Ուկրաինան Հայաստանին սպառնում է երկկողմ հարաբերությունների վատթարացմամբ

17/11/2016 schedule17:20

Կիեւում բացասաբար են ընդունել, որ Հայաստանը ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական եւ մշակույթի հարցերով երրորդ հանձնաժողովում նոյեմբերի 16-ին կայացած քվեարկության ժամանակ դեմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձեւին:

Ուկրաինայի Գերագույն ռադայում քննադատել են Հայաստանի եւ բանաձեւին դեմ քվեարկած մյուս 22 երկրի դիրքորոշումը: Սակայն առանձնահատուկ շեշտադրում է արվել   հետխորհրդային տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի վրա: Ընդ որում, ակնարկներ են արվում, որ այդ երկրները բանաձեւին դեմ են քվեարկել Մոսկվայի թելադրանքով: Քվեարկության առնչությամբ Գերագույն ռադայի  փոխնախագահ Իրինա Գերաշչենկոն ասել է հետեւյալը. «Մենք հարգում ենք Հայաստանի եւ Ղազախստանի առանձնահատուկ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք դա հասկանում ենք: Սակայն, մեզ բարեկամ Հայաստանի ու Ղազախստանի մեր բարեկամները պետք է գիտակցեն, որ այսօր Ուկրաինան, ուկրաինացի ժողովուրդը եւ ուկրաինական բանակը մարտնչում են ոչ միայն մեր անկախության համար: Այսօր մենք պաշտպանում ենք հետխորհրդային բոլոր երկրների՝ անկախ արտաքին քաղաքականություն ունենալու իրավունքը»,-ասել է Գերաշչենկոն:

Գերագույն ռադայում ելույթ ունեցած պատգամավորները ընդգծել են, թե բանաձեւին դեմ քվեարկած ԱՊՀ երկրների դիրքորոշումը չի ազդի ՄԱԿ-ի որոշումների վրա, սակայն կարող է ազդել այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վրա: Այդպիսով, Կիեւում զգուշացնում են, որ Հայաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դիրքորոշումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի հետ երկկողմ հարաբերությունների վրա: Այդ զգուշացումը պատահաբար չի արվում. ՄԱԿ-ի սոցիալական, մարդասիրական եւ մշակույթի հարցերով երրորդ հանձնաժողովում ընդունված փաստաթուղթը դեկտեմբերին  դրվելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այս կերպ Կիեւը Հայաստանին, Ղազախստանին ու Բելառուսին հարաբերությունները փչացնելու սպառնալիքի տակ հորդորում է դեկտեմբերյան քվեարկության ժամանակ փոխել դիրքորոշումը:

Գրեթե կասկած չկա, որ նոյեմբերի 11-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշոնկոյի հեռախոսազանգը Սերժ Սարգսյանին նպատակ ուներ քվեարկության ժամանակ ապահովել Երեւանի աջակցութունը: Նախագահական նստավայրի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր, նշել զգայուն հարցերի շուրջ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը: Նույնիսկ այս կցկտուր հաղորդագրությունից դժվար չէ կռահել, որ Կիեւում փորձել են Հայաստանին համոզել դեմ չքվեարկել բանաձեւին: Հայտնի է, որ քվեարկությունից առաջ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը կապվել է Բելառուսի եւ Ղազախստանի իր գործընկերների հետ:Սակայն ինչպես Հայաստանի դեպքում, դա որեւէ արդյունք չի տվել:

Հայ-ուկրաինական հարաբերություններում լարվածությունը նոյեմբերի 16-ի քվեարկությունից չի սկսվել: Երկու երկրների հարաբերությունները 2 տարուց ավելի է լարված բնույթ են կրում:Դա կապված է Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման հարցում Երեւանի դիրքորոշման հետ: 2014 թվական մարտի 20-ին Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է:Այս հայտարարությունից հետո Ուկրաինան Հայաստանից խորհրդատվությունների նպատակով հետ էր կանչել իր դեսպանին:

Նույն թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանը 10 այլ երկրների հետ միասին դեմ էր քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող եւ Ղրիմիում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն անօրինական համարող բանաձեւին: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը հայտարարել էր, որ «Հայաստանը տարիներ ի վեր հետեւողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների եւ իրավունքների, ներառյալ իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ եւ սկզբունքներ, որոնք ընդունված են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից»։

Ամեն դեպքում, Հայաստանի դիրքորոշման պատճառով նեղացկոտ պահվածք դրսեւորելու փոխարեն, լավ կլիներ, որ Կիեւում նախեւառաջ հիշեին,  որ Ուկրաինան դեռ Ղրիմի հայտնի իրադարձություններից տարիներ առաջ մշտապես ՄԱԿ-ում, ՎՈւԱՄ-ում եւ այլ կառույցներում մշտապես կողմ է քվեարկել Արցախի հարցով Ադրբեջանի ներկայացրած բանաձեւերին:Վատ չէր լինի, որ բարեկամ հայ ժողովրդի մասին Կիեւում հիշեին այն ժամանակ եւ գոնե այլ երկրների պես ձեռնպահ մնային Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ:

Տպել
4353 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում