Ֆեյսբուքում կառավարությանը գովերգող էջերը (լուսանկարներ)

Ի պատասխան Armtimes.com«Սոցցանցերում կառավարության մասին 1 գրառման համար 15 հազար դրամ է վճարվում բյուջեից» հրապարակման կառավարության «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ լուրը խեղաթյուրված է ներկայացվել:

Տիգրան Աբրահամյանը մեր գրավոր հարցմանը դեռ չի պատասխանել, սակայն պայմանագիրը մեկնաբանել է այնպես ինչպես ցանկացել է, իսկ երեկ մեր ճշտող հարցին ի պատասխան չասաց, որ խոսքը ֆեյսբուքում գրառումներ կատարելու մասին չէ, այլ առաջարկեց գրավոր հարցերն ուղարկել:

Այդուհանդերձ, նպատակահարմար ենք գտնում հանրությանը ներկայացնել ֆեյսբուքյան օգտատերերի մի ցանկ, որտեղ ներառվածները դրական գրառումներ են կատարում կառավարության գործունեության մասին, իսկ այդ գրառումները որոշ կայքեր արտատպում են հաշված րոպեների ընթացքում:

Եւ այսպես՝ «Մարինե Ներսիսյան» ֆեյսբուքյան էջն արդեն հասցրել է 239 այնպիսի գրառում կատարել, որոնք արտատպվել են այլ կայքերում:

«Սեդա Ադամյանը» նորեկ է, նրա գրառումները նոր-նոր սկսել են արտատպել: «Մանե Զաքարյան» էջը նույնպես քիչ գրառումներ ունի, որոնք արտատպվել են կայքերում: Քիչն այս դեպքում 60-70-ի գրառումն է: Գոյություն ունի նաեւ «Տնտեսական անկյուն» ֆեյսբուք էջ, որը որեւէ բանով չի զիջում մարդկանց անուն ազգանուններով հանես եկող էջերին իրենց գրառումների տրամաբանությամբ: Այս շարքը շատ երկար է:

Պարզապես բոլորին անհատապես չթվելու համար մեր գրավոր հարցման մեջ Տիգրան Աբրահամյանին խնդրել ենք տրամադրել բոլոր այն անձանց տվյալները, որոնք կատարում են նմանատիպ աշխատանքներ, հույս ունենք, որ նա որեւէ մեկի անունը չի թաքցնի:

Տպել
3412 դիտում

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին