«Սասնա ծռեր»-ի համար ԱՄՆ-ում նախատեսված դրամահավաքը տապալվում է

20/11/2016 schedule11:14

Armtimes.com-ը նոյեմբերի 18-ին անդրադարձել էր «Սասնա ծռեր» հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին եւ գրել էր, որ հիմնադրամում կան տարաձայնություններ, հիմնադրամից դուրս են են եկել Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը եւ Արմենակ Կյուրեղյանը:

Այս օրերին ԱՄՆ-ում ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբավորման բողոքի ակցիաներ կազմակերպած անձանցից Հերմոն Միքայելյանը հրապարակավ հայտարարեց, որ առաջին իսկ օրերից, ինքը մասնակցել է այդ հավաքներին: «Երկու ամիս առաջ ֆեյսբուքի էջերից տեղեկացանք, որ դեռևս օգոստոս ամսին Հայաստանում ստեղծվել է «Սասնա Ծռեր» հիմնադրամը, որն անմիջական օգնություն է հասցնում Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին: Ուսումնասիրելով նրանց պարզ և մանրամասն հաշվետվությունները, գնահատելով այդ մարդկանց կատարած կարևոր գործը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ համաձայն իրենց կանոնադրության նրանք չեն հարում որևէ կուսակցության, ինչը համընկնում էր էր նաև Լոս Անջելեսի անկուսակցական Սասնա Ծռերի սկզբունքներին, բոլոր անդամները միահամուռ որոշեցին սատար կանգնել այդ անչափ անհրաժեշտ ձեռնարկին և լծվեցին գործի:
Կազմակերպվեցին ուղիղ հեռուստակամուրջներ հիմնադրամի անդամների հետ և երկու անգամ եթեր տրվեց հեռուստատեսությամբ, այդպիսով հայ համայնքին ևս ծանոթացնելով Հայաստանի «Սասնա Ծռեր» հիմնադրամին:
Չնայած մեծ ու փոքր խոչնդոտներին, այս կարևոր և պատասխանատու աշխատանքն առաջ էր գնում մինչև այն պահը, երբ հայտնվեց ոմն Արաքսի Գրիգորյան անունով մի կին, ինքըզինքը հայտարարելով Սասնա Ծուռ և անհապաղ լծվեց իր սադրիչ և պառակտիչ գործունեությանը»,- հայտարարել է նա եւ հավելել, որ առաջին, իսկ ժողովում Արաքսի Գրիգորյանն իր «անհանգստությունը» հայտնեց և հայտարարեց, որ թափանցիկություն է ուզում: Ըստ նրա, Արաքսի Գրիգորյանը քաղբանտարկյալների ընտանիքների օգնության համար հավաքվելիք գումարները տարբեր զարտուղի ճանապարհներով ուզում էր կրճատել, պահանջելով նաև այդ փողի մի մասը տրամադրել զինվորների իրենց ֆոնդին, այդ հարցը բնականաբար մերժվեց, բայց պառակտման մեխանիզմն արդեն գործի էր դրված:

Այս հայարարությանն էլ հաջորդեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի աղջկա՝ Ասպրամ Մանուկյանի կողմից հանրայնացված՝ խմբավորման ադնամների հարազատների հայտարարությունը: «Մենք՝ «Սասնա Ծռեր»-ի ընտանիքների անդամներս կապված ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին կազմակերպվող դրամահավաքի (թելեթոնի) հետ հայտարարում ենք, որ հաշվի առնելով մեր անվստահությունը «Սասնա Ծռեր» հիմնադրամին, չփոխանցել հավաքվելիք գումարը հիմնադրամին: Քննարկելով և ընդհանուր հայտարարի գալով խնդրում ենք հավաքված գումարը փոխանցել ԱՄՆ-ում գտնվող մեր վստահված անձանց՝ Արաքսի ԳրիգորյանինՀարություն Պետրոսյանին, Մելանյա Ջանսուզյանին, եթե ոչ, ապա խնդրում ենք չշահարկել «Սասնա Ծռեր»-ի անարատ անունը որոշ մարդկանց շահերի համար: Կից թղթում ստորագրել են «Սասնա Ծռերի» 19 ընտանիքի անդամները, իսկ մնացած բոլորը իրենց համաձայնությունը տվել են հեռախոսակապով»,- ասված է խմբավորման անդամների հարազատների հայարարությունում:

Արաքսի Գրիգորյանն էլ իր հերթին հայտարարել է, թե հավաստի տեղեկությունների համաձայն՝ Լոս Անջելոսում նախատեսված դրամահավաքը տեղ չի ունենալու: «Մենք հաղթեցինք, թող ոչ ոք չհամարձակվի Սասնա Ծռերի հաշվին հարստանա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաքսի Գրիգորյանը եւ տեղադրել մի լուսանկար, որտեղ դրամահավաք-մարաթոնը բոյկետելու կոչ էր է գրված: Իսկ ավելի ուշ նա շնորհակալություն է հայտնել ընկերներին հաջողության հասնելու համար:

Տպել
5082 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան