«Գումարները պետք է նպատակային օգտագործվեն». «Հեռուստամարաթոն-2016»-ի կարգախոսն է՝ Իմ Արցախ

15/11/2016 schedule16:55

Մի քանի օրից, նոյեմբերի 24-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ին, Լոս Անջելեսում կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը: 12 ժամ շարունակ այն ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ himnadram.org կայքով:

Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն ապրիլյան պատերազմից հետո Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լոս Անջելես չի մեկնի, սակայն ուղերձով հանդես կգա: Ղարաբաղից ԱՄՆ մեկնող պատվիրակությունն այս անգամ կգլխավորի ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, Ղարաբաղի համար որքանո՞վ են առաջնահերթ այն նպատակները, որոնց իրականացման համար գումար պետք է հատկացվի հեռուստամարաթոնից հետո:

- Մինչ մարաթոնը տեղի է ունենում նաեւ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի անդամ է Արցախի նախագահը: Քննարկվում է, թե ինչին ուղղված լինի հավաքվելիք գումարը: Այդ ժամանակ նախագահ Սահակյանն առաջարկել է, որ այնտեղ ընդգրկված լինեն այդ տուժած բնակավայրերի վերանորոգումը, բազմազավակ ընտանիքների համար տների կառուցումը: Այս ամենը ներառվել է 2016 թվականի հեռուստամարաթոնի օրակարգի մեջ: Այս տարվա մարաթոնը կրում է «Իմ Արցախ» խորագիրը: Արցախի ներկայացուցիչներն ինչպես միշտ մասնակցելու են, այս անգամ Արցախի պատվիրակությունն ԱՄՆ կմեկնի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ: Բայց Բակո Սահակյանը ուղերձով է հանդես գալու եւ դիմելու է համայն հայությանը, որ աջակցեն:

- Ո՞ր բնակավայրերն են ստանալու գումար:

- Այն բնակավայրերը, որոնք հատկապես տուժել են Ադրբեջանի գործողություններից քառօրյա պատերազմի ընթացքում՝ Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս եւ այլն: Բացի դրանից գումար կհատկացվի նաեւ բազմազավակ ընտանիքների համար: Այսինքն ընդգրկուն է հեռուստամարաթոն 2016-ի թեման եւ գումարների բաշխման շրջանակը:

- 2015-ի մարաթոնի ընթացքում հավաքվել էր 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հավաքագրած գումարը պետք է նպատակաուղղվեր Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն եւ այլ խնդիրների: Արդյո՞ք նպատակային օգտագործվել են այդ գումարները եւ իրականացվել նախանշված ծրագրերը:

- Դրանք միշտ էլ նպատակային են լինում եւ վերջին 6-7 տարիների ընթացքում շատ ավելի թափանցիկ է դարձել համահայկական հիմնադրամի աշխատանքը: Ինչի՞ համար ենք գումար հավաքում, եթե չի իրականանում: Ցանկացած դրամահավաք, երբ որ համահայկական է, պետք է նպատակային օգտագործել, որովհետեւ եթե լինում են թերություններ եւ առավելեւս չարաշահումներ, սա վնաս է հասցնում համահայկական միասնականությանը, պետականությանը, իսկ սա անթույլատրելի է:

Մենք փորձեցինք նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամից պարզել, թե ինչպես են գնահատում հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարների ծախսումն ու առաջադրված նպատակների իրագործումը:

Հարցրինք նաեւ, թե արդյոք այս տարի նախատեսվում է ամենամյա ճաշ եւ եթե այո, ապա որտեղ է այն անցկացվելու, ովքեր են լինելու բարձրաստիճան հրավիրվածները: Համահայկական հիմնադրամից խոստացան մեր հարցերին պատասխանել վաղը:

Հ.Գ. Նշենք, որ վաղը «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը սկսում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաեւ Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինները: Դրամահավաքի հասույթը կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շարունակական զարգացմանը: 
Հունաստանի տեղական մարմինն էլ դրամահավաքին կմիանա նոյեմբերի 19-ից 20-ը Աթենքում անցկացվելիք հեռախոսամարաթոնով եւ ստացված հասույթով կհամաֆինանսավորի Արցախի Քարին Տակ գյուղի մանկապարտեզի կառուցումը: 

Տպել
2550 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը