«Դո՛ւրս մեր գրպանից, թալանչիներ». 1000 դրամի անսպասելի էֆեկտը

Զոհված կամ ծանր վիրավորված զինվորների եւ նրանց ընտանիքների համար ՀՀ յուրաքանչյուր աշխատող բնակչից  1000-ական  դրամ հիմնադրամին փոխանցելու թեման շատ արագ դուրս եկավ վերահսկողությունից:

Հիշեցնենք, այս երեքշաբթի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց նոր գաղափարն իրագործելու ծրագիրը,  ըստ որի՝ պետք է ստեղծվի հատուկ հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող ամեն աշխատավարձից  կվճարի 1000 դրամ: Հիմնադրամի շնորհիվ  հսկայական միանվագ գումարներ կփոխանցվեն եկող հունվարից հետո մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ծանր վիրավորված զինվորներին,  բացի այդ 20 տարի շարունակ նրանք կամ նրանց ընտանիքները ամսական կլորիկ գումար կստանան:

Հանրային առաջին արձագանքը այս գաղափարին բավական զուսպ էր: Սակայն երբ հաջորդ օրը Վիգեն Սարգսյանը համապատասխան օրենքի նախագիծ ներկայացրեց կառավարությանը, մեծ բունտ առաջացավ: Իրավապաշտպանները բարձրացրին հարց, որ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ լրացուցիչ հարկ: Ֆեյսբուքյան ակտիվիստներն էլ այս առիթով հիշեցին, որ աշխատողը այսպես թե այնպես հարկ է մուծում բյուջե, այդ դեպքում ինչու է նոր հարկի անհրաժեշտությունն առաջացել: Արխիվներից դուրս եկան նախկինում բանակի համար ստեղծված տարբեր հիմնադրամների պատմություններ, հիմնականում այն մասին, որ դրանց գումարը մսխվել է:

Իսկ ամենամեծ շեշտը դրվեց նրա վրա, որ կան պաշտոնյաներ, ովքեր թալանում են պետական ունեցվածքը, ուստի ի՞նչ երեսով են առաջարկում քաղաքացիներին 1000 դրամ մուծել զոհված կամ վիրավորված զինվորի եւ նրա ընտանիքի համար:

Մենք կանխատեսել էինք, որ գաղափարը սթրես կառաջացնի հասարակության մեջ, բայց բոլորովին այլ սթրես նկատի ունեինք: Մոտավորապես, որ ապագա հնարավոր զոհերի հիշատակումը, ապրիլյան պատերազմի թարմ վերքը, ներկա անկայուն վիճակը կարող էին  մարդկանց հոգեկան որոշակի ապրումներ պատճառել: Իրականությունը ցույց տվեց, որ մարդիկ մոռանում են ամեն ինչ, երբ փորձ է արվում դիպչել իրենց գրպանին:

Հիշատակել էինք նաեւ, որ հետեւյալ կոնտեքստով որոշակի տրամադրություն է առաջացել. «Ով պետության հարստությունը թալանի, ումից 1000-ական դրամ հավաքվի»: Մեր դիտարկումներով, սակայն, սա գերիշխում էր սովորական քաղաքացիների մեջ, ովքեր դա նշելով հանդերձ՝ որեւէ կերպ կասկածի տակ չէին դնում 1000 դրամը փոխանցելու իրենց պատրաստակամությունը:

Այս տրամադրությունը, սակայն, շատ արագ իշխող դարձավ մտավորականության եւ հասարակության կողմից հարգանք վայելող եւ կարծիք ձեւավորող անձանց մեջ: Արդյունքում նույնիսկ ստեղծվեց մի մթնոլորտ, որը վտանգի տակ դրեց  գաղափարի հետագա իրականացումը: Իրավիճակն այն աստիճան սրվեց, որ երեկ ԱԺ պաշտպանության հանձնաժողովը արտահերթ նիստ հրավիրեց, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանում էր խնդրի շուրջ պատգամավորների հարցերին: Որոշ պատգամավորներ ուղիղ ձեւակերպումներով նրան էին փոխանցում սոցիալական ցանցերում բարձրացված հարցադրումներն ու վերապահումները:

Չենք ուզում նույնիսկ անդրադառնալ պաշտպանության նախարարի պատասխաններին, որքանով էին դրանք հիմնավոր, որքանով` ոչ:  Փոխարենը մի քանի հարց է առաջացել, որ չենք կարող չբարձրացնել:

Օրինակ` արդյոք գաղափարին գլխակորույս դեմ ելած անձինք մի պահ խորը շունչ քաշելու եւ դրա մասին ավելի սթափ մտածելու կարիք չունե՞ն: Հիշեցնենք, որ խոսքը այն զինվորների մասին է, ովքեր վաղը կանգնելու են հայ-ադրբեջանական սահմանին, եւ եթե հակառակ կողմից հարձակում լինի, զենքը, նույնիսկ բահը վերցնելու ու մինչեւ մահ պաշտպանելու են իրենց երկիրն ու ժողովրդին: Իսկ ավելի կոնկրետ`խոսքը  Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ադամ Սահակյանի, երկու ոտքը կտրված ժպիտը դեմքին պառկած Դավիթ Գրիգորյանի  ու մյուս բոլորի նման տղաների մասին է:

Այսինքն, առաջարկվում է, որ  նրանց անձնազոհությունը փոխհատուցենք թեկուզ 60 հազար դրամ աշխատավարձից 1000 դրամը փոխանցելով իրենց ու իրենց ընտանիքներին: Եվ ի՞նչ կապ ունի այստեղ թալանող պաշտոնյան, նրա թալանածը, դղյակը, Մոնտե Կառլոյում կրված գումարը  կամ Կաննում անցկացրած արձակուրդը:

Բյուջեն թալանող պաշտոնյաներին պետք է հիշել ամեն օր, անհոգնել եւ առանց առիթի: Սոցիալական ցանցերը փայլուն հնարավորություն են տալիս դրա համար: Օրինակ, կարելի է ֆեյսբուքյան ֆլեշմոբ անել եւ ամեն օր որեւէ թալանչիի նկար` սրտի ուզած մակագրությամբ, դարձնել գլխավոր նկար եւ այդպես տասնյակ հազար օգտատերերով: Կարելի է նրանց դեմ պայքարի այլ ձեւեր գտնել: Ի վերջո, կարելի է ամեն օր եռանդով հարեւանին, ընկերոջը, հորեղբոր որդուն բացատրել, որ ամեն անգամ ՀՀԿ-ին ընտրելով, հանդուրժում եւ խթանում են այդ թալանը: Բայց ներկայացված գաղափարի շրջանակներում ֆլեշմոբ սկսել` «թալանչիներ, մեր հազար դրամին հանկարծ չկպնեք» բովանդակությամբ, արդար չէ:

Դա անարդար է ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի հանդեպ, այլ Ադամի, Կյաժի, Քյարամի մյուս բոլոր հերոսների հիշատակի եւ երեկ Թալիշի առաջնագծում կանգնած զինվորների հանդեպ:

Տպել
11435 դիտում

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր