Թուրքիան Ղարաբաղի հարցում եղել է ու կլինի Ադրբեջանի կողքին. ԱԶԿ-ի նախկին քարտուղար

Երեկ հայտնի է դարձել, որ Եվրահանձնաժողովը Թուրքիային մեղադրել է այս տարվա ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ Բաքվին աջակցություն ցույց տալու համար: Այս կապակցությամբ ադրբեջանական Haqqin.az կայքը զրուցել է Թուրքիայի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին քարտուղար Հալուք Իփեքի հետ:

«Թուրքիան ինչպես եղել է, այնպես էլ լինելու է Ադրբեջանի կողքին: Մեզ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մեր երկրի մասին եվրոպացի չինովնիկները: Այո, եվրոպացի մեր գործընկերները հաճախ են մեզ հարցնում, թե ինչու ենք մենք աջակցում Ադրբեջանին, սակայն մենք պատասխանում ենք, որ պաշտպանում ենք արդարությունը:

Ադրբեջանի 20% տարածքներն օկուպացված են, ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ՆԱՏՕ-ն և նույնիսկ Եվրախորհրդարանը բանաձևեր ունեն, որոնք, սակայն անտեսվում են, և ոչ ոք չի ցանկանում վերահսկել դրանց իրագործումը: Անկեղծ ասած, եվրոպացի քաղաքական գործիչների այսօրինակ ցինիզմն արդեն զզվեցրել է մեզ, այդ իսկ պատճառով մեզ համար նրանց դիտողությունները որևէ նշանակություն չունեն:

Թուրքիան և Ադրբեջանը երկարամյա դաշնակիցներ են, և ո՛չ Յունկերը, ո՛չ էլ Շուլցը մեզ չեն կարող ուղղորդել: Նրանց դուր չի գալիս Թուրքիան, թող ուղիղ ասեն, և մենք կիմանանք, թե որ ճանապարհով շարժվենք: Թուրքիան այն երկրներից չէ, որ ենթարկիվի որևէ մեկի կարգադրությանը: Իսկ եղբայրական Ադրբեջանը կարող է վստահ լինել, որ ինչպես եղել ենք, այնպես էլ լինելու ենք նրա կողքին», - հավաստիացրել է Իփեքը:

Տպել
4620 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել