Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը՝ պաշտոնյաների ունեցվածքը ստուգելու մասին

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: Այս կապակցությամբ պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի»: Նիկոլ Փաշինյանի հեղինակած օրենքի նախագիծն ամբողջությամբ՝ ստորեւ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հասարակական լայն արձագանքը, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման կարևոր նշանակությունը, միաժամանակ, ներդրված պարտադիր վճարի կատարման արդյունքում ձևավորված ֆոնդի արդյունավետ և նպատակային ծախսման համար բավարար վստահություն ձևավորելու անհրաժեշտությունը, որը անմիջականորեն կապված է նախկինում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պետական բյուջեից տրամադրված միջոցների հնարավոր յուրացման, վատնման, այլ չարաշահումների և կոռուպցիոն դրսևորումների հետ և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածներով,

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. ստեղծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները եւ գույքային վիճակը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):

1.1 Սույն որոշման մեջ «բարձրաստիճան պաշտոնատար անձ» եւ «բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձ» հասկացություններն օգտագործվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով եւ դրանց տրված բովանդակությամբ:

2. Հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել՝
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների ձևավորման աղբյուրները, ինչպես նաեւ նրանց գույքային վիճակը
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների, դրամական միջոցների եւ գույքի աղբյուրների օրինականությունը,
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի ձեռքբերման և եկամուտների, դրամական միջոցների եւ գույքի ձևավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երևույթները։ 

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս՝
- հարցումներով դիմում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ուշ քան հարցումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվությունը,
- Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների՝ Հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ եւ տեղեկատվություն ստանալու նպատակով,
* Բարձրաստիճան պաշտոնատար անձանցից պարզաբանումներ և տեղեկատվություն ստանալու գործընթացը կարող է տեսանկարահանվել,
- իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների և փորձագետների,
- բարձրաստիճան պաշտոնատար անձանց և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրների մասին իր գրավոր եզրակացությունը ներկայացնում է համապատասխան իրավասու մարմիններին: 

4. Հանձնաժողովը իր աշխատանքներն իրականացնում է երեք փուլով և ընտրանքային մեխանիզմով, ինչը ենթադրում է որոշակի ռիսկերի հաշվառմամբ կոնկրետ պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների և դրանց առաջացման աղբյուրների ուսումնասիրություն (ընտրանքային մեխանիզմը չի վերաբերում Հանրապետության նախագահներին և նրանց հետ փոխկապակցված անձանց, որոնց եկամուտները և դրանց առաջացման աղբյուրները ենթակա են անվերապահ ուսումնասիրության).
- 1-ին փուլում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունները իրականացվում են 2008 թվականի հունվարի1-ից հետո և պաշտոնավարող եւ պաշտոնավարած բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 1-ին փուլը պետք է ավարտվի մինչև 2017 թվականի ապրիլի 2-ը։
- 2-րդ փուլում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունները իրականացվում են 1998 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 2-րդ փուլը պետք է ավարտվի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։
- 3-րդ փուլում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ուսումնասիրությունները իրականացվում են 1991 թվականի հոկտեմբերի 1-ից և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների մասով։ 3-րդ փուլը պետք է ավարտվի մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը։
- Յուրաքանչյուր փուլի ավարտման օրը հրապարակվում է Հանձնաժողովի գրավոր եզրակացություն։ 

5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մնացած խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ ներկայացնելու իրավունք: Հանձնաժողովն իր կազմից, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրում է նախագահ: 

6. Հանձնաժողովի փորձագետներին և մասնագետների կազմը պետք է բաղկացած լինի ոչ պակաս, քան յոթ և ոչ ավելի քան 13 անդամից։ Փորձագետներին և մասնագետներին նշանակում են Հանձնաժողովի ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող անդամները։

7. Խմբակցությունները Հանձնաժողովի կազմում իրենց անդամներին ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը 11:00-ին:

8. Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

9. Հանձնաժողովը իր ամփոփիչ գրավոր եզրակացությունը Ազգային ժողովի նիստում ներկայացնում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 5-ը: Եզրակացության վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի եզրակացությանը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Տպել
20417 դիտում

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը