Նյու Յորքում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը

Այսօր առավոտյան Նյու Յորքում մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի եւ այդ տիտղոսի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի միջեւ: Մրցամարտի մրցանակային հիմնադրամը կազմում է 1 միլիոն եվրո. հաղթողը ստանալու է 60, պարտվողը՝ 40 տոկոսը: Կանոնակարգի համաձայն  մրցակիցները անցկացնելու են դասական շախմատի 12 պարտիա, եւ 6,5 միավոր հավաքած շախմատիստը հռչակվելու է աշխարհի չեմպիոն: Ոչ ոքի՝ 6-6 հաշվի դեպքում կայանալու է արագ շախմատի 2 պարտիա, այս դեպքում էլ հավասարության դեպքում կանցկացվի եւս 2 պարտիա կայծակնային շախմատի կանոններով, եւ եթե այս բոլոր «փորձությունները» մրցակիցներն անցնեն հավասար ցուցանիշներով, ապա ամեն ինչ կորոշվի «Արմագեդոն» անունը ստացած պարտիայի միջոցով, որի դեպքում ոչ-ոքին բացառվում է:

Մեծ հաշվով շախմատային աշխարհը, մասնագետները, վերլուծաբանները կարծում են, որ ամեն ինչ կորոշվի դասական շախմատի պարտիաներից հետո. գործող չեմպիոն Կառլսենի հնարավորությունները շատ ավելի բարձր են գնահատվում, իսկ Կարյակինի համար արդեն իսկ աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտին մասնակցելը համարվում է մեծագույն հաջողություն: Կառլսենը եւ Կարյակինը հասակակիցներ են՝ 2-ն էլ ծնվել են 1990 թվականին, բայց անցել են շախմատային տարբեր ճանապարհներ: Սերգեյ Կարյակինը 12 տարեկան  հասակում՝ 2002 թ., երբ դեռ հանդես էր գալիս Ուկրաինայի դրոշի տակ, լրացրել է գրոսմայստերական նորմատիվը եւ համարվում է պատմության ամենաերիտասարդ գրոսմայստերը. այս ցուցանիշը ընդգրկված է անգամ «Գինեսի ռեկորդների գրքում»: 2 տարի անց՝ 2004-ին, 14-ամյա Կարյակինը Ուկրաինայի հավաքականի կազմում նվաճել է համաշխարհային Օլիմպիադայի հաղթողի կոչումը, ինչը նույնպես ունիկալ արդյունքն է, իսկ 2005 թ. ստացել է Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետի կոչումը: 2009-ից Կարյակինը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի տակ, երբեւէ չի կարողացել հաղթահարել սուպերգրոսմայստերական համարվող 2800 վարկանիշը, եւ հավակնորդների մրցաշարում հաղթանակը, աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտին մասնակցելը նրա առայժմ ամենամեծ հաջողությունն է: Ընդ որում աշխարհահռչակ շատ ու շատ ուժեղ շախմատիստներ, այդ թվում մեր Լեւոն Արոնյանը, առայժմ չեն կարող հպարտանալ նման հաջողությամբ:

Կառլսենը գրոսմայստերական նորմատիվը լրացրել է Կարյակինից 1 տարի ուշ՝ 2003 թ., բայց սա միակ ցուցանիշն է, որով նորվեգացին զիջում է Կարյակինին: Մագնուսը արդեն 2013 թ. նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը, ընդ որում պատմության մեջ միակ շախմատիստն է, որ միաժամանակ կրել է բոլոր վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումները՝ դասական, արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն: 2014 թ. Կառլսենի վարկանիշը հասել էր աստղաբաշխական թվի՝ 2882. սա բոլոր ժամանակների լավագույն արդյունքն է: Նորվեգացին վերջին տարիներին պարբերաբար հայտնվում է հեղինակավոր պարբերականների կողմից կազմվող «Տարվա ամենաազդեցիկ 100 մարդկանց» թվում: 

Ահա այսպիսի «վաստակով» են Նյու Յորք ժամանել Կառլսենը եւ Կարյակինը. այսօր առավոտյան էլ ավարտվել է նրանց միջեւ 1-ին պարտիան: տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ-ի նախագահ, ռուսաստանցի Կիրսան Իլյումժինովը ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների հետեւանքով չի կարողացել ներկա լինել մրցամարտին եւ Կառլսեն - Կարյակին 1-ին պարտիայի 1-ին քայլի իրավունքը վերապահվել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոյին: Մրցամարտի կազմակերպիչները տեղեկացրել են, որ յուրաքանչյուր պարտիայի առաջին քայլի իրավունքը տրվելու է տարբեր բնագավառների հայտնի մարդկանց: Կարյակինին աջակցելու համար Նյու Յորք է մեկնել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը նախօրեին հանդիպել եւ ճաշել է Կարյակինի, նրա թիմի անդամների հետ: Կարյակինը խոստացել է ամեն ինչ անել շախմատի համաշխարհային թագը կրկին ՌԴ վերադարձնելու համար:

Նշեմ, որ 1927 թ. հետո, երբ խորհրդային շախմատիստ Ալեքսանդր Ալյոխինը աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում հաղթեց կուբացի Խոսե Ռաուլ Կապաբլանկային եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, մինչեւ 2007 թ. ընդամենը 5 տարի մոլորակի ուժեղագույն շախմատիստը չի եղել ԽՍՀՄ-ի կամ իրավաբանորեն ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանի ներկայացուցիչ. 1935-37 թթ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրել է հոլանդացի Մաքս Էյվեն, իսկ 1972-75 թթ.՝ ամերիկացի Ռոբերտ Ֆիշերը: Իսկ ընդհանուր առմամբ մինչ այժմ 16 շախմատիստներ են նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ըստ տարիների այն ունի հետեւյալ ժամանակագրությունը.

1886 -1894 թթ.՝ Վիլհելմ Ստեյնից (Ավստրո -Հունգարիա)
1894 -1921 թթ.՝ Էմանուիլ Լասկեր (Գերմանիա)
1921 -1927 թթ.՝ Խոսե Ռաուլ Կապաբլանկա (Կուբա)
1927 -1935 եւ 1937 - 1946 թթ.՝ Ալեքսանդր Ալյոխին (ԽՍՀՄ)
1935 -1937 թթ.՝ Մաքս Էյվե (Հոլանդիա)
1948-1957, 1958-1960 եւ 1961-1963թթ.՝ Միխայիլ Բոտվիննիկ (ԽՍՀՄ)
1957-1958 թթ.՝ Վասիլի Սմիսլով (ԽՍՀՄ)
1960-1961 թթ՝ Միխայիլ Տալ (ԽՍՀՄ)
1963- 1969 թթ.՝ Տիգրան Պետրոսյան (ԽՍՀՄ)
1969-1972 թթ.՝ Բորիս Սպասկի (ԽՍՀՄ)
1972-1975 թթ.՝ Ռոբերտ Ֆիշեր (ԱՄՆ)
1975-1985 թթ.՝  Անատոլի Կարպով (ԽՍՀՄ)
1985-2000 թթ.՝ Գարի Կասպարով (ԽՍՀՄ)
2000-2007 թթ.՝ Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
2007-2013 թթ.` Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
2013 թ.՝ Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)

Հ.Գ. Մագնուս Կառլսեն – Սերգեյ Կարյակին մրցամարտի 1-ին պարտիան ավարտվել է ոչ ոքի:

 

Տպել
2052 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ