Վլադիմիր Գասպարյանը կանդամակցի՞ ՀՀԿ-ին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի պատրաստվում անդամակցել իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ մեր հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ի նոյեմբերյան համագումարի ժամանակ անդամակցի ՀՀԿ-ին:

«Ոստիկանապետը չի կարող անդամակցել որեւէ կուսակցության, քանի որ ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է»,- ասաց Ահարոնյանը:

Մեր դիտարկմանը, որ ժամանակին՝ լրագրողների հետ զրույցում Գասպարյանը չի բացառել երբեւէ կուսակցական դառնալը, Ահարոնյանն ասաց, որ ոստիկանապետը հնարավոր է նկատի ունեցել այն դեպքը, երբ չլինի ոստիկանապետ. իսկ այժմ բացառված է:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդեն հայտարարել է ՀՀԿ-ին անդամակցելու մասին:

Ահարոնյանի խոսքով՝ նախարարի պաշտոնը քաղաքական է եւ կարող է նախարարը լինել կուսակցական՝ այդ թվում ՊՆ-ն, քանի որ քաղաքացիական անձ է, իսկ ոստիկանության պետը ոստիկանության սպա է եւ չի կարող անդամակցել որեւէ կուսակցության:

«Օրենքը թույլ չի տալիս»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ հարցը զավեշտալի է, եւ չի կարող փոխանցել ոստիկանապետին:

Տպել
1829 դիտում

ՀՀԿ-ական պատգամավորները նախարարից ու 12 մլն. եվրոյից են բամբասում, քննադատում նախագիծը

ՍԱՊԾ-ը կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ արտգործնախարարը կայցելի Բրյուսել

Անդրիաս Ղուկասյանի գործով տեսանկարահանումը կարգելվի՞. միջնորդել է դատախազը

«911»-ը ուժգին քամու հետ կապված ահազանգեր է գրանցել Իջեւանից, Դիլիջանից, Ստեփանավանից

Եվրոպական կուսակցությունների խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը թեժ է լինելու

ԱԻ նախարարը մասնակցել է ՀԱՊԿ պետությունների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի նիստի

Ապրիլին ադրբեջանցիները գրավեցին հայկական դիրքերը, բայց չկարողացան մոտենալ դրանց. Իվանով

Մադրիդի ավիաբազայում ընկել է F-18 ավիակործանիչը, զոհվել է օդաչուն

Վարչապետ Կարապետյանն աշխատանքից ազատել է իր օգնական Նարեկ Ադոնցին. վերջինս նրա սանիկն է

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա. Սահակյանը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

Ղազախստանի հետ կոնֆլիկտը շարունակվում է. ԵՏՀ-ից հետո Ղրղզստանը դիմել է ԱՀԿ

Չսահմանված վայրում աղբ թափելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու. Տարոն Մարգարյան

Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա, այդ թվում՝ 20 լրագրող եւ բլոգեր

Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը կամ, որ նույնն է, «խոզագրիպը»

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի, իսկ հետո աստիճանաբար կբարձրանա

Կառավարությունը «Ելք»-ի պատգամավորներին առաջարկում է խաղատների մասին օրենքը չփոխել

Սերժ Թանկյանը մասնակցեց իր սիմֆոնիայի փորձին

Կպարզվի, որ իմ պաշտպանյալը կաշառք չի վերցրել. «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը չի ընդունում մեղադրանքը

Շուրջ 50 ծրագիր. կառավարությունում քննարկվել են համայնքային զարգացմանն ուղղված քայլերը