Աթեշյանն այն մարդն է, որ հայի դեմ թուրք ոստիկան էր կանչում. ինչու է ներողամիտ Գարեգին Բ-ն

15/11/2016 schedule19:40

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնությունը պատրաստվում է նամակներով դիմել Հայ առաքելական եկեղեցու տարբեր երկրներում գործող թեմերի առաջնորդներին՝ խնդրելով իրենց համայնքների հետ որոշել՝ ո՞վ է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, ինչ կարծիք ունեն նրա անձի եւ գործունեության մասին:

Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց նախաձեռնության անդամ Գոհար Արշակյանը: Հարցին, թե ի՞նչ կտա իրենց այդ հարցի պատասխանը՝ ակտիվիստը պատասխանեց, որ Պոլսո պատրիարքի ընտրություններին ընդառաջ ցանկանում են ստուգել հայ համայնքի վերաբերմունքը:

«Նյու Յորքում անցկացված հոգեւոր խորհրդի նիստին նա Գարեգին Բ կաթողիկոսի կողքն էր նստած: Օրեր շարունակ իրար հետ են եղել: Հիմա ինչո՞ւ է եկել Հայաստան: Պարզ է, որ փորձում է իր պահվածքն արդարացնելու եւ հայ հանրությանը սիրաշահելու փորձեր անել, որ ընտրություններում պատրիարք ընտրվի: Նա չպետք է ընտրվի, պոլսահայությունը դեմ է նրան: Նա այն մարդն է, որ Էրդողանին ուղղված նամակից հետո իր դեմ նախաձեռնված ակցիայի հայազգի մասնակիցների դեմ թուրք ոստիկանների էր հրավիրել, որոնք ջրցան էին կիրառում:

Նա ի՞նչ է՝ Պատրիա՞րք, թե՞ ժանդարմ: Իզուր թող չարդարանա, թե ժողովրդի համար է անում, ստիպված է անում եւ այլն: Եղել են պատրիարքներ, որ հրապարակավ լոյալ են եղել Թուրքիայի իշխանությունների հետ, բայց չեն ստորացել, չեն նսեմացել: Նա դուրս է գալիս հայ առաքելական եկեղեցու դեմ, որը սրբադասել է Ցեղասպանության անմեղ զոհերին: Ու այս պարագայում, զարմանալի է մեր եկեղեցու ներողամատությունը նրա նկատմամբ, երբ նա ընդամենը փոխանորդ է, նշանակված թուրքական իշխանությունների կողմից»,- նշեց Գոհար Արշակյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է բողոքի ակցիա անցկացվի Աթեշյանի Հայաստանում գտնվելու օրերին՝ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության ներկայացուցիչը պատասխանեց, որ «ավելի ծանր հարցեր կան Հայաստանում եւ ճիշտ չէ, Աթեշյանի առիթով ժողովուրդ հավաքել, միտինգ անել»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո Արամ Աթեշյանը նամակ էր հղել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ գրելով. «Ձերդ գերազանցություն, հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»: Սրանից հետո Հայաստանում եւ Սփյուռքում բողոքի մեծ ալիք բարձրացավ, հնչեցին Աթեշյանին կարգազուրկ անելու կոչեր:

Աթեշյանն անգամ չեղարկեց ավելի վաղ Հայաստան նախատեսված այցը եւ չմասնակցեց Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստին: Երեկ, սակայն հայտնի դարձավ, որ նա Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանել է Երեւան եւ բնակվում է Մայր աթոռի Վանատանը:

Տպել
2163 դիտում

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել