Գյումրու թատրոնի տնօրենի նոր թեկնածուների անուններ են շրջանառվում

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

Մեր տեղեկություններով, տնօրենի պաշտոնի հավակնորդները երեք են՝ Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, նույն թատրոնի ռեժիսորներից մեկը, որի անունը գաղտնի է պահվում եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հաղորդավար Արթուր Կիրակոսյանը:

Տիգրան Վիրաբյանը armtimes.com-ի հետ զրուցում հաստատեց, որ իսկապես հայտ է ներկայացրել՝ մրցույթին մասնակցելու համար:

«Այո, ցանկանում եմ մասնակցել, քանի որ մասնագիտական կրթությունն այս անգամ պարտադիր պայման է դարձել»,- նշեց Վիրաբյանը եւ վստահեցրեց, որ տեղեկություններ չունի, թե ով է իր մրցակիցը՝ նույն թատրոնից:

Արթուր Կիրակոսյանը հերքեց տեղեկությունները՝ նշելով, որ մրցույթին մասնակցելու ցանկություն չունի:

«Իրականությանը չի համապատասխանում, որոշել եմ չմասնակցել, բայց մտորումներ եղել են»,- ասաց հաղորդավարը:

Ռեժիսոր-թեկնածուի ինքնությունը պարզել չհաջողվեց, քանի որ օրենքով սահմանված կարգով մինչեւ մրցույթի օրը թեկնածուների անունները չի հրապարակվում:

Մեր տեղեկություններով, Գյումրու դրամատիկական թատրոնում ներքին տարաձայնություններ կան, բայց սրանով հանդերձ աշխատակազմը հակված է տնօրենի պաշտոնում տեսնել Տիգրան Վիրաբյանին: Ռեժիսորի մասնակցությունն էլ հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված:

Հիշեցնենք, որ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը երկու անգամ չկայացավ: Սեպտեմբերի 14-ին կայանալիք մրցույթում մասնակցության հայտ ներկայացրածներից մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը: Պատճառը եղել էր այն, որ թատերագիտություն, դերասանական արվեստ, ռեժիսուրա մասնագիտություններից որեւէ մեկը պարտադիր պայման չէր եղել, որը հասարակական լայն քննարկման առիթ էր դարձել: Իսկ նոյեմբերի 18-ի մրցույթին թեկնածուներ ընդհանրապես չէին առաջադրվել:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից են` արվեստի կառավարում` մենեջմենթ, դերասանական արվեստ, ռեժիսուրա, թատերագիտություն, սոցիալ-մշակութային գործունեություն, տնտեսագիտություն, կառավարում մասնագիտություններից որեւէ մեկը, կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ այլն:

Տպել
2125 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել