«Պետական ռեկետ է». ակտիվիստները չեն բացառում ՊՆ-ի նոր նախագծի դեմ փողոցային ընդվզումը

Երկու օր է խորհրդարանում բուռն քննարկումներ են ծավալվում «Զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի շուրջ. քննարկումներին զուգահեռ դժգոհության ալիք է բարձրանում սոցցանցերում:

Թե արդյոք դժգոհության ալիքը սոցցանցերից կտեղափոխվի՞ փողոցային պայքարի, այս մասին Armtimes.com-ը զրուցել է քաղաքացիական հասարակության տարբեր նախաձեռնությունների անդամների հետ:

«Ո՛չ էլեկտրաէներգիայի թանկացման», որը հետագայում «Էլեկտրիկ Երեւան» անվանումը ստացավ, նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն օրենսդրական փաթեթին որոշ վերապահումներով կողմ է, սակայն համակարգի նկատմամբ վստահություն չկա.

«Խնդիրն այն է, թե ովքեր են այն իրականացնում ու ինչ մեխանիզմներով, քանի որ պաշտոնյաների նկատմամբ չկա հանրային վստահություն, ինձ համար այս պահին այդ մեխանիզմով իրականացնելը սխալ է: Խնդիր է նաեւ այն, որ պարտադիր է: Ապրիլյան օրերին բոլորս էլ տեսանք, որ հանրությունը պատրաստ է զինվորի կողքին լինել, բայց մշակվել է մի մեխանիզմ, որ առանց քո կարծիքը ու հնարավորությունը հաշվի առնելու մտնում են գրպանդ ու գումար տանում: Ընդ որում, նաեւ վիրավորում են քեզ, կարող են տականք անվանել, քեզ որոշակի «հաճույքներից» զրկելու կոչեր անել, ինչպես՝ մի ծխեք,  երկու բաժակ սուրճ պակաս խմեք»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Քաղաքացիական ակտիվիստի խոսքով՝ նման նախագիծը պետք է լիներ հստակ ժողովրդի հետ քննարկված, մշակված, այլ ոչ թե «ողերմելիության հոտ գար»:

Մաքսիմը չբացառեց, որ ճիշտ նախաձեռնողական քայլերի դեպքում մարդիկ դուրս կգան փողոց.

«Որովհետեւ ցանկացած հարց, որից դժգոհությունը չի սահմանափակվում տներում նստել բողոքելով, այլ փողոց դուրս գալով, այդ հարցը ենթակա է չեղարկման, լայն զանգվածների ներգրավման դեպքում, իհարկե: Ես որպես ՀՀ քաղաքացի, բնականաբար, պատրաստ եմ դուրս գալ փողոց»,- ասաց նա:

Մեր հարցին՝ միգուցե մարդիկ դուրս չե՞ն գալիս փողոց, քանի որ ինչպես ընդունված է ասել՝ թուրքը տեսնում, ուրախանում է, Սարգսյանն ասաց.

«Ինձ համար ծիծաղելի խոսքեր են, ինչի՞ մասին  է խոսքը, երբ ժողովուրդը սովից կոտորվում է ու հերթական անգամ մտնում են գրպանները՝ առանց կարծիքը հաշվի առնելու: Թուրքը տեսնում է մեր իշխանություններին, դա արդեն առիթ է ուրախանալու համար»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանն այն  կարծիքին է, որ «թալանչիական նախագիծ է».

«Մենք կենդանի մարդկանց թաղում ենք միայն նրա համար, որ ինչ-որ մարդիկ փող են ուզում աշխատեն. ոչ մեկ ՀՀ-ում տեղյակ չէ, թե քանի զինվոր կունենանք զոհ մյուս տարի, հետեւաբար գումարը, որ հավաքագրվում է այդ պատրվակով, թալանի նպատակ ունի: Կես միլիոն վարորդից գանձվում է տեխասմոտրի գումար, որի դիմաց ոչ մի բան չի արվում, հետեւաբար ո՞ւր է այն տրամաբանությունը, որ այս անգամ ինչ-որ մեկը մի բան պետք է անի, եթե կես միլիոն քաղաքացուց վերցնում ես 1500 դրամ, երկու միլիոնից էլ կարելի է 1000 վերցնել ու ոչ մի բան չանել»,- ասաց Սուլեյմանյանը:

Մեր դիտարկմանը, որ քաղաքացիները դժգոհում են նախագծից, սակայն բողոքն արտահայտվում է միայն սոցցանցերում, Արման Սուլեյմանյանը պատասխանեց, որ օրական 100 ընտանիք անվերադարձ հեռանում է ՀՀ-ից, ինչը եւս «բոյկոտի ձեւ է»:

Քաղաքացիական ակտիվիստի խոսքով՝ ցանկացած նախագծի դեմ լինելը պարտադիր չէ խորհրդարանի դիմաց բողոքն արտահայտելով ցույց տալ: Այս նախագիծն օրինակ ինքը պատրաստվում է դատական կարգով վիճարկել:

«Սա սեփականության խոշտանգում է, պետական ռեկետ, նախկինում սափրագլուխ քաղաքացիներ էին մտնում քաղաքացիների գրպանները, հիմա դրանք պետական չինովնիկներ են»,- ասաց Սուլեյմանյանը՝ հիշեցնելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացիներն իրենց օգնությունը սահման չէին ուղարկում ՊՆ-ի միջոցով, ինչը նշանակում է, որ համակարգի նկատմամբ վստահություն չկա:

Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի համար այս նախագիծը «լոգիկայի սահմաններից դուրս է».

«Հարցն այն չէ, որ հրաժարվում եմ բանակի ֆինանսավորման հետ կապված ներդրում անել, զինվորական  ապահովագրությանը կողմնակից եմ, բայց այն չպետք է արվի այդ մեթոդով, խնդիրը գումարների ճիշտ եւ էֆեկտիվ տնօրինումն է: Ոչ մեկ դեմ չէ բանակին գումար տալուն, ուղղակի վստահ ենք, որ գումարներ կան, պարզապես դրանք փոշիացվում են ու թիրախային չեն օգտագործվում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ հասարակական դժգոհությունը միայն սոցցանցերում է դրսեւորվում, Դավիթը հիշեցրեց, որ Պարտադիր կուտակայինի ժամանակ էլ սկիզբը միայն սոցցանցերում էր, հետո «շարժումը փողոց դուրս եկավ»:

Մեր դիտարկմանը, որ հաճախ է նման դեպքերում կիրառվում այն արտահայտությունը, որ պետք չէ դժգոհել, բանակի խնդիրները բարձրաձայնել, քանի որ թուրքը տեսնում, ուրախանում է, Դավիթը պատասխանեց.

«Ես այն հումորային ձեւակերպում եմ համարում, այն էլ՝ ինտելեկտով չփայլող մարդկանց կողմից կիրառվող, որ ոչ թե հումորային են ասում, այլ՝ լուրջ: Թուրքը ուրախանալու շատ այլ բաներ ունի, ինչպես՝ բանակի պաշտպանության համակարգերի հարցը»:

Տպել
2996 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)