Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագիծը կառավարության  հավանությանն արժանացավ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ապօրինի հարստացման դեմ օրենքի նախագիծը, որը գործադիրը հավանության արժանացրեց:

Ըստ օրենքի նախագծի, այդ փոփոխության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության՝ հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականությամբ, այնպես էլ ապօրինի հարստացման քրեականացման առնչությամբ միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությամբ:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել քրեական օրենսգրքի՝ «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 29-րդ գլխում՝ ամրագրելով ապօրինի հարստացման հանցակազմը:

  1. հանցակազմում թվարկվել են ապօրինի հարստացման հիմնական դրսևորումները` այդպիսով ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը: Այսպես, ապօրինի հարստացման դրսևորումներն են'

1) հաշվետու ժամանակահատվածում անձի գույքի ավելացումը և (կամ)

2) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով.

  1. հստակեցվել է հանցակազմի սուբյեկտը, այն է՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը: Սա նշանակում է, որ գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում որպես հանցակազմի ինքնուրույն սուբյեկտ են դիտարկվելու բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրա հետ փոխկապակցված անձը.
  2. հանցակազմում անձի փաստացի և օրինական եկամուտների միջև անհամապատասխանության էական չափը հստակեցնելու համար սահմանվել է, որ քրեական օրենսգրքում լրացվող 310.1-րդ հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը): Շեմի սահմանումը անհրաժեշտ է նաև այն տեսանկյունից, որ, դե մինիմիս նոն կուրատ պրաետոր (de minimis non curat praetor) սկզբունքի համաձայն (օրենքը մանրուքներով չի զբաղվում), չափազանց փոքր անհամապատասխանությունները չպետք է հետապնդվեն.
  3. հստակեցվել է հանցակազմի ապացուցման բեռի բաշխումը.
  4. սանկցիայում որպես հիմնական պատժատեսակ նախատեսվել է ազատազրկումը՝ երեքից վեց տարի ժամկետով, իսկ որպես լրացուցիչ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, և գույքի բռնագրավումը:

Կառավարությունում հավանության արժանանալուց հետո օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Տպել
2725 դիտում

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Տավուշի մարզպետ

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին