Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկեց ՄԻՊ-ի մասին ՀՀ օրենքը

22/11/2016 schedule22:58

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք դրույթներ:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:

Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական հանրաքվեից հետո թևակոխել է օրենսդրական բարեփոխումների չափազանց կարևոր փուլ, որի բաղկացուցիչներն են սահմանադրական օրենքները. դրանցից երկուսի՝ «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ նախատեսվում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհրդատվական եզրակացությունները: Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները և նշել, որ դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գործող օրենքի կիրառման ժամանակ:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին ու լսել նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ վերջիններիս առաջարկները:

Տպել
486 դիտում

Ավելին էի սպասում իմ թիմից. «Ալաշկերտի» մարզիչը՝ «Սանտա Կոլոմայի» դեմ խաղից հետո

Հասանք մեր նպատակին. «Սանտա Կոլոմայի» մարզիչը՝ «Ալաշկերտին» պարտվելուց հետո

Զինծառայող Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ­ում շարունակելու համար կհատկացվեն նոր միջոցներ

Նորաստեղծ «Արցախ» ֆուտբոլային ակումբի տարբերանշանը (լուսանկար)

«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Սանտա Կոլոմային» (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանի դստեր շնիկին Փոքրիկ Հիսուս չկոչեցին

«Անտեսանելի» հատուկ նշանակության վարչության աշխատակիցները Սեֆիլյանի գործով դատարանում էին

Սկսվել են «Դեդփուլ» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները

Դատարանում կոտրել են Մխիթար Գոշի մատը (լուսանկար)

Ավազակային հարձակում Արագածոտնում. 3 հոգի կապել են զոհերին, զարդեր ու գումար պահանջել

Չեխիան կողմ է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացմանը․ ՀՀ-ում Չեխիայի դեսպան

Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբում եւս մեկ անձ է եղել. ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել

ՀՀԿ-ական նորընտիր պատգամավորը 4 առանձնատուն ունի, 5 ավտոմեքենա

ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափերի խարդախության փաստով հարուցվել է քրեական գործ․ ՀՔԾ

Հայաստանում ավելի քան 60 արջերի տանջում են մասնավոր հաստատություններում. ստորագրահավաք

«Ֆուլ հաուսի» երկրպագուները կարող են հայտնվել դրա հոլովակում

Թալիշում վիրավորված զինծառայողը կտեղափոխվի ՌԴ. բյուջեից 3.4 մլն դրամ կհատկացվի

Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

«CNN»-ը տեսանյութ է հրապարակել «Իսլամական պետության» մայրաքաղաքի «առօրյա կյանքի» մասին

Մխիթարյանը կնքահայր է դարձել Հայաստանում գտնվելու ժամանակ (տեսանյութ)