«Հորիզոն-2020»-ին անդամակցած Հայաստանը վճարել է 450 հազար եվրո. ակնկալվող արդյունքը մեծ է

18/11/2016 schedule20:55

Հայաստանում գիտության ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ «Հորիզոն-2020» ծրագրին մեր երկրի անդամակցությունը նպաստելու է գիտության զարգացմանը, եւ դրան խոչընդոտող բազմաթիվ ֆինանսական խնդիրներ որոշ չափով լուծվելու են հենց նշված ծրագրի միջոցով:

Եվրոպական միության (ԵՄ) «Հորիզոն-2020»-ը հետազոտությունների եւ նորարարության ֆինանսավորման ծրագիր է, որը գրանտներ է տրամադրում բազմաթիվ ուղղություններով: Ծրագրի գերակայությունները նպատակաուղղված են խրախուսելու եւ ֆինանսավորելու հետեւյալ նախաձեռնությունները` համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացում (ի դեպ, ներգրավելով եւ պահպանելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող հետազոտողներին եւ զարգացնելով լավագույն հետազոտական ենթակառուցվածքները), կարեւորագույն տեխնոլոգիաների զարգացում, հասարակությանը եւ քաղաքացիներին ուղղված հետազոտություններ, ինչպես նաեւ կլիմայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներին առնչվող նորարարական նախաձեռնությունների աջակցություն: 

«Հորիզոն-2020»-ը նպատակ ունի խթանել նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը (ՓՄՁ): «Բոլոր փոքր ձեռնարկությունները, որոնք ունեն պայծառ գաղափարներ, կարող են մտնել մեր կայքէջ, 10 էջանոց փաստաթուղթ լրացնել` իրենց գաղափարը շարադրելով: Եթե այդ գաղափարը որակյալ է եւ դրական գնահատականի է արժանանում, կարող է մինչեւ 50 հազար եվրոյի ներդրում ստանալ՝ գաղափարը զարգացնելու համար: Եթե երկու տարվա ընթացքում գաղափարը դառնում է ձեռնարկություն եւ ապագայի համար խոստումնալից նորարարություն է պարունակում, խոսքն արդեն կարող է վերաբերել 2-3 մլն եվրոյին: Այսինքն՝  սրանով պարզ, առանց քաշքշուկի, ուղղակի կապ է հաստատվում Եվրոպայի նորարարների եւ ձեռնարկատերերի միջեւ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետազոտության, գիտության եւ նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը:

Նշված ծրագիրն իրականացվում է 2014 թվականից եւ գործելու է մինչեւ 2020 թվականը: Հայաստանը դրա լիիրավ անդամ է դարձել այս տարի: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 12-ից: Ասոցացման համար անդամ երկրներից, այդ թվում Հայաստանից, որոշակի գումար է պահանջվում: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը երեկ մեր զրույցում ընդգծեց, որ Հայաստանի ֆինանսական ներդրումը 87.5 % զեղչի պայմաններում է: «Մենք արդեն վճարել ենք, եւ այդ գումարը կազմում է մոտավորապես 450 հազար եվրո: Եթե զեղչ չլիներ, պետք է 5 միլիոն եվրո վճարեինք»,- ասաց նա: Զեղչի իրավունքը կգործի նաեւ հաջորդ տարի: Սամվել Հարությունյանը հույս ունի, որ ներդրածի գոնե տասնապատիկը պետք է վերադառնա տարբեր ծրագրերի ֆինանսավորման տեսքով:

Գալիք տարի Հայաստանում բացվելու է «Հորիզոն-2020»-ի գրասենյակ, որտեղ գիտնականներին օգնելու են պատշաճ ծրագրեր ու հայտեր կազմել: Այդ աջակցությունը կլինի վճարովի: Բայց միայն այն դեպքում գիտնականները ստիպված կլինեն որոշակի տոկոս փոխանցել տվյալ կազմակերպությանը, եթե իրենց հայտը դրական արձագանքի արժանանա ու ստանա ֆինանսավորում:

Հավելենք, որ հայաստանցի գիտնականները մինչեւ մեր երկրի` «Հորիզոն-2020»-ի ասոցացված անդամ դառնալը նույնպես գիտական տարբեր ծրագրեր են ներկայացրել ու ֆինանսավորում ստացել ընդհանուր առմամբ 3 միլիոն եվրոյի չափ, առանց փաստորեն, երկրի կողմից անդամավճար կատարվելու:

«Մինչեւ այս, «Հորիզոն-2020»-ին մասնակցել ենք որպես Արեւելյան գործընկերության երկիր, իսկ հիմա արդեն որպես ասոցացված անդամ ենք մասնակցում: Սրանք լրիվ տարբեր կատեգորիաներ են: Մենք հիմա եվրոպական երկրներին հավասար իրավունքներ ունենք, այսինքն` կարող ենք ծրագրերի կոորդինատոր լինել, կարող ենք կոնսորցիումի ղեկավար լինել ու եվրոպական անդամ երկրների հետ լրիվ նույն իրավունքներով կարող ենք մասնակցել ծրագրերի մրցույթներին: Դա է առավելությունը»,- մանրամասնեց Գիտության պետական կոմիտեի նախագահը:

«Հորիզոն 2020-ի» ֆինանսավորմամբ արդեն իսկ իրագործվում է 6 ծրագիր, եւ դրանք ղեկավարում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համակարգի գիտնականներ: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից երեկ խնդրեցինք առանձնացնել իր կարծիքով դրանցից առավել ուշագրավն ու կարեւորը: «Բոլորն էլ ուշագրավ են: Հիմնականում գիտակազմակերպական ծրագրեր են իրականացնում»,- ընդհանրական պատասխան տվեց նա: Հետաքրքրվեցինք, թե ֆինանսական այս ներարկումները, որոնք վերջին տարիներին եղել են նաեւ «Հորիզոն 2020»-ին նախորդած այլ ծրագրերի գործողության ժամանակ եւ ընդհանուր առմամբ կազմել են 7 միլիոն եվրո, ի՞նչ կերպ են նպաստել մեր երկրում գիտության զարգացմանը:

«Նախ եւ առաջ դա հնարավորություն է տվել մեր գիտնականներին` մասնակցել միջազգային գիտատեխնիկական ծրագրերին, այսինքն` կապեր հաստատել միջազգային գիտական կենտրոնների հետ, ինչը նախկինում ունեցել ենք, բայց ավելի քիչ: Իսկ միջազգային գիտական կենտրոնների հետ համագործակցություն՝ նշանակում է այսօր եվրոպական երկրներում տարվող գիտական հետազոտությունների մակարդակի հետազոտություններ: Եթե դու ավելի ցածր մակարդակի հետազոտություն անես, քեզ հետ ոչ մեկը չի համագործակցի: Հենց դա հնարավորություն է տալիս աստիճանաբար բարձրացնել գիտության մակարդակը: Դա միայն մենք չենք ասում, միջազգային կազմակերպությունների գնահատականով այսօրվա մեր գիտության ընդհանուր մակարդակը տարածաշրջանում շատ բարձր է»,- շեշտեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Հետաքրքրվեցինք, թե գիտական կապերի ամրապնդումն ավելի շատ նպաստել է, որ մեր երկրի գիտությունը զարգանա՞, թե գուցե ընդամենը հեշտացրել ու նպաստել է գիտնականների արտահոսքին: «Այդպիսի բան չկա»,- հայտարարեց Ռադիկ Մարտիրոսյանը եւ հավելեց. «Դժվար չէ ուսումնասիրել, թե ասենք գիտական ծրագրերով ինչքան մասնագետներ գնացել ու չեն վերադարձել: Դա հեշտ կարելի է ստուգել»: Դեռ նման ուսումնասիրություն չկա՞:  «Ոչ: Մենք ուղղակի չունենք այդպիսի դեպք: Ես չգիտեմ օրինակ»,- պատասխանեց նա:

Տպել
2238 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին