Կոնսերվատորիայի ռեկտորին, ի հեճուկս, կարգի, ընտրեցին բաց քվեարկությամբ

18/11/2016 schedule19:20

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր ռեկտոր ընտրեցին: Թերեւս ավելորդ է ասել, որ թեկնածուն մեկն էր` գործող ռեկտոր Շահեն Շահինյանը, եւ նա վերընտրվեց միաձայն:

Բուհի խորհրդի 24 անդամից նիստին ներկա էին 23-ը, եւ բոլորը իրենց քվեով, ըստ էության, փաստեցին, որ Շահինյանը պաշտոնավարման նախորդ 5 տարիներին լավ է աշխատել ու ճիշտ կլինի, որ բուհը ղեկավարի եւս 5 տարի: Սահմանված կարգով քվեարկությունը պետք է անցկացվեր փակ-գաղտնի:

Խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը հենց այդպես էլ հայտարարեց: Բայց դրանից անմիջապես հետո քվեաթերթիկները բաժանվեցին սեղանի շուրջ նստած խորհրդի անդամներին, եւ նրանք անմիջապես քվեարկեցին` մեկը մյուսի աչքի առաջ: Այդ գործողության համար առանձին պայմաններ ստեղծված չէին, ու եթե որեւէ մեկը ինչ-որ անկյուն փնտրեր` քվեաթերթիկի վրայի նշումը գաղտնի պահելու նպատակով, դա հավասարազոր էր լինելու հայտարարելու, թե ինքը դեմ է քվեարկում:

«Դա իրենց գործն է, ես չգիտեմ, մենք փակ քվեարկություն ենք արել: Կարող էին մոտենալ... Դժվար չէ ինչ-որ բանով ծածկել քվեաթերթիկը: Դա իրենց խնդիրն է: Եթե մեկը ուզում է «դեմ» կամ «կողմ» քվեարկել, կարող է առանձնանալ, որ ոչ մեկը չտեսնի: Եթե հիմա դուք ուզենաք գաղտնի մի բան գրել, չեք կարո՞ղ անել»,- մեր հարցին պատասխանելով` ասաց Արմեն Սմբատյանը:  

Ինչեւէ: Մինչ կկայանար ներկաներից թերեւս բոլորին հայտնի ելքով քվեարկությունը` Շահեն Շահինյանը հաշվետվության ձեւով ներկայացրեց պաշտոնավարման նախորդ ժամկետում կատարած աշխատանքները: Ասաց, որ այդ ընթացքում բուհը ձեռք է բերել հավատարմագրում, ինչի բացակայությունը կնշանակեր, որ կոնսերվատորիայում պետպատվերով տեղեր չէին լինելու, ուսանողների թիվը նվազելու էր եւ այլն, վերանայվել են ուսումնական պլանները` ըստ եվրոպական չափանիշների:

Որակի ապահովման նպատակով նաեւ դասախոսների համար կազմակերպվել են անգլերենի անվճար դասընթացներ: Կոնսերվատորիայի նախկին ու ապագա ռեկտորը գոհունակությամբ նշեց, որ անցած հինգ տարիների ընթացքում իրենց հաջողվել է ունենալ 150 արտասահմանցի ուսանող, եւ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն: Ասաց նաեւ, որ իր պաշտոնավարման ընթացքում աշխատավարձի բյուջեն ամսական 37 միլիոն դրամից հասցվել է 51 միլիոնի, նաեւ կարողացել են աշխատակիցներին վճարել 13-րդ աշխատավարձ:

Իսկ թե որքան է Կոնսերվատորիայում աշխատող դասախոսի նվազագույն եւ առավելագույն աշխատավարձը, ռեկտորը հստակ թիվ չհայտնեց: Նիստի ավարտին, պատասխանելով մեր հարցին, տեղեկացրեց, որ դասախոսները վճարվում են ըստ ժամաքանակի: Մեկ դասաժամի համար նախատեսված է 1 000-2 000 հազար դրամ` կախված դասախոսի կոչումից եւ այլն: Տարեկան առավելագույնը հնարավոր է ունենալ 1 080 դասաժամ: Ամբողջ ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում, ըստ նրա, ամսական աշխատավարձը կարող է հասնել 200 հազար դրամի: Շահինյանը վստահեցրեց, որ այդ պայմաններով աշխատողների թիվը փոքր չէ:  

Կոնսերվատորիայի խորհրդին ներկայացվող հաշվետվության ընթացքում ռեկտորը շրջանցեց ուսման վարձերի թեման ու չնշեց, որ վարձավճարները նույնպես այդ ընթացքում բարձրացվել են` տարեկան 600 հազար դրամից դառնալով 700-800 հազար դրամ:

Շահեն Շահինյանի պաշտոնավարման տարիներին նաեւ բազմաթիվ մարդիկ ազատվել են աշխատանքից: Թե որքան է նրանց թիվը, ռեկտորը չնշեց, բայց հավաստիացրեց, որ դրանում չկա սուբյեկտիվ գործոն: «Ադմինիստրացիայից եւ պրոֆեսորադասախոսական կազմից շատ մարդիկ դուրս են մնացել, բայց դա այնքան օբյեկտիվ է եղել, որ նույնիսկ մեկ բանավոր բողոք չենք ստացել»,- իր հաշվետվության ընթացքում նշեց նա:

Կադրային կրճատումները կոնսերվատորիայում շարունակական են լինելու: Շահեն Շահինյանի տեղեկացմամբ, դասախոսների թիվն անհամապատասխան է ուսանողների թվին: Ընդ որում, ոչ թե այս ընթացքում սովորողների թիվն է նվազել, այլ դասախոսների քանակն ի սկզբանե անհրաժեշտից ավելին է եղել: Ռեկտորը կարծում է, որ բուհը սոցիալական խնդիր լուծելու գործառույթ չպետք է ունենա: Նաեւ ընդամենը եկամուտ ստանալու ակնկալիքով չպետք է ընդունի բավարար նախնական կրթություն չունեցող ուսանողների:

«Հետագա հինգ տարիներին ստիպված ենք լինելու ընդունելության շեմը բարձրացնել, հակառակ դեպքում բուհը դատապարտված է: Չպետք է առաջնորդվել «ինչքան շատ ուսանող, այնքան շատ գումար» սկզբունքով: Դա մեզ վնասում է: Նաեւ ուսումնական ծրագրերի լուրջ վերանայում է սպասվում: Կան բազմաթիվ կրկնվող առարկաներ տարբեր դասախոսների կատարմամբ, որը կարծում եմ ժամեր ապահովելու համար է»,- հայտարարեց ռեկտորը:

Նա, ի դեպ, կողմ արտահայտվեց Կոնսերվատորիայի` Գյումրիում գործող մասնաճյուղը Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, ինչպես նաեւ Գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերի հետ միավորման ճանապարհով Գյումրու արվեստի ակադեմիա ստեղծելու կառավարության մտադրությանը: Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը, որն ակնհայտորեն դեմ էր այդ միավորմանը, իր խոսքում ընդգծեց, որ 20 տարի առաջ մասնաճյուղը ստեղծվել է հենց Արմեն Սմբատյանի առաջարկությամբ: Վերջինս նույնպես այսօր կողմնակից է միավորմանը:

Սմբատյանից հետաքրքրվեցինք, թե ինչ փոխվեց նախորդ տարիների ընթացքում: «90-ական թվականներին պետք էր համախմբել ուսանողությանը, ժողովրդին, եւ քանի որ դժվար էր գալ, Երեւան հասնել, հնարավորություն ստեղծեցինք, որպեսզի Գյուրիում շենք տան, գործիքներ տան: Լավ բան էր դա: Ամեն ժամանակ իր խորհուրդն ունի: Հիմա էլ է լավ, հիմա լավ աշխատում է, բայց մենք կարծում ենք, որ եթե ստեղծվի ակադեմիա, որտեղ լինեն բոլոր մասնագիտությունները, դա ավելի ճիշտ կլինի: Պետք է իրենք կարողանան ղեկավարել եւ իրենք էլ պատասխան տալ: Մասնաճյուղը մի քիչ կարծես երկրորդական լինի, իսկ լավ պահել մասնաճյուղը շատ դժվար է»,- պատասխանեց բուհի խորհրդի նախագահը:

Տպել
2086 դիտում

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)