Ադրբեջանը կարող է «գաղթակղություն» ունենալ այլ քայլի գնալու. պետք է պատրաստ լինենք

Ադրբեջանը կարող է «գաղթակղություն» ունենալ զորավարժությունների փոխարեն այլ քայլի գնալու:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Մեր հարցին, թե ԼՂ հյուսիսարեւելյան ուղղությամբ այսօր ականանետերից արկակոծումը ադրբեջանական զորավարժությունների մեկնարկի հետ կապ ունի՞, փորձագետն ասաց.

«Խնդիրը հետեւյալն է, երբ հակառակորդ երկիրը լայնամասշտաբ զորավարժություն  է անում, իր տեղակայման վայրերից բավական քանակով զորք, զինտեխնիկա է հանում, բերում է պատրաստի վիճակի, կարող  է նաեւ գաղթակղություն ունենալ իր հայտարարած զորավարժություների փոխարեն այլ քայլի դիմելու»:

Վրթանեսյանի խոսքով՝ բնական է, որ այդ ամենին հայկական կողմը ուշադիր հետեւում է. «Տեսությունն այսպես է ասում՝ ցանկացած  երկրում, երբ զորավարժություններ են լինում, բոլոր հարեւան երկրները հետեում են, նույնիսկ լավ հարաբերություններ ունենալու դեպքում: Եթե մի երկիր մեծ քանակով զորք է ոտքի հանում, բոլոր հարեւան երկրներից իրենց ապահովության համար քայլերի են դիմում, իսկ մեր դեպքում ակնհայտ է, որ ինչ-որ քայլերի նաեւ հայկական կողմը պետք է դիմի՝ տհաճ անակնկալներ չլինելու համար»,-մանրամասնեց Վրթանեսյանը:

Մեր դիտարկմանը, որ այն հանգամանքը, թե Տավուշի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կարո՞ղ է հայկական կողմը այսպես ասած թուլանալ այդ պատճառով, թե՞ պետք է պատրաստ լինել, Վրթանեսյանն ասաց.

«Միշտ էլ պետք է չթուլանանք՝ ունենալով Ադրբեջանի պես հարեւան. այսօր կարող է հանգիստ լինել, օրինակ վաղը կամ այլ օր՝ ինչ-որ բան լինի եւ այդպես շարունակ: Գիտենք, որ Ադրբեջանը պատմություն ունի ինչ-ինչ խնդիրները փորձել լուծել ագրեսիվ քայլերի միջոցով. ըստ այդմ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է: Հաշվի առնելով Ադրբեջանն ով է, ինչ պետություն է, ամեն ինչի պետք է պատրաստ լինենք»:

Ի դեպ, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է այն մասին, որ երեկ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պետք է դիտարկում իրականացներ Թալիշի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր:

«Իսկ ինչո՞ւ դուրս չէր բերել. ամենայն հավանականությամբ, Թալիշի ուղղությամբ սադրանքներ նախապատրաստելու շրջանակներում, շփման գծի ադրբեջանական հատվածում զինուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ են եղել, լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացվել եւ բնականաբար նպատակահարմար չի եղել այդ ամենը տեսանելի դարձնել ԵԱՀԿ առաքելության համար:

Ի դեպ, Ադրբեջանի այդ քայլը, կարծես թե, ԵԱՀԿ-ում որեւէ արձագանքի չի հանգեցրել»,-գրել է Տիգրան Աբրահամյանը:

Տպել
4532 դիտում

Եվրամիության երկրներում ապօրինի բնակվող 86 մարդ վերադարձվել է Վրաստան

Թուրքիայի պահանջով Իսպանիայի իրավապահները ձերբակալել են գերմանացի գրողի

Իրանի խորհրդարանը չի հաստատել էներգետրկայի նախարարի թեկնածությունը

Դամասկոսում միջազգային ցուցահանդես է հրթիռակոծվել. կան զոհեր ու վիրավորներ

Ասադն Էրդողանին «քաղաքական չքավոր» է անվանել

Սիրիայի ապաէսկալացիայի գոտիներում հրադադարի խախտման մի քանի դեպքեր են գրանցվել

Ավստրալիայի վարչապետը մտածել է մեքենաներով ահաբեկչական հարձակումներից պաշտպանվելու միջոց

Մեքսիկայից ԱՄՆ թմրադեղեր են տեղափոխել անօդաչու սարքի օգնությամբ. առաջադրվել է մեղադրանք

Սոբյանինը քննադատել է ՌԴ մայրաքաղաքն Ուրալից դեպի արևելք տեղափոխելու գաղափարը

«Ո՞վ ես դու», «իմացիր քո տեղը». Էրդողանը շատ կոպիտ է պատասխանել Գերմանիայի ԱԳ նախարարին

Թրամփը հույս ունի, որ բողոքի ակցիաների միջոցով «կապաքինվի» ԱՄՆ-ն

Բեռնատարի սառնարանում Մեքսիկայից ԱՄՆ են փերձել տեղափոխել 60 ներգաղթյալի

Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները ծրագրել էին հարձակվել Սագրադա Ֆամիլիա տաճարի վրա

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով.

«NASA»-ն հրապարակել է Երկրին մոտեցող ամենամեծ երկնաքարի տեսանյութը

ՀՀ փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ արդարադատության խորհրդին

Ստորություն է ֆուտբոլիստին հրահրել գործող պայմանագիրը խզել. Հյոնեսը Դեմբելեի մասին

Խոշոր ավտովթար Ալավերդիում․ Կա 2 զոհ և 7 վիրավոր

Ոստիկանությունը նոր հիմնական կասկածյալ ունի Բարսելոնայի ահաբեկչության գործով

Պահանջվում է 21 ուրացող. ինքնասպանվե՞լ, թե՞ չինքնասպանվել. այս է խնդիրը