Եթե այսպես շարունակվի, 2050 թվականին, օրինակ, լուծը կարող է մահացու հիվանդություն դառնալ

Արդեն տեւական ժամանակ է` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած է հակաբիոտիկների (հակամանրէային դեղերի) ոչ ճիշտ ու ոչ տեղին կիրառման խնդրով, քանզի այդ երեւույթը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների` մարդկության զարգացումը ետ շպրտելով շատ ու շատ տարիներ:

Նոյեմբերի 14-ին մեկնարկել է հակամանրէային դեղերի պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթը: Հայաստանում եւս դա հերթական առիթն է` խնդրի վրա ուշադրություն հրավիրելու եւ ընդգծելու, որ հակաբիոտիկները չպետք է կիրառել վիրուսային հիվանդությունները բուժելու նպատակով, այլ մանրէաբանական հետազոտության միջոցով պետք է համոզվել, որ հիվանդությունը հարուցված է մանրէով: Չպետք է հակաբիոտիկներն օգտագործել սեփական նախաձեռնությամբ` առանց բժշկի նշանակման կամ կիսատ թողնել բուժումը, եթե նկատվում է առողջական վիճակի բարելավում եւ այլն:

Բանն այն է, որ այս սկզբունքները չպահպանելու դեպքում այս կամ այն հիվանդությունն առաջացրած մանրէները ձեռք են բերում կայունություն տվյալ հակամանրէային դեղի նկատմամբ, ու հետեւաբար դեղն այլեւս դառնում է անզոր: Այդպես, տարիների ընթացքում տարբեր անվանումներ ունեցող հակաբիոտիկները կորցրել են իրենց զորությունը, եւ մի օր էլ կարող է բուժիչ ազդեցություն ունեցող այդպիսի դեղամիջոց ընդհանրապես գոյություն չունենալ: Իսկ դա արդեն կնշանակի, որ մարդկությունը կվերադառնա այն նույն ժամանակահատվածին, երբ հակաբիոտիկները դեռ հայտնագործված չէին, ու վարակիչ  հիվանդությունները խլում էին հազարավոր մարդկանց կյանքեր:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը խնդրի լրջությունն առավել ցայտուն դարձնելու նպատակով պատմական անդրադարձ է կատարում` հիշեցնելով, որ օրինակ մ.թ.ա. 2 000 թվականին, հակաբիոտիկների ի հայտ գալուց շուրջ 4 հազար տարի առաջ, բազմաթիվ հիվանդություններ բուժվում էին տարբեր բույսերի, դրանց արմատների միջով: Միջնադարում սկսեցին հիվանդությունները կապել Աստծո զայրույթի ու պատժի հետ, ավելի ուշ` օրինակ 20-րդ դարի 30-ականներին, վարակներին հաղթում էր հակամանրէային «ստրեպտոցիդը»: 50-ականներին արդեն շատ ցավերի դարմանը «պենիցիլինն» էր դարձել, հետո` «լեւոմիցետինը», այնուհետեւ «ցիպրոֆլոկսացինը»: Իսկ արդեն 21-րդ դարը սպառնում է մարդկությանը վերադարձնել բույսերի արմատներով բուժման ոչ երանելի ժամանակները, որովհետեւ հակաբիոտիկների չարաշահումը դրանք դարձրել է մանրէների նկատմամբ աններգործունակ կամ գրեթե այդպիսին: 

Իրավիճակը հատկապես բարդանում է, որովհետեւ արդեն իսկ գոյություն ունեցող հակաբիոտիկների` շարքից դուրս գալուն զուգահեռ հակամանրէային նոր դեղամիջոցներ չեն սինթեզվում: Մասնագետների դիտարկմամբ, այդ գործընթացը ժամանակատար է ու մեծ ծախսեր է պահանջում: Քրիստինա Գյուրջյանը նկատում է, որ մեկ նոր հակաբիոտիկ սինթեզելու համար հարկավոր է 10 տարի եւ 800 միլիոն դոլար: Բայց հաշվի առնելով, որ մեծ է հավանականությունը, որ նորաստեղծ դեղի նկատմամբ եւս շուտով կայուն մանրէներ կձեւավորվեն ու այդ հակաբիոտիկը նույնպես կդառնա անպիտան, ուստի այդքան գումարների ներդրումն էլ համարվում է անարդյունավետ ու անիրատեսական:

Եթե հակամանրէային դեղերի բացակայությունը կարող է նկարագրվածի չափ ծանր հետեւանքներ ունենալ, ուրեմն ինչո՞ւ խնդրի նկատմամբ չի ցուցաբերվում համակարգված մոտեցում` առանց շահույթ հետապնդելու: Մեր այս հարցին մասնագետներն արձագանքում են, որ այսօր տարբեր հիմնադրամներ փորձում են աջակցել, բայց, ամեն դեպքում, միեւնույն է, նոր հակաբիոտիկ ստեղծելու համար հարկավոր են երկար տարիներ: Այնպես որ, եթե ամեն ինչ այսպես շարունակվի եւ համապատասխան ու բավարար միջոցներ չձեռնարկվեն, ընդամենը 2050 թվականին դեղակայուն վարակներից աշխարհում կարող է մահանալ 10 միլիոն մարդ, իսկ տնտեսական բեռը կկազմի 10 տրիլիոն դոլար: Ու այդ ժամանակ արդեն հասարակ փորլուծությունը կարող է մահվան պատճառ դառնալ:

Շարունակելով ետ նայել հակաբիոտիկների պատմությանը` նշենք, որ դեռեւս առաջին հակաբիոտիկ դեղը` «պենիցիլինը» հայտնագործած բրիտանացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգն էր նկատել, որ դրա նկատմամբ արագորեն զարգանում է կայունություն եւ զգուշացրել էր գիտական աշխարհին, որ դեղը պետք է զգուշորեն օգտագործել: Բայց կյանքը ցույց տվեց, որ հակաբիոտիկներ կիրառելու գայթակղությունից մարդկությունը զերծ չմնաց ու նույնիսկ սկսեց այն ծառայեցնել կենդանիների աճը խթանելու համար, ինչն էլ պատճառ դարձավ, որ հակաբիոտիկների մնացորդային քանակը մարդու օրգանիզմ ներթափանցի նաեւ բուսական ու կենդանական ծագման մթերքների միջոցով:

Այս ամենով հանդերձ, մասնավորապես հայաստանյան դեղատներում շարունակում են հակամանրէային դեղերը վաճառվել անարգել ու առանց դեղատոմսի: «Դեղերի մասին» նախորդ օրենքով թեպետ դա արգելված էր, օրենքը չէր կիրառվում, որովհետեւ խախտման դեպքերի համար տույժեր նախատեսված չէին: «Դեղերի մասին» նոր օրենքով նաեւ այդ հարցն է կարգավորվում: Առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանից տեղեկացանք, որ տուգանքի չափը կազմելու է 5 հազար դրամ` մեկ անվանում դեղը առանց դեղատոմսի տրամադրելու համար: Տույժը, սակայն, հնարավոր կլինի կիրառել միայն սույն թվականի դեկտեմբերի կեսից, երբ ըստ սահմանված ժամանակացույցի, ընդունված կլինի օրենքից բխող համապատասխան ենթաօրենսդրական ակտը:

Տպել
2068 դիտում

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Մոուրինյոն ասել է, որ Մխիթարյանը հեռանում է

Երեւանում երթուղայինների վարորդները գործադուլ են հայտարարել (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանն ինձ էլ էր հրավիրել. Գ. Ծառուկյանը՝ իր Բաղրամյան 26 գնալու մասին (տեսանյութ)

Ողբերգական վթար Մյասնիկյան պողոտայում. մահացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի որդին

Անգամ, եթե ԵԼՔ դաշինքի հետ միանանք, միեւնույն է, ՀՀԿ-ն մեծամասնություն է․ Գագիկ Ծառուկյան

Ջրաշենի բժշկիչ համարվող Սուրբ Կարմիր Ավետարան մատուռ-եկեղեցին օծվել ու նորից գործում է

Էջմիածնի քաղաքապետարանը հերքում է, թե «մահացածներից հարկ է հավաքում»

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Մովսես Հակոբյանը Վիգեն Սարգսյանի դեմ արշավ է սկսել. խմբագրական

Վրաստանի նախագահը երկրորդ անգամ հայր է դարձել. ծնվել է երկրորդ որդին

Չինաստանում Ֆրանսիայի նախագահին պատվել են Ազնավուրի երաժտությամբ

«Ես ինչ որոշում` անում եմ». Արփինե Հովհաննիսյանը՝ Նաղդալյանի հեռացման խորհրդատու. Իրատես

Նաղդալյանին փոխարինելու որոշումը կայացվել է նախագահականում. պատճառը հայտնի է. Հրապարակ

Վաղեմի երազանք. Վազգեն Մանուկյանը՝ ՀՀ նախագա՞հ. Հրապարակ

Սիսիան-Կապան ճանապարհին մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Լոնդոնում մահացել է The Cranberries խմբի մեներգչուհի Դոլորես Օրիորդանը

Առաջիկա 4 օրերին դադարներով տեղումներ են սպասվում եւ ուժգին քամի

Հայկ Կասպարովին իսպանացի երաժիշտներն են առաջարկել մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին

Պուչդեմոնի կուսակցությունը կոռուպցիոն շրջանակով 6,6 միլիոն եվրո է յուրացրել. նոր մեղադրանք