«Լավ ընկեր»-ը հրաժարվում է փոխել ուղեվարձը, ակտիվիստների դեմ ոստիկանություն է դիմել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստների 15-օրյա պայքարը Կապանում, կարծես թե, արդյունքներ է տվել. 8 համարի երթուղայինների սրահից հեռացվել է «ուղեվարձը 70 դրամ» գրությունը եւ դրվել է «վճարել 50 դրամ» գրություն: Սա նշանակում է, որ կապանցիները նորից կարող են 50 դրամ վճարել Շինարարների թաղամաս հասնելու եւ այնտեղից Կապանի կենտրոն վերադառնալու համար:

Հիշեցնենք, որ Կապանի թիվ 8 երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ-ն նոյեմբերի 1-ից թանկացրել էր թիվ 8 երթուղու ուղեվարձը՝ 50 դրամից դարձնելով 70 դրամ: Այս թանկացումն ընկերությունը բացատրել էր նրանով, որ նոր մեքենաներ է ձեռքբերել, որոնք դիզելային վառելիքով են աշխատում: ՔՊ ակտիվիստները սկսել էին իրենց անձնական մեքենաներով մարդկանց տեղափոխել Շինարարների թաղամաս՝ այսպիսով թույլ չտալով, որ մարդիկ 70 դրամ վճարեն: Ակտիվիստներից մեկն էլ ամեն անգամ երթուղայինում հսկում էր, որ վարորդն ուղեւորներից 70 դրամ չպահանջի:

Պարզվում է՝ սա դուր չի եկել «Լավ ընկեր» ընկերությանը: Վերջինիս ղեկավարությունը ոստիկանություն է դիմել եւ հայտնել, որ Նարեկ Ղահրամանյանն ու Նարեկ Բաբայանը խոչընդոտում են իրենց երթուղու աշխատանքը: ՔՊ անդամ նշված երիտասարդները ոստիկանություն ներկայանալու բանավոր հրավեր են ստացել, սակայն չեն գնացել՝ պահանջելով ծանուցագիր ներկայացնել:

ՔՊ Կապանի տարածքային կառույցի անդամ Նարեկ Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեկին չեն խոչընդոտել, իրենց պարտքն են կատարել՝ դիզվառելիքի էժանացման պայմաններում թույլ չտալով երթուղայինի ուղեվարձի անօրինական թանկացում:

Ի դեպ, Նարեկ Բաբայանը վստահեցրեց, որ թեեւ հաշվի առնելով երթուղայիններում եղած գրությունն այսօրվանից էլ մարդկանց չեն տեղափոխում իրենց մեքենաներով, բայց շարունակելու են հսկիչ ունենալ երթուղայինում, որպեսզի մինչեւ ուղեվարձի էժանացման մասին պաշտոնապես հայտարարելը մարդկանցից նորից 70 դրամ չպահանջեն:

Նշենք, որ հակառակ այս ամենի՝ այսօր Կապանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քննարկում, որին հրավիրված են եղել նաեւ ակտիվիստները, սակայն չեն մասնակցել: Նարեկ Բաբայանն ասում է՝ իրենք մեկ անգամ արդեն հանդիպել էին, լսել «Լավ ընկեր»-ի հիմնավորումները, նոր հանդիպման կարիք չէին տեսնում:

«Այն, ինչ պետք է որոշվեր՝ երթուղու մրցույթի ժամանակ էր որոշվել: Ստեղծված հանձնաժողովին մենք ներկայացրինք գնագոյացման հաշվարկը, հանձնաժողովն ուսումնասիրեց ուղեվարձի թանկացման հիմնավորումը եւ ուժի մեջ մնաց մեր որոշումը՝ 8 համարի երթուղու ուղեվարձը 70 դրամ է»,- քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Լավ ընկեր» ընկերության տնօրեն Վահե Համբարձումյանը:

Խոսելով ակտիվիստների մասին՝ Համբարձումյանը դժգոհեց. «Այդ երիտասարդները իմ ընկերության աշխատանքին խանգարում են, իրենց մեքենաներով մարդկանց են տեղափոխում, նրանցից մեկն էլ երթուղայինի մեջ նստած մարդկանց ագիտացիա է անում, որ չվճարեն 70 դրամ»:

Տպել
6245 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը