Ստվերը խեղդում է. երկիրը երկիր չի դառնում...

Յուրաքանչյուր աշխատողից 1000-ական դրամ մեր զինվորականների կյանքի եւ առողջության ապահովագրմանը պարտադիր ուղղելու մասին օրենքի շուրջ քննարկումներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ են տալիս որոշակի բացասական տրամադրություններ ստեղծել դրա նկատմամբ:

Այդպիսի խնդիրներից մեկն էլ այն է, որ գումարը գանձվելու է տնտեսության բացառապես ոչ ստվերային հատվածում աշխատավարձ ստացող աշխատողներից: Այսինքն կրկին ու կրկին հանդիպում ենք անարդարության դրսեւորման: Տնտեսության ոչ ստվերային հատվածը, կամ ինչպես բնորոշում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` «սպիտակ դաշտը» իր վրա օրեցօր ավելի ու ավելի մեծ բեռ է վերցնում, եւ նշված հազար դրամները այդ բեռներից ամենածանրը չէ, սակայն ամենաթարմ օրինակն է: Նախորդ այդպիսի օրինակներից է մեծ աղմուկ հանած պարտադիր կենսաթոշակային պահումները: Դրանք տարածվեցին միայն ու միայն այն անձանց եւ տնտեսվարողների վրա, որոնք պաշտոնապես աշխատավարձ են ստանում: Եկամտային հարկը, որը գանձվում է միայն «սպիտակ դաշտում» աշխատող մարդկանց աշխատավարձից: Շահութահարկն էլ տարածվում է միայն այն շահույթի վրա, որը պաշտոնապես արձանագրվում է: Իսկ տնտեսության ստվերային հատվածը չի մասնակցում ոչ բյուջեի համալրմանը, ոչ էլ 1000 դրամների դեպքում` մեր զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրմանը:

Թե որքան է տնտեսության ստվերային հատվածը, կան տարատեսակ գնահատականներ` 40 տոկոսից մինչ 10-15 տոկոս: Ինչ-որ բան հուշում է, որ 40 տոկոսը ավելի մոտ է իրականությանը: Անվիճելի է, որ ստվերային տնտեսությունը մեր երկրի զարգացման առաջ կանգնած լրջագույն խոչընդոտներից է: Եվ այնպես չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ դա չեն հասկանում: «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»,- սեպտեմբերի 28-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետը: Չհամաձայնել այս պնդման հետ ուղղակի անհնար է: 

Կարեն Կարապետյանը առաջին վարչապետը չէ, որ այսպիսի կտրուկ տոնով է արտահայտվում ստվերային տնտեսության մասին եւ ընդգծում դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: «Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր», -2014 թվականի մայիսի 20-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ներկայացնելով իր կառավարության ծրագիրը: 2012-ի հունիսին էլ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում իր կառավարության ծրագիրը ներկայացնելիս նույնպես խոսեց ստվերային տնտեսության մասին: Չհերքելով պատգամավորներից մեկի այն պնդումը, թե Հայաստանում ստվերային տնտեսությունը, ամենահամեստ հաշվարկներով, մոտ 30 տոկոս է, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե խոշոր բիզնեսին թափանցիկ դաշտ չբերելու պարագայում «մենք կտապալվենք»:

Մի խոսքով, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից պարբերաբար հնչում են ստվերային տնտեսությունը կրճատելու խրոխտ հավաստիացումներ: Բայց այդ «ստվերային տնտեսությունը» ոչ մի կերպ չի կրճատվում: Դրա վառ ապացույցներից է, թե որքան է կազմում հարկերի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ: Պաշտոնական տվյալներով 2015 թվականին հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21.2 տոկոսը, այս տարի սպասվում է, որ այդ ցուցանիշը կլինի 20.7 իսկ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է 21 տոկոս:  Նախկին տարիներին էլ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը եղել է հենց այդ միջակայքում: Ի՞նչ է սա նշանակում: ՀՆԱ-ն հաշվարկելիս կան որոշակի մոդելներ, որոնց շնորհիվ նրանում կարողանում են ներառել տնտեսության ստվերային հատվածը: Եթե ստվերը կրճատվում է, ապա նույն ՀՆԱ-ի մեջ հարկերի կշիռը պետք է մեծանա: Բայց, ինչպես տեսնում ենք, էական փոփոխություններ չկան: Սրանով չենք կարող գնահատել, թե տնտեսության քանի տոկոսն է ստվերում: Սակայն կարող ենք ապացուցված համարել, որ ստվերային հատվածը ոչ մի կերպ չի կրճատվում տարիներ շարունակ:

Միայն հայտարարություններով չէ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները ցույց են տալիս, որ ուզում են պայքարել ստվերային տնտեսության դեմ: Կան ռազմավարություններ, ծրագրեր, որոնց իրականացումը պետք է տեսականորեն բերի ստվերի կրճատմանը: Այդպիսի մի ծրագիր էլ ներկայացրել է Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ այս տարվա հոկտեմբերի 6-ին: Այդ ծրագրում մի շատ կոնկրետ թիրախ կա, որը, մեղմ ասած, հավակնոտ է: Մասնավորապես նախատեսվում է, որ Հայաստանի առաջին 1000 հարկատուների մոտ հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունը պետք է աճի 25 տոկոսով: Այսինքն սա հենց այն ստվերն է, որը կառավարությունը պետք է բերի «սպիտակ դաշտ»: Սրա արդյունքում էլ, բնականաբար, պետք է էականորեն աճեն հարկային մուտքերը:

Սա ցնցող նպատակադրում է: Այլ հարց է, կիրականանա՞ այն, թե ոչ: Խնդիրն այն է, որ մեր տնտեսության հիմնական ստվերը առանձնապես խոշոր օլիգարխների բիզնեսներում է: Պատկերավոր ասած, 25 տոկոսով շրջանառության աճ ապահովելը նշանակում է լրջագույն հարված նրանց գրպանին: Իսկ 6 ամսից Հայաստանում կլինի նախընտրական շրջան` ամենակարեւոր ընտրությունները ՀՀԿ-ի եւ դրա առաջնորդի համար: Իսկ նախընտրական շրջանում օլիգարխները ձեռք են բերում հատուկ կարեւորություն: Նրանք են ըստ էության ֆինանսավորում իշխանական կուսակցության քարոզարշավը, ապահովում ընտրակաշառքները, մոբիլիզացնում թաղային կրիմինալին եւ այլն: Ու նրանց գրպանին կպչել այս ընթացքում պարզապես հակացուցված է ՀՀԿ-ի համար: Մյուս կողմից, եթե կառավարությունը նպատակադրվել է շրջանառության 25 տոկոս աճ ապահովել, ապա այդ բեռը կրկին անգամ կարող է ընկնել ստվերի համեմատաբար պակաս ծավալներ ունեցող բիզնեսների վրա:

Տպել
4265 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է