ՊՆ խոսնակն առաջարկում է 1000 դրամների հիմնադրամի կազմում ընդգրկել Ազնավուրին, Թանկյանին

Զոհված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծում փոփոխություններ կլինեն՝ հաշվի առնելով հասարակության դժգոհությունը:

Այս մասին Հոդված-3 մամուլի ակումբի քննարկմանն ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը

«Մինչեւ վերջին ընթերցումը փոփոխություններ կլինեն, հանրության լայն զանգվածների տեսակետը հնարավոր չէ հաշվի չառնվի»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված կլինեն նաեւ ընդդիմության ներկայացուցիչները. «առավել վստահելի» մարդկանց ներգրավմամբ:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հակադարձում է՝ 2002 թվականին, երբ Արթուր Աղաբեկյանը «Մարտիկ» հիմնադրամի մասին էր խոսում, խոսում էր ճիշտ այնպես, ինչպես հիմա Արծրուն Հովհաննիսյանը:

«Որ այն լինելու է թափանցիկ ու հրապարակային, բայց արդյունքում ունենք մի իրականություն, երբ 12.204 մարդ ցուցակագրված է որպես հարյուրական դոլար ներդրում արած: Իրենք ասում են կա գումարը, բայց տոկոսները ինչպես են ծախսվում, չգիտենք մինչ օրս: Հիմա էլ ասում են՝ ով չի վստահում՝ հայրենասեր չի, ով գողանա՝ շան տղա է»,- ասաց Բախշյանը՝ հավելելով, որ մտավախություն կա նախագծի ճակատագրի վերաբերյալ:

Երեւանի Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ հավելեց, որ խնդիրը չպետք է տարվի նրան, որ մարդիկ 1000 դրամ ուզում  են տան, թե՝ չէ.

«Այս խնդիրը կարող  է իրականացվել միայն  կամավոր սկզբունքով. այն նշանակում է,  որ ես դառնում եմ այս երկրի տերը, եւ  այդ խնդիրը վերցնում են ինձ վրա»,-ասաց Բաբայանը:

Նախագծին առաջին ընթերցմամբ դեմ քվեարկած ընդդիմադիր պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց խորհրդարանի քննարկումները, երբ ելույթ ունեցող պաշտոնյաներից առնվազն հինգը հայտարարել են, որ բյուջեում փող չկա.

«Գալիս ենք հավաքելու այն մարդկանցից, ովքեր իրենց պարտավորությունները կատարում են՝ հարկ են մուծում. մեզ մի խայտառակեք, մի ասեք, որ զինվորի կյանքի համար 1000 դրամը սակարկում եք: 1.5 միլիարդ կանխիկ գումար էս երկրից ապօրինի դուրս է գալիս: 60 հոգի, որ խորհրդարանում նստած է, պաշտոնապես միլիոնատեր է»,- ասաց Մանուկյանը:

Քննարկման մասնակիցներից մեկի դիտարկման հետ կապված, որ վստահություն չկա համակարգի նկատմամբ, Արծրուն Հովհաննիսյանն առաջարկեց հիմնադրամի կազմում ներառել հանրության մեջ վստահություն վայելող մարդկանց.

«Օրինակ, Սերժ Թանկյան, Շառլ Ազնավուր. Սոցցանցերում այս անունները հանդիպել եմ»,- ասաց ՊՆ խոսնակը:

Տպել
2081 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)