտակում, է՞

11/11/2016 schedule19:55

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում ահել ու ջահել հպարտանում են, որ այստեղ տարբեր ֆիլմեր են նկարահանվել, այդ թվում` հայտնի «Մենք ենք, մեր սարերը»: Ու առաջին բանը, որ սահմանամերձ այս համայնք մտնողները լսում են, հենց այդ մասին է: «Մեր գյուղը հայկական Հոլիվուդն է»,- փայլող աչքերով հայտարարում էին գյուղամիջում հավաքված տղամարդիկ:

Խաշթառակի կանգառն էլ համապատասխան մոտիվներով է ձեւավորված: Այն զարդարում են «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարից առանձին դրվագներ պատկերող լուսանկարներ ու տարբեր գրողների ստեղծագործություններից մեջբերումներ: 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կազմակերպած շրջայցի ընթացքում օրեր առաջ եղանք Խաշթառակում: Գյուղի ու գյուղացու հոգսերի, ինչպես նաեւ նրանց հպարտության առարկա կինոնկարի նկարահանումների շուրջ զրուցել ենք 84-ամյա Շիրակ Խանումյանի հետ:

- Շիրակ պապի, Ձեզ գյուղի իմաստուններից են համարում, գիտեի՞ք:

- Չէ: Բան ասող չի եղել: Իմաստունն էնքան չէ, բայց տարիքով՝ դե, հա, էլի:

- Այսօր գյուղում կյանքն ինչպիսի՞ն է, ի՞նչ հոգսեր ունեն այստեղ ապրող մարդիկ:

- Մեռած վիճակ է: Ժողովուրդ չկա: Բոլորովի՛ն: Տարեկան 35-ը մահանում է, 10-ը` ծնվում, էլ մարդ կլինի՞:

- Նաեւ արտագաղթո՞ւմ են:

- Մոսկվայում 95 «տուն» ունենք գյուղից, բացի էն մնացած քաղաքները: Մի 5-6-ը Ստավրոպոլում կա, Լենինգրադում կան, Ռոստովում լիքն են:

- Ե՞րբ սկսեց գյուղը մեռնել:

- Երբ որ անկախացանք: Աշխատանք չկա գյուղում: Պարապ ժողովուրդ են: Երնեկ թոշակի օրը գաս, փոստում հերթը տեսնես` ուր է հասնում: Օրական ապրանքը թանկացնում են, եղած ժողովրդի 90 տոկոսն էլ դեղով է ապրում: Օրինակ, ես 60 հազար դրամ եմ ստանում, 57 հազար 600-ը դեղի եմ տալիս: Ապրի դե: Ո՞նց ապրեմ:

- Իսկ ինչո՞վ եք ապրում:

- Նրա (կնոջը` տիկին Շուշիկին է ցույց տալիս,-խմբ.) թոշակով ալյուր ենք առնում, հաց թխում, յոլա գնում, էլի: Չենք կարողանում աշխատել, ամեն ինչն էլ առնովի է: Երկուսով ենք: Տղաս Մոսկվայում է 93 թվից: Մարդ ու կնիկ երկու երեխաներին վերցրել են, գնացել: Իրենց համար տուն են առել անցյալ տարի:

- Էլ հետ եկողը չեն, փաստորեն:

- Երբ ուժները պատում է, գալիս են, գնում, տեսնում են գյուղի վիճակը, ո՞ւր գան:  

- Շա՞տ եք տխրում առանց իրենց, մենակ:

- Սովորել ենք: Գյուղի վիճակը տարեցտարի վատանում է: Հողերն էլ չեն կարողանում վարել: Օրինակ, ես մի կտոր հող ունեմ վերեւը` լեռան տակ, 16 տարի է չեմ վարում, սարում հող ունեմ, չեմ հնձում, վարում: Չեմ կարողանում բարձրանալ, շունչս կտրվում է, մեծացել եմ:

- Գյուղում ահագին երիտասարդների տեսա...

- Չէ, չկան: Ում ուժը չի պատում, նրանք են էստեղ, կամ՝ ովքեր բանակից նոր են եկել-բանակ են գնալու: Թե չէ էլ ուրիշ մարդ չկա:

- Ի՞նչ լուծում եք տեսնում, ի՞նչ է պետք անել, որ գյուղի եւ ընդհանրապես կյանքը դեպի լավը գնա:

- Պետք է մի քիչ հողն էժան վարեն: Հեկտարը 40 հազար դրամ է: Էս թագավորները որ փոխվեն, վայ թե վիճակը լավանա: Դրանք իրենց համար են կուտակում, է՞: Չեն մտածում ժողովրդի մասին: Վարչապետը փոխվեց, հույսներս դա է մնացել, որ կարող է մի բան անի: Հետո՝ Պուտինն է վերեւը: Դրան կարող է նախագահ դնի:

- Պուտի՞նն է դնողը:

- Բա ո՞վ: Բա Պուտինն է ղեկավարում, գիտես թե Սերժը, բանն ե՞ն: Վախենում են Պուտինից: Ձեռքը քաշի՝ թուրքը վռազ հայերին կուլ կտա:

- Ասում էին՝ ադրբեջանցիներից էլ է ռուսը պաշտպանում, բայց ապրիլյան պատերազմում տեսանք՝ ինչ եղավ:

- Ապրիլյան չորսօրյա պատերազմը Պուտինի արած բանն էր: Որ գնում էին երկուսով հանդիպելու, պայմանավորվել էին, որ նա հարձակվի, սա էլ թույլ տա: Հարձակվեցին, 8 հազար հեկտար հող վերցրին:

- 8 հարյուր:

- 8 հա-զա՛ր:

- Վերադառնանք գյուղի կյանքին: Երբ լույսը բացվում է, ինչո՞վ է սկսվում օրը:

- Կռվով, ղալմաղալով: Մարդ ու կնիկ կռվում են պակաս-պռատի պատճառով: Տղամարդիկ որ գյուղամեջ են գալիս, պատմում են:

- Բայց Խաշթառակ մտնելով, շատ բնակավայրերի համեմատությամբ, հարուստ գյուղի տպավորություն է ստացվում: Տները խնամված են, տանիքները` փոխված:

- 2006 թվի կարկուտը լրիվ քանդել էր: Մարդիկ ճարահատյալ, ունեն-չունեն, պարտքով է, ինչով է, վերանորոգեցին: Էդ մոմենտին հանձնաժողով կազմեցին գյուղում, մեկ առ մեկ տանիքները ստուգեցին, հաշվեցին վնասի չափը, որ գումար տան: Հետո Արարատի մարզում էր, թե որտեղ էր, կարկուտ եկավ, նրանց մեկական միլիոն տվին, մերը` ատբոյ, որովհետեւ էնտեղ մարզպետ կար, էստեղ չկար: Ով ջահել է, կարողանում է գնա իր հողը մշակի: Մեծ մասամբ լոբի են ցանում, վերավաճառողները գալիս են վերցնում, տանում Երեւան, թանկ վաճառում: Մի երկու-երեք հոգի էլ շատ անասուն են պահում ժողովրդի հաշվին: Ցանքսը ոչնչացնում են: Ոչ մի գյուղապետ չի կարողանում առաջն առնի: Խոտհարքներն են քանդում, աշնանացան ցորենն են քանդում:

- Ովքե՞ր են էդ մարդիկ, որ գյուղապետերը չեն կարողանում զսպել նրանց:

- Մեր գյուղացի տղերք են: Որ նախագահը գալիս է, մի գառն է, մորթում ուտացնում, աչքերը փակեց, պրծավ: Էս մի գյուղապետն էլ եկավ, ասաց` գործ չունեք, ես նրան սարն եմ ուղարկելու եւ այլն, եւ այլն, գրություն գրեց, ճղեց, դեն գցեց, թողեց էդ գործը:

- Շիրակ պապի, ինչքան էլ խնդիրները բազմաթիվ են, գյուղը մի անսպառ հպարտություն ունի, որ այստեղ «Մենք ենք, մեր սարերն են» նկարահանվել:

- Երեք դերասան մեր տանն են մնացել` Խորենը, Ֆրունզիկը, Սոսը: Մեր տեղաշորում էին քնում: Սոսը մի օր Երեւան գնալիս ասեց՝ Շերենցին չթողնեք իմ անկողնում քնի, նրա ալարը գալիս է, գրիմից հետո չի լվացվում: Հետո Շերենցը եկավ, թե` եկել եմ Սոսի տեղը քնեմ: Դե հիմա մարդ է, քնեց-քնեց: Առավոտը Շուշիկը տեսավ վեր է կացել, սուսուփուս գնացել, բարձն էլ` սեւ, մուր: Չորս-հինգ ամիս մնացին մեր տանը: Խորենը Միջին Ասիայում էլ էր նկարահանվում, շուտ-շուտ գնում էր, բայց մյուս երկուսը էստեղ էին: Իրիկունները նարդի էինք խաղում, շախմատ էինք խաղում: Նկարահանումներին ես էլ էի հետեւում: Սարն էլ եմ գնացել: Էն եզը որ, իբր, Ֆրունզիկը վեր է գցում, իրականում իմ բրիգադիրն է անում:

Ֆիլմի մի մասը դուրս էր գալիս, ցույց էին տալիս: Հետո Հրանտ Մաթեւոսյանը կնոջ հետ եկավ, էլի էստեղ մնաց: Դրանից հետո ձայնագրողները եկան: Էնտեղից  ասել էին` գնացեք Շիրակի տուն, Շիրակը գիտի ամբողջ դաշտը, գիտի չոբանը ուր է գնում, ոնց է գնում:

Ձայնագրիչը ոչխարի տակ դրին, որ ոտնաձայնը ձայնագրվի, մինչեւ յալը գնացինք: Չոբան Բախշին էնտեղ էր: Հետեւից մի սարսաղ ուշունց տվեց` մի ամիս ոչխարս պահեցին, մի կոպեկ էլ չտվեցին, ես դրանց սենցն ու նենցը: Հայրի՛կ, հայրի՛կ էդ ինչ ես հայհոյում: Հետո ձայնագրությունն էդպես էլ գնաց կինոստուդիա: Էդ տղերքն ասացին` հայրիկ, քո ձայնը էս կինոյում լսելու են: Ամեն անգամ կինոն սկսվում է, Բախշիի ձենը գալիս է:

Տպել
2900 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը