Ոստիկանության ֆաբրիկայի աշխատակիցները չվճարված աշխատավարձերի հարցով դիմում են վարչապետին

Նախկինում ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» ընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ մեր կայքի միջոցով դիմում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հայտնելով, որ 3 տարի է՝ լուծարվել է իրենց ընկերությունը, սակայն մինչ այժմ 7 ամսվա աշխատավարձ եւ վերջնահաշվարկ չեն ստացել:

Նրանք այս 3 տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների դուռ են ծեծել, ապարդյուն փորձեր են արել հանդիպելու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որին մեղադրում են ընկերությունը փակելու մեջ, տարբեր վարչապետերի են դիմել, սակայն իրենց նամակները միշտ վերահասցեագրվել են պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ դրանք անարձագանք է թողել՝ պնդելով, որ ընկերության գույքը պետք է վաճառվի, որ գումարները տան:

Իսկ ընկերության գույքը, ինչպես պնդում են նախկին աշխատակիցները, այժմ արդեն անպիտան է, ժանգոտած եւ վաճառքի ենթակա չէ:

Ինչպե՞ս է դեռեւս 90-ական թվականներից իրավապահ համակարգի վերահսկողության տակ գտնվող եւ ոստիկանության, ներքին զորքերի բոլոր ստորաբաժանումների համար համազգեստ կարող ընկերությունը հասել այս վիճակին.

«Մենք ինքնաֆինանսավորվող հիմնարկ ենք եղել, բայց կատարել ենք ոստիկանության պատվերները, կարել ենք համազգեստներ ներքին զորքերի, սպայական կազմի, ոստիկանության ամբողջ շարքային համակարգի համար համազգեստներ: Շատ լավ աշխատել ենք, լավ արդյունքներ են եղել: Բայց երբ Վլադիմիր Գասպարյանը նստեց գահին, այդ օրվանից մեր գործերը վատացան: Չգիտեմ ինչի, երբ ինքը եկավ-դարձավ ոստիկանապետ, իր հետ բերեց ոստիկանության նոր տնտեսական վարչության պետ (Խանզրադյան), որն էլ մեր ընկերության տնօրեն նշանակեց Սամվել Բեկչյանին: Էս Բեկչյանին թվում էր, թե այս ամբողջն իրենն է, պետք է կուլ տա: Պատվերներ ունեցանք, չկարեց: Պարտքեր կուտակեց: Վերջը հասցրեց նրան, որ ընկերությունը տանի լուծարման:

2012 թվականի ապրիլից մինչեւ հոկտեմբեր մենք ոստիկանության պատվերները չարեցինք: Կարում էինք Բեկչյանի կնոջ անունով գրանցված «Սամլ ֆրութ» ընկերության համար: Դրանից հետո 2013 թվականի հոկտեմբերի 31-ին մեր ընկերությունը փակվեց, գնաց լուծարման, պետական գույքի կառավարման վարչությունից սկսեցին ընդունում-հանձնում անել: Ընկերությունը տարան սնանկացման: Բանվորությանը մի կերպ, զոռով-շառով, կիսատ-պռատ աշխատավարձ տվեցին, մեր փողերը մնացին օդի մեջ: Աշխատանքային գրքույկները հետ վերադարձրին, աշխատավարձ չտվին: Լաբորատորիայի աշխատողներ, հաշվապահներ, պահեստապետ, արտադրության պետեր. ոչ ոք 7 ամսվա աշխատավարձը չի ստացել, դրան գումարած՝ վերջնահաշվարկ»,- մեզ հետ զրույցում խնդիրը ներկայացրեց աշխատակիցներից Գոհար Թամամյանը, որի հաշվարկներով ընկերությունը միայն իրեն 1 միլիոն դրամի պարտք ունի:

Նշենք, որ «Կոնտինենտտեքս» ընկերության տեղում ներկայումս բարձրահարկ շենք են կառուցում: Ընկերության նախկին աշխատակիցները կարծում են, որ «Կոնտինենտտեքս»-ը հատուկ է սնանկացման տարվել, որպեսզի ոստիկանության համազգեստները կարվեն «Քանաքեռի կարի ֆաբրիկայում», որը նրանց տեղեկություններով Վլադիմիր Գասպարյանի բարեկամներից մեկին է պատկանում:

«Միտումնավոր հիմնարկը քանդեցին, պատճառաբանելով՝ իբր պարտքեր ունի, չեն կարողանում վճարել, որ լրիվ իրեն լինի: Էլի լրիվ իրեն լինի, գոնե մեր փողերը տվեք»,- նշեց աշխատակիցներից Սիրանույշ Խալաթյանը:

Նշենք, որ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Բեկչյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրեսգրքի 193-րդ եւ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 
Ընկերության նախկին աշխատակիցները պնդում են, որ Բեկչյանը Մոսկվայում ազատորեն շրջում է:

«Մի երեխա հեռախոս գողացած լիներ՝ հիմա բռնել նստացրել էին: Բա 38 միլիոնից ավելի պարտք ունի աշխատակիցներին, 140 հոգու մի գրչի հարվածով հանել դուրս է շպրտել, ինչո՞ւ չեն դատում»,- մեր զրույցը Կառավարությանն ուղղված այս հարցադրումով եզրափակեց ընկերության նախկին աշխատակիցներից Գոհար Թամամյանը:

ՀՀ ոստիկանությունից այս կապակցությամբ մեզ հայտնեցին, որ լուծարված «Կոնտինենտտեքս» ընկերության աշխատակիցներին բազմիցս պարզաբանվել է ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն լուծարելու որոշումը բացատրել էր հետեւյալ կերպ. «... որոշման նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առեւտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն էր: 2009-2013 թվականների ընթացքում ընկերության հասույթը 428,4 միլիոն դրամից նվազել էր մինչեւ 19,9 միլիոն դրամի»:

Տպել
7435 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին