Վերջնական փուլում կհասկանանք՝ պետությո՞ւնն է բիզնես խլում, թե՞ մենք.Սեքյուրթի դրիմի տնօրեն

Երեկ Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ արագաչափերը եւ տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ նոր համաձայնագիր են կնքելու։

«Սեքյուրթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիկ Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առայժմ միայն համաձայնագիր կազմելու շուրջ են համաձայնության եկել: Թե ինչպիսին են գործառույթները եւ ֆինանսական հոսքերի տնօրինումը պետությանը հանձնելու պայմանները, ըստ Զաքարյանի, դեռ պարզ չէ:

- Պարոն Զաքարյան, ձեր ընկերությունը համաձայնե՞լ է գործառույթները փոխանցել պետությանը:

- Այո:

- Ի՞նչ են առաջարկում ձեզ՝ գործառույթները պետությանը հանձնելու դիմաց:

- Այսօր դա հրապարակման ենթակա չի: Մանավանդ որ դեռ պարզ էլ չի երեւի: Եթե պայմանները հայտնի լինեին՝ համաձայնագիրը պատրաստ կլիներ:

- Կա՞ որեւէ պայման, որի հետ ձեր ընկերությունը համաձայն չէ:

- Գործարքը կավարտվի, Կառավարությունը, ոստիկանությունը, ինչքան կգտեն հարմար՝ կհայտարարեն:

- Հնարավո՞ր է խոսք է գնում բիզնես խլելու մասին:

- Դուք ուզում եք, որ ես ձեզ ասեմ, որ բիզնեսը խլո՞ւմ են: Ոչ ոք դեռ ոչինչ չի խլում, պայմանները դեռ վերջնական պարզ չեն, երբ որ վերջնական պարզ լինեն, այն ժամանակ կհասկանանք՝ մե՞նք ենք խլում, թե՞ իրենք են խլում: Դեռ ոչինչ պարզ չի: Երբ որ քննարկումն ավարտվի, գան փոխադարձ համաձայնության՝ ձեզ կտեղեկացնեն:

Զրուցեցինք նաեւ «Կարմիր գծերը» սպասարկող «Փարքինգ Սիթի» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:

«Կա պրոցես, կան քննարկումներ, տարբեր հանդիպումներ...Պրոցեսը գնում է հետեւյալ ուղղությամբ, որ պետք է գնալ պետականացման, պետք է հիմնադրի փոփոխություն տեղի ունենա, հիմնադիր հանդիսանա Երեւանի քաղաքապետարանը, իսկ մյուս հարցերը վերջնական լուծված չեն»,- ասաց Հարությունյանը:

Մեր հարցին ի պատասխան «Փարքինգ Սիթի»-ի տնօրենն ընդգծեց, որ քննարկումները չեն գնում «չորով» բիզնես վերցնելու ուղղությամբ: «Արդյունքը չգիտեմ ինչ կլինի, բայց քննարկումներն այդպիսի ուղղվածություն կարծում եմ չունեն: Բայց քանի որ վերջնական արդյունքը չկա, չեմ կարող ասել»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր ժամը 14:30-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը կներկայացնի «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների հետ տարված բանակցությունների արդյունքներն ու այդ մասով Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը Կառավարությանը, ոստիկանությանը եւ քաղաքապետարանին հանձնարարել էր՝ տասն օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան միջոցներ վերը նշված ընկերությունները պետականացնելու, այդ թվում՝ ֆինանսական ողջ հոսքերը պետական կամ համայնքային համապատասխան մարմինների կառավարմանը հանձնելու հարցին լուծում գտնելու առումով:

Տպել
2345 դիտում

Դրա՞յվ թե բլեֆ․ Հայաստանում քննարկում են վարչապետի Վրաստան կատարած այցը

Ադրբեջանի սադրանքների մասին տեղեկացվում են միջազգային կառույցները

2-ամյա երեխան հորը փակել է պատշգամբում, որպեսզի խաղա iPad-ով

ՆԱՍԱ-ն հրապարակել է Մարսի նոր յուրահատուկ լուսանկար

Քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը

Իրաքում հայտնաբերվել է «ԻՊ»-ի խոշորագույն եղբայրական գերեզմանը

Կիմ Չեն Նանի սպանության մեջ կասկածվողը 90$ է ստացել «կատակ անելու համար»

Ասում են՝ հաղթելու են․ տեղի ունեցավ ՕՐՕ-ի համաժողովը

Փակ սենյակի գաղտնիքը. գեներալը չկարողացավ բացել դռնակը

Թխվածքաբլիթ՝ միտինգ չանելու դիմաց իսկ ընդդիմությունը հեղափոխության կոչ է անում

Առանց մեկնաբանությունների. պետդեպը հրապարակել է տարեկան զեկույցը

New York Times-ն ու CNN-ն իսկական խեղկատակություն են. Թրամփ

Տեսագրություն այս գիշեր շփման գծում իրականացված գործողություններից (թարմացված)

«Երեկ իմ երազանքը մահացավ»՝ «Լեսթերի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հուզիչ նամակը

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի թեկնածուներն արդեն հայտնի են. ԶԼՄ-ներ

Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից կատարված գողությունը

Ինչի՞ մասին ենք խոսում. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

Աղետալի ԹՎԵՐ․ ՀՀԿ-ն սպառնալիք է ՀՀ-ին

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը պահպանում և զարգացնում է մեր մշակութային գանձերը

«Զանգի» հավելվածը կներկայացնի Հայաստանը «Mobile World Congress»-ում