Արդար կլպե. Ոչ թե 1000 դրամ, այլ 0,5 %

12/11/2016 schedule16:50

Վերջին օրերին հանրության շրջանում ամենաքննարկվողը թերեւս «1000 դրամների» թեման է:

Կառավարությունը իր այս շաբաթվա նիստում հավանության արժանացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը, որով, եթե կարճ ձեւակերպենք, ՀՀ-ում յուրաքանչյուր աշխատավարձ ստացող պետք է ամսական 1000 դրամ վճարի զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրության նպատակով:

Այդ նպատակով պետք է ստեղծվի հատուկ հիմնադրամ, որը կառավարելու է ՀՀ կենտրոնական բանկը: Հաջորդ տարվա հունվարի 28-ից հետո զոհված, հաշմված մեր զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին կհատկացվի դրամական փոխհատուցում մինչեւ 82 միլիոն դրամ 20 տարվա ընթացքում:

Այն, որ մեր սահմանների պաշտպանության ժամանակ իրենց կյանքը կամ առողջությունը կորցրած զինծառայողների ընտանիքները պետք է փոխհատուցում ստանան, թերեւս վիճարկելու հարց չէ: Պետք է ստանան, եւ փոխհատուցման նախատեսված չափը, կարելի է ասել, այնքան էլ մեծ չէ: Եվ ուրեմն ինչու է ալեկոծվել հասարակությունը: Արդյոք դժգոհությունները արդարացվա՞ծ են: Սոցցանցերում, մեղմ ասած, ակտիվորեն ընթացող քննարկումների մեջ չկա գոնե մի հայտարարություն, որ զինվորներին չպետք է փոխհատուցել:

Ամբողջ բանավեճը ծավալվում է նրա շուրջ, թե «ետ բերեք թալանածը» ու դրանից հետո նոր գումարներ ակնկալեք: Շատ արդարացի պնդում է: Եթե «թալանածը ետ բերվի», ոչ մեր բանակը, եւ ոչ էլ մեր զինվորները ֆինանսական խնդիր չեն ունենա, քանի որ այդ թալանածը շատ է` ահռելի շատ: Սոցցանցերում շրջանառվում են բարձրաստիճան զինվորականների թանկարժեք մեքենաների ու տների նկարները, եւ դա ավելի է գրգռում հանրությանը: Բայց եթե չհեռանանք իրականությունից, ապա ակնհայտ է, որ գոնե առաջիկայում թալանածը ետ չի բերվելու, իսկ մեր զինվորները կարող են զոհվել համ հաշմվել հիմա: Այսինքն փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները պետք են հիմա: Այս տեսանկյունից փոխհատուցման գումարի անհրաժեշտությունը ակնհայտ է:

Այլ հարց է, թե ինչպես պետք է հավաքվի այդ գումարը: Արդյոք յուրաքանչյուր աշխատավարձ ստացող քաղաքացուց, անկախ աշխատավարձի չափից 1000 դրամ վերցնելը արդարացի՞ է: Դա պարզելու համար դիմենք թվաբանությանը:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում կոպիտ հաշվարկներ ներկայացրեց: Ըստ տնտեսագետի, Հայաստանում պաշտոնապես կա մեկ միլիոն զբաղված: Նրանցից շատ կոպիտ հաշվարկներով մոտ 300 հազարը գյուղացիներն են, որոնց վրա սույն օրենքը չի տարածվելու: Իսկ դա նշանակում է, որ 700 հազար մարդ ամսական 1000-ական դրամ է վճարելու: Դա կկազմի 700 միլիոն դրամ ամսական եւ 8.4 միլիարդ դրամ տարեկան, կամ մոտ 18 միլիոն դոլար: Տնտեսագետը առաջարկում է գումարներ փնտրել «ստվերում»` տնտեսության ստվերային հատվածում, որի ընդհանուր ծավալը Հայաստանում կազմում է մոտ 1.5 միլիարդ դոլար: Դրա ընդամենը 1 տոկոսը բավարար է՝ ստանալու համար այն ֆինանսական միջոցները, որը ակնկալվում է ստանալ այս նախագծին օրենքի ուժ տալու շնորհիվ:

Մյուս խնդիրն, անշուշտ, գանձվելիք գումարի չափն է` 1000 դրամը: Հասկանալի է, իհարկե, որ նախագիծը մշակողների եւ հետագայում այն ԱԺ-ում «անցկացնողների» համար «1000 դրամը փող չի»: Բայց դա փող է շատ շատերի համար, ընդ որում՝  շոշափելի փող է: Ընդամենը օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց անցած տարվա աղքատության ցուցանիշը, ըստ որի, Հայաստանի բնակչության 29.8 տոկոսը պաշտոնապես համարվում է աղքատ: Մոտ մեկ միլիոն մարդ: Աղքատ են, որովհետեւ նրանց ամսական եկամուտները ավելի ցածր են, քան «աղքատության գիծը»: Իսկ աղքատության գիծը 41 698 դրամ է: Այսինքն, Հայաստանում կան մարդիկ, որոնց ամսական եկամուտը այդ գումարից ցածր է եւ նրանց համար 1000 դրամը, մեղմ ասած, շոշափելի գումար է: Միեւնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ, որոնց աշխատավարձը 5-6 մլն դրամ է: Կան մարդիկ, ովքեր ստանում են նույնիսկ 10 մլն դրամ: Ամսական 40 հազար դոլարից բարձր աշխատավարձ ստացողներ էլ կան: Նրանց համար 1000 դրամը փող չէ հաստատ:

Ուրեմն ինչպե՞ս վերացնել այս անարդարությունը: Կրկին դիմենք պաշտոնական վիճակագրությանը: Հայաստանում կա 700 հազար աշխատավարձ ստացող: Միջին անվանական աշխատավարձը Հայաստանում վերջին պաշտոնական տվյալներով 185 հազար դրամ է: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ում մեկ ամսվա «աշխատավարձային ֆոնդը» կազմում է մոտ 130 միլիարդ դրամ: Եթե նպատակը ամսական 700 միլիոն դրամ հավաքելն է, ապա թվաբանական պարզ գործողություններ կատարելով կստանանք, որ եթե յուրաքանչյուր աշխատավարձ ստացող ամսական իր աշխատավարձի կես տոկոսը վճարի, դա լրիվ բավարար է: Կստացվի, որ նվազագույն` 55 հազար դրամ աշխատավարձ ստացող մեր համաքաղաքացին կվճարի ամսական մոտ 250 դրամ, իսկ, օրինակ, 1 մլն դրամ աշխատավարձ ստացողը կվճարի 5 հազար դրամ, 5 մլն դրամ ստացողը` 25 հազար դրամ եւ այլն:  55 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար 250 դրամը նույնքան փող է, որքան 1 մլն ստացողի համար` 5 հազար դրամը:  Այսպես ավելի արդար չէ՞:

Անշուշտ, ավելի արդար է, բայց սա ամենաարդար տարբերակը չէ: Մեր զինծառայողներին սոցիալական երաշխիքներ ապահովող այս ծրագրից դուրս է մնում տնտեսության ստվերային հատվածը, իրենց հիմնական եկամուտները կաշառքներով ապահովող պաշտոնյաները, արտասահմանից տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիները, որոնց մի զգալի մասը պարապությունից ուղղակի չգիտի ինչով զբաղվի եւ այլն, եւ այսպես շարունակ: Այնպես որ, լիակատար` իդեալական արդարություն այս հարցում ապահովել պարզապես հնարավոր չէ ոչ գործնականորեն, ոչ էլ նույնիսկ տեսականորեն: Բայց արդարության գոնե մի որոշ` խելամիտ մակարդակ ապահովել անհրաժեշտ է: Իսկ «մարդա 1000 դրամ» տարբերակը ակնհայտորեն չի դիմանում ոչ մի քննադատության:

Տպել
4591 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում