Երեկ գիշերը թալանել են ապրիլի զոհերից Սարգիսի հոր մեքենան. ոստիկանությունը հետքի վրա է

Երեկ գիշերը թալանել են ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի հոր՝ Արթուր Գասպարյանի, մեքենան: Մեքենայից տարել են ամեն ինչ, այդ թվում գազի բալոնը, մեքենայում եղած ալյուրը, շաքարավազը, սուրճը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից armtimes.com-ին հայտնեցին, որ երեկ առավոտյան 8:10-ին Արթուր Գասպարյանից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 16-ին ժամը 23:30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը ժամը 07:30-ը ընկած ժամանակահատվածում ապակին կոտրելու միջոցով Երեւանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոցի 6 ա շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գողություն է կատարվել:

«Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, որն արդեն իսկ դրական արդյունք է տվել»,- նշեցին ոստիկանությունից:

Մեր հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կա համապատասխան անձ, որը կասկածվում է հանցագործության մեջ՝ ոստիկանության լրատվականի աշխատակիցը պատասխանեց. «Ասացի արդեն»: Վերջինս նշեց, որ այս պահին ճշտվում է նաեւ վնասի չափը:

Հիշեցնենք, որ Սարգիսը Գասպարյանը վիրավորվել էր ապրիլի 29-ին, երբ փորձել էր օգնել եւ կրակի տակից դուրս բերել վիրավոր ընկերոջը: Թշնամու արձակած կրակոցներից վնասվել էին գրեթե բոլոր ներքին օրգանները: Սկզբում Սարգիսին վիրահատել էին Մարտակերտում, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց: Կյանքի ու մահվան միջեւ երկար կռիվ տալուց հետո մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սարգիսը մահացել է:

Դեպքից հետո, 20-ամյա զինծառայողի քույրը նամակով դիմել էր Պաշտպանության նախարարին՝ խնդրելով ծնողներին օգնել աշխատանք գտնելու հարցում: «...Հայրս առողջական խնդիրներ ունի, իսկ մորս աշխատավարձը կազմում է ընդամենը 24.000 դրամ, որով պետք է և՛ ընտանիք պահի, և՛ վարկը փակի»,- գրել էր Ինգա Գասպարյանը:

Տպել
10513 դիտում

Ադրբեջանի կենտրոնական փողոցում հայկական դրոշի տարբերանշանով մեքենան իրարանցում է առաջացրել

Լեւոն Հայրապետյանը դարձավ իշխանությունների անտարբերության զոհը. Եւրոպայի հայերի համագումար

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Բրյուսելում

Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքեր. լուսանկարներ

Ավանում ինքնասպանության փորձ է կանխվել

Սոբչակը հայտնել է, որ քաղաքական ծրագիր չունի ու իրեն չի աջակցում ոչ մի քաղաքական ուժ

Ժնեւից հետո, երբ զոհ ունեցանք, այդքան խոսելու փոխարեն պետք էր հարվածել. փորձագետ

Արա Բաբլոյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ

Պաշտպանի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին

Քաբուլում հնչել է երկրորդ պայթյունը. Զոհերի թիվը հասավ 50-ի

Երիտասարդական հիմնադրամը կփոխհատուցի ապրիլյան քառօրյային մասնակցածների ուսման վճարը

Ռուսաստանն արգելել է 33 տոննա լոլիկի ներկրումը Ադրբեջանից

«Երկիր ծիրանի»-ի անդամը դատի է տվել քաղաքապետարանին իրեն աշխատանքից ազատելու համար

Քաբուլում ահաբեկչության հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

Հայ-բելառուսական տնտեսական օրակարգի շուրջ հանդիպումներ են կայացել Մինսկում

Նախագահն ընդունել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն

Երթ՝ ի հիշատակ մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի. ֆոտո

ՄԻՊ աշխատակազմի թունիսցի հյուրերը «Աբովյան» ՔԿՀ-ում ստուգել են խցերն ու պայմանները. ֆոտո

Ծեծ, գողություն եւ ինքնիրավչություն՝ Վանաձորում. գործին խառնվել է «Շայբա»-ն

Ուսանողները նախարարի հետ հանդիպում են պահանջում. #տարկետումլինելուԱ