Նախարարը գործի ժամին անգլերեն է սովորում, աշխատակազմից հաշվետվություն ուզում 15 րոպեն մեկ

Առողջապահության նախարարության աշխատակիցների առաջ պահանջ է դրվել՝ աշխատել իրենց չխնայելով:

Բանն այն է, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն, գերատեսչության աշխատակազմի անդամներին կամ առնվազն նրանց մի մասին հանձնարարվել է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ աշխատակազմի ղեկավարին ներկայացնել, թե ինչ աշխատանք են կատարել նախորդ 15 րոպեի ընթացքում:

Երբ այս եւ այլ տեղեկություններ փորձեցինք ճշտել առողջապահության նախարարությունից, մեզ պատասխանեցին, որ աշխատակազմի ղեկավարը քննարկման է ու որ ավելի ուշ նա ինքը մեզ հետ կապ կհաստատի` պատասխանելու հետաքրքրող հարցերին: Արայիկ Բաղրյանից, սակայն ողջ օրվա ընթացքում զանգ չստացանք: 

Մեր ունեցած մեկ այլ տեղեկության համաձայն, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նախարարությունում, ի դեպ, աշխատանքային օրերին ու ժամերին անգլերեն է պարապում: Դասավանդողն անձամբ է այցելում գերատեսչություն: Այս լուրի վերաբերյալ նույնպես նախարարությունից պաշտոնական մեկնաբանություն չստացանք:

Տպել
3741 դիտում

Իսպանիայի հավաքականը ԱԱ 2018-ում հազիվ փրկվեց խայտառակությունից

ՍԱՊԾ աշխատակիցները դժգոհ են ղեկավարի ընտրության կարգի կազմակերպումից, դիմում են վարչապետին

Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը

Թող իմ անվան տակ հավայի չքցեն, որ իմ տնից զենք են հանել. Նորատուսցի Արա

ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանին պարտադրված հրաժարականի պահանջին դեմ են արխիվի աշխատակիցները

Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել ԵԿՄ-ին. պարզաբանումներ՝ Ա. Հարությունյանից

Բնավ զարմացած չեմ, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել Մանվել Գրիգորյանի մասին. Սեդա Մելքոնյան

Պետավտոտեսուչին իբրեւ կաշառելու համար քաղաքացուց 3000 դոլար է հափշտակվել. 3 մեղադրյալ կա

Հայաստան-ԵՄ համագործակցությամբ կարագացվի վիզաների ազատականացման, ազատ տեղաշարժի գործընթացը

Զինծառայողների իրավունքների եւ հաշմանդամության կարգի հետ կապված բողոքներ Գեղարքունիքում

Չեխովի անվան դպրոցը չունի տարրական կրթության լիցենզիա. ազդեցիկ կապերն այլեւս չեն գործելու

Զորամասի հրամանատար գնդապետը և 3 անձ մեղադրվում են բենզին հափշտակելու, անգործության համար

Որոշ դպրոցներ չունեն կրթություն տրամադրելու իրավունք. ԿԳՆ-ն շրջաբերական է ուղարկել

Քրեական հետապնդում է հարուցվել 23 գյուղապետի նկատմամբ. 25.5 մլն դրամի վնաս փոխհատուցվել է

Նախարարը պահանջել է Արխիվի տնօրենի հրաժարականը, դիմել գլխավոր դատախազին. քրգործ կհարուցվի՞

Էլեկտրաէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի. «Տաշիր» խմբի հայտարարությունը

Ի պատասխան Կինոլոգիական միության նախագահի բաց նամակի ՊԵԿ-ը հայտարարությամբ է հանդես եկել

Մանվել Գրիգորյանի պատժամիջոցները. ո՞վ է համացանցում հայտնված սկանդալային լուսանկարի մարդը

Սեյրան Օհանյանը որպես վկա հարցաքննվել է՝ ՊՆ-ում չարաշահումների գործով

Խուզարկվել են մի քանի տասնյակ օրենքով գողերի, քրեական հեղինակությունների տներ (տեսանյութ)