Պատգամավորները՝ պաշտոնյաների ունեցվածքը ստուգող հանձնաժողովի ստեղծման մասին (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ պատգամավորների կարծիքը նույնական չէ, միեւնույն ժամանակ` բացասական էլ չի: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետո փոխկապակցված անձանց ունեցվածքը, եկամուտները, դրանց ծագման աղբյուրը:

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեմ չէ կոռուպցիայի դեմ պայքարին, այդ թվում՝ օրենսդրության խստացմամբ: «Այդ նախաձեռնության հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ չեմ ուսումնասիրել: Գաղափարը, որ Հայաստանում պետք է կոռուպցիայի դեմ պայքարել եւ պետք է նաեւ ուսումնասիրել պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների ունեցվածքը, դրա ստացման աղբյուրները, օրինականությունը, սա փաստ է եւ այն հարցերից մեկն է, որը հուզում է մեր հասարակությանը: Այն բոլոր հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը, բնական է, մենք պետք է քննարկենք»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ներկա եւ նախկին պաշտոնյաների օտարերկրյա հաշիվները ստուգելու հարցին, Շարմազանովն ասաց. «Կոնկրետ ես ոչ մի մտահոգվելու բան չունեմ, ո՛չ հաշիվ ունեմ, ո՛չ էլ առհասարակ արտասահմանում հաշիվ ունեմ, եւ ես կարծում եմ, անկախ այս նախաձեռնությունից, յուրաքանչյուրս պետք է աշխատենք օրենքի դաշտում եւ նոր կառավարության, նախագահի մոտեցումն է եղել, որ մենք գնանք համակարգային փոփոխությունների: Գիտեք, իշխանություններն իրենց պայքարի առանցքում նաեւ դրել են կոռուպցիայի դեմ պայքարը»:

Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, քարտուղար Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ այսօր էլ պաշտոնյաները օրենքով սահմանված կարգով պետք է իրենց եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը ներկայացնեն համապատասխան հանձնաժողովին եւ լրացուցիչ գործիքակազմ, եթե հնարավոր կլինի օժտելու, ինչ-որ մի մարմնի վերահսկողական գործառույթ տալով, ապա ինքը վատ չի վերաբերվում դրան: «Բայց որքանով դա իրականության մեջ հնարավոր բացահայտումներ կարձանագրի, թե ոչ, մեղմ ասած զերծ կմնամ կարծիք հայտնելուց: Այսօր էլ գտնում եմ, որ մեր Սահմանդրությունը, օրենսդրությունը մեծ հաշվով որոշ հնարավորություններ տալիս են բացթողումները, չարաշահումները գտնելու, բացահայտելու եւ պատժելու, բայց նման նախադեպ, քանի որ դեռ չենք ունեցել, ինքս առանձնապես լավատեսությամբ չեմ տրամադրված»,- ասաց Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ ինքն առաջիկայում էլ կասի իր կարծիքը, երբ ԱԺ-ի որոշման նախագիծը հասնի լիագումար նիստի օրակարգ:

«Եթե գործնականում պետք է աշխատի եւ գործնական տեսքի կբերվի, իրականում բացահայտումներ տեղի կունենան, ես դրա կողմնակիցը կլինեմ, բայց շեշտում եմ՝ այսօրվա դրությամբ մեր օրենքները քիչ հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի նման չարաշահումներն իրականացնողների ձեռքը բռնեն, հրապարակեն եւ օրենքի առջեւ բոլորը լինեն համահավասար»,- շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կարեւորում է նմանատիպ հանձնաժողովի ձեւավորումը, քանի որ կարծում է՝ այսօր պաշտոնյաները պետք է նախ եւ առաջ օրենքի առաջ հավասար լինեն: «Օրենքը պետք է հավասարապես գործի բոլորի համար: Եթե որեւէ մեկն օրենք է խախտում, թաքցնում է իր եկամուտները, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս ունենալով տարբեր հաշիվներ, կարծում եմ, սա պետք է դիտարկել օրենքի խախտում»,- նկատում է Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ կարելի է ուսումնասիրել ոչ միայն 2008 թվականից հետո պաշտոն զբաղեցրած անձանց ունեցվածքի ու եկամուտների մասին հայտարարագրերը, այլ նաեւ պետք է դիտարկվի դրան նախորդող ժամանակահատվածում պաշտոն զբաղեցրած անձանց ունեցվածքը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կողմ է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության գաղափարին, քանի որ խնդիր է տեսնում ապօրինի հարստացման հետ եւ կարծում է՝ պետք է մի օր անդրադարձ կատարվի դրան: «Ես կարծում եմ՝ անդրադարձը պետք է տեղի ունենա անցումային արդարադատության ներքո: Առաջին հերթին պետք է հայտարարվի, որ մենք ունենք ապօրինի սեփականաշնորհում, ապօրինի հարստացում, պետական բյուջեի հսկայածավալ յուրացում: Հետեւաբար, այս բոլոր հարցերը օրակարգային են եւ լուծում են պահանջում: Եթե կա հնարավորություն այսպիսի հանձնաժողովի միջոցով ինչ-որ կերպ, այս հարցերի ինչ-որ մի մասին լուծում տալ, իհարկե, ես կողմ եմ»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն պատրաստ չեն նման նախաձեռնությանը: Ըստ Փոստանջյանի, եթե իշխանությունները պատրաստ են նման քայլերի, ապա բավարար էր իրավապահ համակարգի պատշաճ գործունեություն եւ դատական համակարգի արձագանք: «Ճիշտ է, որ հարցը բարձրացվում է, բայց չեմ կարծում, որ նա կունենա ընթացք»,- ընդգծում է պատգամավորը:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատում է, որ նման հանձնաժողով ստեղծելն իշխանության համար մեծ ռիսկ է պարունակում, բայց պահանջը խիստ արդարացի է համարում: «Եթե այդ հանձնաժողովը ստեղծվի եւ սկսի գործել, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ինչ-որ բան թաքցնելու համար ստիպված կլինեն շատ ավելի զգույշ գործել, որը սկիզբ կդնի ապագայում թափանցիկության բարձրացման, առնվազն զսպաշապիկի դեր կարող է ունենալ»,- եզրափակեց Խաչատուր Քոքոբելյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
9749 դիտում

Օլանդը Ֆրանսիայի հաջորդ նախագահին հորդորել է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը

Հայտնի է Անգլիայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացողը

Ափսոս, որ Օբամայի աշխատակազմում աշխատելու ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը

«Ցեղասպանության ժխտումը կարծիք չէ, այլ ճշմարտության հերքում». Ֆրանսուա Օլանդ

Թրամփի հայտարարությունը համահունչ էր նախկին վարչակազմերի կիրառած լեզվի հետ. Սփայսեր

Թուրքիան ԵՄ-ից պահանջում է իր հետ հաստատել առանց վիզային ռեժիմ

«Հին երեւան» ներդրումային ծրագրի հեռանկարները աղոտ են

Չինացի զույգը իրենց տունը վերածել է դամբարանի (Լուսանկար)

Գյումրիում ջահերով երթի ժամանակ այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները (տեսանյութ)

Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոն

Հովիկ Աբրահամյանը չի լքել Հանրապետական կուսակցությունը

Նալբանդյանը չի բացառում, որ առաջիկայում կհանդիպի ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Հայաստան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահը

ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Հյուսիսային Կորեային,եթե շարունակվեն հրթիռների փորձարկումները

ԵԽԽՎ նախագահը հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում. նա պետք է հրաժարական տա

Վրաստանի նախագահը հանդիպել է Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարին

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չպետք է լինեն. Փաշինյան

Թուրքերը մեծ քանակությամբ Հայոց Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի տոմսեր են գնում

Քաղաքացու երկու կենսաթոշակի վճարումը արագորեն դադարեցրել են, իսկ վերականգնել չեն շտապում

Դոնալդ Թրամփի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ