Անդրիաս Ղուկասյանի գործով նոր «գործակալ» վկա է հայտնվել

16/11/2016 schedule16:31

«Ոտքի՛ Հայաստան» շարժման անդամ, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի դեմ նոր ցուցմունք է հայտնվել:

Անազատության մեջ պահելու համար, իրավապահ մարմինները «հորինել են գործակալ Գեղամ Սարգսյանի գործոնը», որն իբրեւ թե ցուցմունք է տվել եւ ասել, որ Անդրիաս Ղուկասյանը հուլիսի 29-ին առաջնորդել է մարդկանց դեպի ՊՊԾ գունդ։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին Ղուկասյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը:

Մեժլումյանն ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի՝ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործը տապալվել է, բայց որպեսզի շարունակեն նրան կալանքի տակ պահել, փորձ է արվում նրա գործը միացնել «Սասնա Ծռեր» խմբի անդամների դեմ հարուցված քրեական գործին:

Պաշտպանները ուսումնասիրել են վկայի անցյալը եւ պարզել, որ նա երկու անգամ դատված է եղել փաստաթղթեր կեղծելու եւ խարդախության համար, մեկ անգամ էլ նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության համար, որը հետագայում հանվել է՝ անձի պարանոյիդ հոգեկան խանգարում ունենալու պատճառով, եւ նա հարկադիր բուժման է ուղարկվել:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով, Գեղամ Սահակյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ երկու անգամ զանգահարել է Անդրիաս Ղուկասյանին, մեկ անգամ էլ՝ հանդիպել: «Նա ասել է, որ Սարի թաղում է բնակվում եւ անհանգստացած է, որ այնտեղ հոսանք չկա, եւ խնդրել է Անդրիաս Ղուկասյանին զբաղվել այդ հարցով, ասել է, որ սարիթաղցիները ցանկանում են հանդիպել նրան, Ղուկասյանն էլ, կասկածանքներ ունենալով, խնդրել է նրան իր հարցը գրավոր ուղղել: Անդրիաս Ղուկասյանը չի հերքել, որ ճանաչում է այդ մարդուն, բայց ասում է, որ երբեք չի զանգահարել նրան»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ դա օբյեկտիվ ապացույց է եւ նախաքննական մարմինը պետք է ուսումնասիրի հեռախոսային խոսակցությունների վերծանումները:

Ղուկասյանի պաշտպանները հիշեցրին, որ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Անդրիաս Ղուկասյանը նպատակ է ունեցել Սարի թաղից մարդկանց տանել ՊՊԾ գունդ, միանալ տղաներին եւ օժանդակել նրանց: Պաշտպաններ այդ հաղորդագրությունից են իմացել, որ գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայություն, որեւէ մեկը նրանց մինչ օրս չի իրազեկել այդ մասին:

Կարեն Մեժլումյանն ասաց, որ Գեղամ Սահակյան անունով վկան «Առավոտ» օրաթերթին հարցազրույց է տվել ու քննչական գաղտնիք հայտնել՝ նշելով, որ առաջիկայում Անդրիաս Ղուկասյանի հետ առերեսում է լինելու:

Նա նշեց, որ քննչական գաղտնիությունից ելնելով՝ չեն կարող բացահայտել Գեղամ Սահակյանի ցուցմունքը, սակայն մի բան պարզ է, որ տպավորություն են փորձում ստեղծել, որ կան ապացույցներ, ձայնագրություններ, թե Անդրիաս Ղուկասյանը ցանկացել է մտնել ՊՊԾ գունդ:

Պաշտպանները հայտարարեցին, որ Անդրիաս Ղուկասյանին շարունակում են խոշտանգել: «Գործակալ» վկայի եւ Անդրիաս Ղուկասյանի առերես հարցաքննությունը տեղի է ունեցել տարօրինակ պայմաններում: «Ոչ թե մեկուսարանում, ինչպես ընդունված է, այլ քննչական կոմիտեի շենքում: Այդ օրը առավոտյան՝ ժամը 10-ին, Անդրիաս Ղուկասյանին իր խցից տեղափոխում են հատուկ խուց, պահում այնտեղ, հետո ժամը 13:00-ին տեղափոխում են Արաբկիրի դատարան, այնուհետեւ ժամը 15:00-ին բերում Կոմիտե: Առերես հարցաքննությունը տեւեց մինչեւ գիշերը 01:30»,- պատմեց Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ հարցաքննության ժամանակ Անդրիաս Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնություն են կանչել, որից հետո կրկին հարցաքննությունը շարունակվել է:

Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով` խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները, քանի որ Ղուկասյանը ցուցմունք երբեւէ չի տվել, իսկ առերեսման պետք է գնան նրանք, ում տված ցուցմունքներում կան անհամապատասխանություններ: Նա նշեց, որ սա արվում է` միայն ընտրություններից առաջ Ղուկասյանին անազատության մեջ պահելու համար: 

Անդրիաս Ղուկասյանի դեմ ցուցմունք տված, ՀԽ համակիր Գեղամ Սահակյանը, այսօր մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոչ թե ինքն է գնացել ցուցմունք տալու, այլ իրեն հրավիրել են: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, թե Անդրիաս Ղուկասյանի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել: Մեր ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իր դեմ ցուցմունք տվել, վկան պատասխանեց. «Ես ճիշտն եմ ասել: Թույլ չեմ տա սուտ ասել, ես ինձ հարգում եմ, սիրում եմ, պաշտում եմ»:

Մյուս հարցին, թե իրեն որեւէ մեկն ուղղորդե՞լ է, որպեսզի Ղուկասյանի դեմ ցուցմունք տա, վկան ասաց, թե նման բան չի եղել: «Ո՛չ ուղղորդել են, ո՛չ էլ հոգեբանական ճնշման են ենթարկել, ոնց որ իրենք էին անում»,- ասաց Սահակյանը: Ճշտող հարցին, թե ովքե՞ր են իրեն ճնշել, վկան ասաց, թե Անդրիաս Ղուկասյանի պաշտպանները, հարցին՝ ինչպե՞ս, Սահակյանն պատասխանեց, թե առերեսման ժամանակ տարբեր հարցեր էին տալիս: «Փորձում էին ինձ սարքել քաղաքական գործիչ»,- ասաց նա: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին՝ ասելով, որ առերես հարցաքննությունը շարունակվելու է, չի ուզում ո՛չ իրեն վնասել, ո՛չ Անդրիաս Ղուկասյանին:

Նշենք, որ Գեղամ Սահակյանը մի քանի ամիս առաջ ներկայացել էր որպես «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահ եւ ապուշություն  համարել ՊՊԾ գունդը գրավելը: Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, սակայն հերքել է, որ ամուսինը թիկնապահ է ունեցել:

Տպել
10188 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին