ՊՆ-ի 50 միլիոնանոց համերգը վարողներին մինչ օրս չեն վճարել. երգիչներն էլ պարտքով են երգել  

Կիրակի՝ նոյեմբերի 13-ին, Armtimes.com-ը հրապարակեց «ՊՆ-ն 50 միլիոն կվճարի 1.5 ժամ համերգ կազմակերպելու համար» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացված էր պաշտպանության նախարարության եւ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ի միջեւ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված մի պայմանագիր: Նյութը կառուցվել էր բացառապես պայմանագրի հիման վրա, առանց որեւէ մեկնաբանության, սակայն սոցիալական ցանցերում ՊՆ-ի համար անհանգիստ մարդիկ բուռն քննարկում սկսեցին՝ պախարակելով արծարծված թեման եւ դրանում տեղ գտած տեղեկությունը կասկածի տակ դնելու փորձ արեցին:

Երեկ էլ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, ասել էր, որ խոսքը վերաբերվել է 2016 թվականի հունվարի 28-ին եւ չհերքեց պայմանագրի արժեքի մասին տեղեկությունը: «Ցավոք սրտի, մեր թղթակիցների հերթական, ոչ մինչեւ վերջ ինֆորմացիային տիրապետելու եւ հրապարակելու արդյունք է: Խոսքը վերաբերել է այդ հոդվածում 2016 թվականի հունվարի 28-ին կազմակերպված համերգին, որը կայացել է 9 ամիս առաջ»,- ասել է Վիգեն Սարգսյանն ու նշել, որ 2017 թվականին էլ նման միջոցառում լինելու է:

Հիմա փորձենք հասկանալ՝ թղթակիցնե՞րն են, որ չեն տիրապետում ողջ ինֆորմացիային, թե՞ նախարարը:

2015 թվականին, երբ մրցույթ է հայտարարվել ՊՆ-ի համար մշակութային միջոցառում կազմակերպելու համար, գրեթե միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՍՊԸ հիմնադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ոմն Անուշավան Մովսեսյան՝ ստեղծելով «ԳԵՎՏԻԳ» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Այս ՍՊԸ-ն հիմնադրվելով 2015 թվականի նոյեմբերի 15-ին, այլ ընկերությունների հետ միասին մասնակցել է նշված համերգը կազմակերպելու վերաբերյալ տենդերին, սակայն ՊՆ-ն այդպես էլ որեւէ կազմակերպության առաջարկի հետ համաձայն չի եղել ու արդյունքում, որեւէ մեկը հաղթող չի ճանաչվել մրցույթում: Այնուամենայնիվ, դրանից հետո պետք էր մեկին գտնել, ով կիրականացներ նշված միջոցառումը. եւ ի՞նչ է արել ՊՆ-ն, շատ պարզ է: Միանգամից կապ է հաստատել «ԳԵՎՏԻԳ»-ի ներկայացուցիչների հետ, պայմանավորվել, որ սույն կազմակերպությունը միջոցառումն անի, իսկ գումարը նախարարությունը հետո կտա: Արդյունքում «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն միջոցառումը կազմակերպել է, սակայն գումարը չի կարողացել միջոցառումից կարճ ժամանակ անց ստանալ:

«ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Քարամյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց. «Այդ միջոցառումը հունվարի 28-ին եղել է: Մենք բարձր մակարդակով միջոցառումն անց ենք կացրել ու շատ մեծ ջանքերի գնով այդ գումարը նոր, այս վերջերս փորձել ենք ստանալ»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ են նոր վճարում, երբ միջոցառումն ավելի վաղ է եղել, նա պատասխանեց. «Որովհետեւ պայմանագիր չկար, որովհետեւ մրցույթ էին հայտարարել, մրցույթը չեղյալ է հայտարարվել, ժամանակ չկար, որ երկրորդ անգամ մրցույթ հայտարարեին, մեզ խնդրել են, որ մենք մեր միջոցներով անեք այդ միջոցառումը՝ հաշվի առնելով իր նշանակությունը: Մենք էլ ընդառաջել ենք, արել ենք եւ 10 ամիս սպասել ենք այդ գումարին, որովհետեւ այդ միջոցառման մեջ ահագին մարդ կա ներգրավված, այդ գումարները մենք մինչեւ հիմա չենք տվել»:

Պարզվում է, որ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն համերգի ժամանակ ելույթ ունեցած երգիչ, երգչուհիներին պարտք է մնացել: «Այո, այո , ճիշտ եք հասկանում: Էլ մանրամասներ չունեմ»,- ասաց Լեւոն Քարամյանը՝ առաջարկելով մյուս հարցերը ճշտել այլ տեղից: «Այդ հարցերը ճշտեք այն տեղից, որտեղից այդ նյութերը վերցրել եք ու հոդված եք գրել, հաջողություն, էլ ինձ չզանգեք»,- ասաց «ԳԵՎՏԻԳ»-ի տնօրենն ու անջատեց հեռախոսը:

Մեզ հաջողվեց պարզել, որ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ն պաշտպանության նախարարության կարիքների համար անցկացված բազմաթիվ մրցույթների է մասնակցել: Օրինակ՝ սպառազինությանն օժանդակող ծառայությունների գնման, հանդերձանքի եւ անկողնային պարագաների, կրծքանշանների պատրաստման աշխատանքների գնման եւ այլն:

Հունվարի 28-ի արդեն կայացած միջոցառման համար պայմանագիր կնքելու իրավական հիմքն էլ Սեյրան Օհանյանն է ներկայացրել ՀՀ կառավարության օգոստոսի 25-ի նիստում:

Քանի որ «ԳԵՎՏԻԳ» ՍՊԸ-ի տնօրենն ընդգծում է, որ հունվարի 28-ի համերգին մենակատարները պարտքով են երգել, ապա ստացվում է, որ Ռազմիկ Ամյանը պարտքով է երգել, Ավետ Բարսեղյանը եւ Լուիզա Ղամբարյանը պարտքով են վարել միջոցառումը եւ այլն, իսկ այդ 50 միլիոն դրամով, որը մինչեւ դեկտեմբեր կփոխանցվի, պիտի նրանց պարտքերը մարվեն:

Ավետ Բարսեղյանը մեր զրույցում ասաց, որ իր մասնակցությունն է ցուցաբերել, որի դիմաց դեռ գումար չի ստացել: «Բնականաբար, պետք է վճարվի այդ ամեն ինչը, բայց այսօր դեռ չի վճարվել, ոչ էլ խոսել ենք այդ ամեն ինչի մասին, որովհետեւ հետո սկսվեցին ապրիլյան դեպքերը եւ ոչ էլ բան արեցինք»,- ասաց Ավետ Բարսեղյանը:

Դիտարկմանը, որ ստացվում է՝ պարտքո՞վ եք վարել, նա այսպես պատասխանեց. «Դե, Հայոց բանակի հետ կապված նման բաներ չեմ ուզենա խոսել, համենայնդեպս աշխատանք էր, որն արել եմ: Չեմ հիշում պայմանավորվածության արժեքը, նման բաներում ես չեմ խորանում: Ինքս երբեք չեմ ասում, թե իմ գումարը որքան է: Դա պետական միջոցառում է եղել, որի հետ կապված գումար չեմ խոսել: Որ ասեմ՝ փող չեմ ստացել, ճիշտ է»:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էլ մեր զրույցում ասաց, որ համերգը վարելուն վերաբերող հարցերն անձնական հարցեր են, սակայն նշեց, որ այժմ բանակցություններ են վարում կազմակերպչի հետ:

Տպել
6228 դիտում

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա