Որ դեղերը հանկարծ չէժանանան. «Զակազներով» գրված օրենք

Նախօրեին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ամփոփել էր իր վարույթում գտնվող մի քանի գործեր եւ ի զարմանս շատ-շատերի՝ շոշափել էր մի զգայուն թեմա: Խոսքը դեղերի ներկրման հետ կապված մի ցավոտ հարց է, որը առնչվում է Հայաստանում դեղերի գներին:

ՏՄՊՊՀ-ին դիմել էր դեղերի ներկրմամբ զբաղվող «Վիտա ֆարմ» ընկերությունը եւ դժգոհություն հայտնել ՀՀ առողջապահության նախարարության եւ վերջինիս ենթակայությամբ գործող «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» կողմից մի շարք դեղերի ներմուծման եւ գրանցման գործընթացների առնչությամբ: «Հանձնաժողովի կողմից իրականացված բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Վիտա Ֆարմ» ընկերության կողմից ներկրված դեղերի ներմուծումը մերժվել է՝ դրանք մեր երկրում գրանցված չլինելու հիմքով: Ընդ որում, հարկ է նշել, որ դեղերը ներմուծվել են ոչ անմիջական արտադրողի կամ վերջինիս ներկայացուցչի, այլ՝ «զուգահեռ ներմուծման» ճանապարհով: ՏՄՊՊՀ-ը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ «Վիտա Ֆարմի» կողմից ներմուծվող դեղերի ձեռքբերման գները միջինում շուրջ 3 անգամ ավելի ցածր են եղել մեր երկրում միեւնույն դեղերի իրացման մանրածախ գներից, ինչը նշանակում է, որ դրանք կարող էին շուկայում իրացվել էականորեն ավելի ցածր գներով: Հարկ է նշել, որ ՀՀ-ում գրանցված եւ «Վիտա Ֆարմի» կողմից ներմուծվող համանուն դեղերի միջեւ առկա են եղել փաթեթավորման ոչ էական՝ աննշան տարբերություններ, որոնք որեւէ կերպ դեղի ներմուծումը մերժելու հիմք հանդիսանալ չէին կարող: Օրինակ, չնայած այն հանգամանքին, որ ընկերության կողմից ներմուծվող «Գալազոլին 0.05 %» դեղամիջոցը այս նույն անվանումով եւ նույն դեղաչափով գրանցված է մեր երկրում, սակայն ներկրման հայտը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ գրանցված դեղորայքի վրա դեղաչափը (0.05%-ը) գրված է եղել տուփի վերեւի մասում, մինչդեռ «Վիտա Ֆարմի» ներկայացրած տարբերակում՝ այն եղել է տուփի ներքեւի մասում»,- եզրակացրել է հանձնաժողովը:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը եւ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» (այսպես կոչված՝ «Դեղգործակալությունը»), ամեն ինչ անում են հանձնաժողովի նշած «զուգահեռ ներկրումները» հնարավորինս բարդացնելու համար: Եվ դա այն դեպքում, երբ զուգահեռ ներկրման խրախուսման դեպքում Հայաստանում դեղերի գները կարող են կտրուկ նվազել: Հանձնաժողովի բերած օրինակը «Վիտա Ֆարմի» ներկրած դեղերի գների մասին լրիվ համապատասխանում է իրականությանը:

Այն, որ ՏՄՊՊՀ-ն առաջին անգամ է անդրադառնում այս խնդրին, ամենեւին չի նշանակում, որ սա նոր է ի հայտ եկել: Այս հարցը տարիներով գտնվում է օրակարգում, եւ նախարարությունն ու «Դեղգործակալությունը» մի իսկական արշավ են իրականացնում «զուգահեռ ներկրումների» դեմ: Օրինակ, ավելի քան մեկ տարի առաջ` 2015 թ. օգոստոսին առողջապահության նախարարությունը մի սարսափազդու հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դեղերի ներմուծմամբ զբաղվող մեկ այլ ընկերություն` «Վագա ֆարմը» Ռուսաստանի Դաշնությունից ապօրինաբար Հայաստան է ներկրել շուրջ 40 անուն դեղ: Ընկերության տնօրենին ենթարկել էին վարչական տույժի, դեղերի վաճառքը արգելել էին, կարգադրել էին այդ դեղերը ոչնչացնել կամ արտահանել... Մի խոսքով` իսկական կրիմինալ հոլիվուդյան տեսարան:

Սակայն հետագայում ներկրողը դատական կարգով բողոքարկել էր նախարարության գործողությունները: Դատերն ընթանում են մինչեւ հիմա, ու նախարարությունը ատյանը ատյանի ետեւից պարտվում է դատարաններում: Պարզվում է, որ դեղերը շատ էլ օրինական են բերվել, ու հարուցված խոչընդոտները արհեստական են: Իսկ «զուգահեռ ներկրման» անհիմն խոչընդոտման դեպքերը հարյուրավոր են:

Մոտ մեկ ամսից Հայաստանում գործողության մեջ կմտնի «Դեղերի մասին» օրենքը, ու որքան էլ տարօրինակ հնչի, այդ օրենքով «զուգահեռ ներկրումը» ըստ էության ընդհանրապես կվերանա: Ու եթե հիմա ներկրողներին հաջողվում է մեծ դժվարություններով, նախարարության ու «Դեղգործակալության» դիմադրությունը մի կերպ հաղթահարելով «զուգահեռ ներկրումներ» իրականացնել, ապա նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ կառույցների` ներկայումս անհիմն գործողությունները կդառնան լրիվ օրինական, ու ներկրման այդ «խողովակը» ընդհանրապես կփակվի: Վերջին շրջանում նկատվող դեղերի էժանացման ընթացքը կդադարի եւ դրանք կրկին կթանկական, նպաստելով կասկածելի դեղերի ստվերային ներկրմանը:

Ու ընդհանրապես «Դեղերի մասին» նոր օրենքը գործողության մեջ մտնելուց հետո մի իսկական քաոս է առաջացնելու: Օրենքի մեջ բազմաթիվ դրույթներ «լցվել» են առանձին անձանց «զակազով»: Այդպիսի դրույթներից է այն, որ դեղերի ներկրման լիցենզիա ունեցողը չի կարող իրականացնել մանրածախ վաճառք: Սա արվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի «խաթեր» համար, քանի որ նա Վանաձորում «Մեղեդի» անունով դեղատներ ուներ: Երբ ԱԺ-ում քննարկվում էր «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը, որը ներկայացնում էր առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, մի հետաքրքրիր միջադեպ տեղի ունեցավ:

Վահրամ Բաղդասարյանը քննարկման սենյակ մտավ այն ժամանակ, երբ փոխնախարարը ներկայացնում էր նախագծի բոլորովին այլ դրույթներ: Տեսնելով Բաղդասարյանին, փոխնախարարը կտրուկ շեղվեց թեմայից, արագորեն պարզաբանեց մանրածախ-մեծածախ հիշյալ դրույթները: Լսելով պարզաբանումները եւ համոզվելով, որ այդ դրույթները կան նախագծում Բաղդասարյանը հեռացավ: Հիմա «Մեղեդի» դեղատները այլեւս չկան` դրանք վաճառվել են Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմին», սակայն այդ անիմաստ, լրջագույն խնդիրներ առաջացնող դրույթը օրենքում մնացել է:     

Մեկ ամսից ուժի մեջ մտնող «Դեղերի մասին» օրենքը եթե մինչ այդ լրջագույն ու արմատական փոփոխությունների չենթարկվի, այնպիսի ցնցում է առաջացնելու դեղերի շուկայում, որի մասշտաբները կանխատեսելն անգամ դժվար է: Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք այս եւ բազմաթիվ այլ «հյուսիսկորեական» մոտեցումներին:

Տպել
5401 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին