Գարեգին Բ-ն ու Ալլահշուքյուր Փաշազադեն մասնակցելու են Կիրիլ պատրիարքի ծննդյան 70-ամյակին

21/11/2016 schedule12:00

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր երկօրյա այցով մեկնելու է Մոսկվա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ կաթողիկոսը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցելու է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի հանդիսություններին:

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցելու են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը եւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Կիրիլ պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի հանդիսություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնելու նաեւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Տպել
433 դիտում

Դոնալդ Թրամփը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ

Պլանային ջրանջատում Շենգավիթում

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում բացվել է նոր ցուցասրահ

Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին

Խոշոր վթար Լոռիում. վարորդը արգելափակված է մնացել մեքենայում (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շնորհանդեսին

Եվրատեսիլ-2017-ի հաղթողը վերակենդանացման բաժանմունքում է

Սուրեն Կարայանն իրաքյան կողմին առաջարկել է Հայաստանը դիտարկել ԵԱՏՄ շուկա մտնելու հարթակ

Բուժհիմնարկների աշխատակիցները կաշառքի դիմաց առողջական վիճակի մասին կեղծ տվյալներ են տվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Ղազախստանը հետաքրքրված է ընդերքի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ

Պայթյուն՝ վրաց-ռուսական սահմանին. կա զոհ

Յուրի Խաչատուրովի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ծանրամարտի ԵԱ. Արմեն Գրիգորյանը դարձավ չեմպիոն, Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր

CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործելու հեռանկարով

Համար 157 մանկապարտեզի տնօրենը թույլ է տվել խախտումներ. Երեւանի քաղաքապետարան

Քննարկել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

Вaвo-ն, Aro-ն ու Erik-ը Արգիշտի Ա-ի ժամանակակիցներն են. ահազանգ «Էրեբունի» թանգարանից

Ադրբեջանն Ուրուգվայում ակտիվացել է՝ ընդդեմ հայերի