ԱՄՆ-Ռուսաստան ջերմացո՞ւմ. ԼՂ հակամարտության ապագան

Քաղաքականության մեջ պիոներ Դոնալդ Թրամփը մի քանի օր է, ինչ ընտվել է ԱՄՆ նախագահ եւ աշխարհն անորոշության մեջ փորձում է հասկանալ, թե համաշխարհային թիվ 1 գերտերության ղեկավարը, հայտնվելով իշխանական Օլիմպոսի գագաթին, ինչ որոշումներ կկայացնի: Այլ կերպ ասած, մարդիկ փորձում են հասկանալ` կապահովվի ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայիս շեշտադրումների ժառանգականությունը, թե Թրամփն այնուամենայնիվ, կյանքի կկոչի իր նախընտրական հայտարարությունները: Թեպետ նա հայտարարում էր, որ պետք է ԱՄՆ-ը կրկին դարձնել հզոր երկիր, սակայն նշում էր, որ Վաշինգտոնը չպետք է խառնվի այլ պետությունների ներքին գործերին: Թեկնածու Թրամփը նաեւ վստահ էր, որ կարող է շատ հանգիստ պայմանավորվածության հասնել ՌԴ նախագահ Պուտնի հետ, որի հետ այժմ «թուր ու թվանք» է «խաղում» Արեւմուտքի մեծ մասը:

Ռուսաստանից արդեն իսկ դրական մեսիջներ են հղվում դեպի ԱՄՆ: Նոյեմբերի 9-ին Պուտինը շնորհավորեց Թամփին եւ վստահեցրեց, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Իսկ արդեն անցյալ հինգշաբթի ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Պուտինի և Թրամփի մոտեցումներն արտաքին քաղաքականությանը անչափ նման են։ Այժմ, երբ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները միայն կես քայլ են հեռու «սառը պատերազմից», այս դաշտում ցանկացած դրական տեղաշարժ կարող է լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն Սիրիայի եւ Ուկրաինայի ճգնաժամերի, այլեւ Հարավային Կովկասի ու հենց ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր տրանսֆորմացիայի եւ ԼՂ հակամարտության վրա դրանց ազդեցության մասին մենք զրուցեցինք ռուսատսանցի հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Մարկեդոնովի հետ:

- Պարոն Մարկեդոնով ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարում է, որ Պուտինի եւ Թրամփի մոտեցումներն արտաքին քաղաքականության հարցում անչափ նման են: Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս այդ մոտեցումները համընկնում են երկու կողմերի համար զգայուն հարցերում: Արդյոք փոփոխություն չե՞ն կրի Թրամփի նախընտրական հայտարարությունները, երբ նա արդեն ստանձնի երկրի ղեկը:

- Առաջին հերթին, ԱՄՆ արտաքին քաղաքկանությունը միապետի ձեռքում չէ: Թրամփը որքան էլ ինքնուրույն փորձի լինել, պետք է անպայման հաշվի առնի այդ երկրի քաղաքական համակարգի հիմքում դրված զսպման եւ հակակշիռների մեխանիզմները: ԱՄՆ նախագահը չի կարող հաշվի չառնել Կոնգրեսի, Սենատի, հասարակական կազմակերպությունների եւ փորձագիտական հանրույթի կարծիքները: Որոշակի փոփոխություններ գործող արտաքին քաղաքական կուրսում հնարավոր են, եթե նախագահն իսկապես կամք դրսեւորի եւ այդ ուղղությամբ ջանքեր ներդնի: Ինչ վերաբերում է հարցին՝ Պուտինի ու Թրամփի մոտեցումները համընկնո՞ւմ են, թե` ոչ, ապա մենք դեռ կոնկրետ գործողություններ չենք տեսել այս հարթակում: Եթե երկու երկրների առաջնորդները քննարկեն նույն Սիրիայի հիմնահարցը եւ որոշակի համաձայնության գան, ապա կարող ենք խոսել նրանց մոտեցումների համընկնման մասին: Այժմ միայն երկու կողմերը համամիտ են, որ չպետք է էլ ավելի լարեն հարաբերությունները: Սա նախնական էտապի համար լավ է, դրական լիցք է: Հետո պետք է լինի կոնկրետություն, երբ երկու պետությունների ղեկավարների թիմերը սկսեն քննարկել Սիրիայի եւ Ուկրաինայի խնդիրները, գուցե նաեւ որոշակի կովկասյան թեմաներ: Պետք չէ նախագահի արտաքին քաղաքականությունը բխեցնել վերջինիս նախընտրական հայտարարություններից: Հիշենք, Օբաման ժամանակին խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահության երկու ժամկետների ընթացքում անգամ «Ցեղասպանություն» տերմինը չարտասանեց:

- Ի՞նչ ինդիկատորներից կարող ենք որոշակի եզրակացություններ անել ԱՄՆ ապագա արտաքին քաղաքականության շեշտադրումների մասին:

- Շատ բան ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում պարզ կդառնա Թրամփի նշանակումներից: Այն է՝ ով կլինի վերջինիս պետքարտուղարը կամ ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականները: Ռուսաստանի համար զգայուն թեմա է օրինակ այն, թե ինչպես իրեն կպահի ԱՄՆ-ն հետխորհրդային տարածքում, ինչ դիրքորոշում կունենա էներգետիկ քաղաքականությունում: Այս հարցում այժմ որոշակիություն չկա: Այժմ դեռ շատ են անհայտներն այս հավասարումում: Անորոշություն է, քանի որ նախագահ է դարձել մարդ, ով քաղաքական կարիերա չի ունեցել, քաղաքական պաշտոններ չի զբաղեցրել ոչ օրենսդիր, ոչ գործադիր մարմիններում: Նա հաջողակ գործարար է, բայց սա դեռ քիչ է քաղաքականության մասին դատողություններ անելու համար: Այժմ շատերն են կանխատեսումներ անում, սակայն դա նույնն է, ինչ փորձենք սուրճի բաժակով գուշակություններ անել, իսկ հետո հիասթափվել, որ դրանք չիրականացան:

- Ռուսաստանն ու ԱՄՆՖրանսիայի հետ համանախագահում են ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր ջերմացումը ինչպես կարող է ազդել հակամարտության կարգավորման վրա:

- Մինսկի խմբի հարթակում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բավական կառուցողական համագործակցություն են ծավալում: Անգամ, եթե Սանկտ-Պետերբուրգում հանդիպեցին ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցին, սա դեռ չի նշանակում, որ Մոսկվան բացարձակ առաջատարի դեր է ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում: Այդ հանդիպումը բացահայտ կերպով ԱՄՆ-ի աջակցությունն էր վայելում: Մյուս ֆորմատը «5+2»-ն է Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանն է վերաբերում: Ճիշտ է, այս ոլորտում հստակ ակտիվություն չկա եւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2014 թ.-ին, սակայն այստեղ ընկալումների խնդիր կա: Եթե ՌԴ-ի համար ԼՂ եւ Մերձդնեստրի խնդիրները շատ զգայուն են ընկալվում եւ մշտական ուշադրության կենտրոնում են, ապա ԱՄՆ-ի պարագայում դրանք ընդհանուր տարածաշրջանային քաղաքականության «սյուժեներից» են: Եթե հետխորհրդային տարածաշրջանը Ռուսաստանի համար առաջնային խնդիր է, ԱՄՆ-ի պարագայում երկրորդական: Վաշինգտոնն այժմ ավելի մեծ ուշադրություն է հատկացնում Մերձավոր Արեւելքի խնդիրներին: Կամ նույն Բրազիլիայի հետ առեւտրի եւ Մեքսիկայի հետ միգրացիայի խնդիրներն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր են քան հետխորհրդային տարածաշրջանը: Ուստի, այժմ շատ դժվար է խոսել ՌՌ-ԱՄՆ հնարավոր համաձայնությունների մասին: ԱՄՆ-ում շատ ուժեր կան, որոնք հետաքրքրված են Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի սրմանը: Ուստի, ակնհայտ է, որ դեռ շատ խնդիրներ կառաջանան երկու պետությունների հարաբերություններում, ինչն իր ազդեցությունը կունենա աշխարհի տարբեր կետերում:

Տպել
2717 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը