ՀՀԿ-ական պատգամավորը 75 հազար դոլար նվեր է ստացել եւ առանձնատուն գնել

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը: ՀՀԿ-ական պատգամավորը նախորդ տարի 35 միլիոն դրամով (մոտ 72 հազար դոլար) առանձնատուն է գնել, իսկ 1 միլիոն դրամով՝ հողամաս: Իր Mercedes-benz s500 տեսակի ավտոմեքենան էլ վաճառել է 14 միլիոն դրամ: 2015 թվականի սկզբում նա ունեցել է 10 միլիոն դրամ գումար, որը հարկային տարվա ավարտին աճել է՝ դառնալով 20 միլիոն դրամ:

Հրանտ Գրիգորյանը եկամուտ է ստացել նվիրատվությունից, աշխատավարձից եւ գույք օտարելուց: Նրա աշխատավարձը կազմել է մոտ 7 միլիոն դրամ, գույքի օտարումից ստացել 14 միլիոն դրամ, իսկ նվիրատվությունից՝ 36 միլիոն դրամ: Նկատենք, որ նվիրատվությունները եղել են առանձին-առանձին, այն համամասնությամբ, որով առանձնատուն եւ հողամաս է գնել: Նվիրատուի անունը հայտարարագրում չի նշվում:

Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա եւս մեկ առանձնատուն ունի եւ 4 հողամաս: 2012 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն էլ նա ունի մոտ 67 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս:

Տպել
17193 դիտում

Հարցազրույց. բանակցել են չեն բանակցել

Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

Բարբարոսություն.  մի ոչնչացրեք Մթնաձորը

«Ավելի վատ. սրանք քաղաքի լավագույն մարդիկ են» Լիլիթ Ավագյանի հոդվածը

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)