Ներկա փուլում անհնար է ԼՂ բանակցություններում առաջընթաց սպասել. Շ. Քոչարյան

23/11/2016 schedule13:44

Այս պահի դրությամբ հստակ չէ դեկտեմբերի 8-9 Համբուրգում սպասվող գագաթաժողովի ժամանակ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում լինելու է, թե՝ ոչ:

Այս մասին Մեդիա-կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳ առաջին փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հայկական կողմը երբեք չի խուսափել հանդիպումներից. պարզապես դրանք պետք է լինեն արդյունավետ»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ դեկտեմբերի 30-ին սպասվող հեռացմանը, որի մասին արդեն համանախագահը հայտարարել է, Քոչարյանն ասաց, որ հեռացումն անսպասելի չէր. դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր:

Հարցին՝ տարօրինակ չէ արդյո՞ք, որ Ուորլքին աշխատանքի է անցնելու ռուսական ընկերությունում, որն անուղղակիորեն կապվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, փոխնախարարը պատասխանեց.

«Դեսպանն ազատ է սեփական կյանքը տնօրինելու հարցում»:

Ըստ Քոչարյանի՝ Ուորլիքն իր աշխատանքի տարիներին չի արել որեւէ քայլ, որով իր կողմնակալությունն կասկածի տակ առնվի, ինչը չի կարող ասել նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի մասին:

«Լինելով համանախագահ կողմնակալություն չենք տեսել, ինչը տեսել ենք նախկինի դեպքում»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂ հակամարտության վրա թե՛ ամերիկացի, թե՛ ֆրանսիացի համանախագահների փոփոխության հարցը, Շավարշ Քոչարյանը կոչ արեց «չգերագնահատել անձերին, որոնց նշանակում են եռանախագահ երկրները»: Քոչարյանի խոսքով, յուրաքանչյուր դեսպան ներկայացնում է իր պետության քաղաքականությունը.

«Չափազանց կտրուկ քայլերն այնքան էլ հավանական չեն»,- ասաց նա:

«Ներկա փուլում անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն կատարվել, քանի դեռ պատերազմի վերսկսման հավանականություն կա, քանի դեռ շփման գծում կրակում են, սադրանքներ կան»,- հստակեցրեց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանին գտնվող վերջին փաստաթղթին, փոխնախարարն ասաց, որ վերջին փաստաթուղթը, որն ընդունել են ՀՀ-ն ու Ադրբեջանը, Մադրիդյանն է. ԼՂ-ն մերժում է այն:

Ճշտող հարցին՝ եղել է արդյո՞ք «Լավրովյան պլան» անվանումը ստացած փաստաթուղթը, որը սկսեց շրջանառվել ապրիլյան պատերազմից հետո, Շավարշ Քոչարյանն, ըստ էության, չհերքեց, որ նման փաստաթուղթ առաջարկել է կողմերից մեկը, սակայն հավանության չի արժանացել:

Փոխնախարարը մեկ օրինակով ներկայացրեց Լավրովյան պլանը ինչպես է ներկայացվել, ըստ որի, օրինակ հայկական կողմը կարող էր ԱՄՆ պետքարտուղար Քերրին տալ մի տարբերակ, ըստ որի Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը եւ ԼՂ օկուպացված տարածքներից դուրս գա, հետո էլ Երեւանում ասեն՝ բանակցություններում Քերրիի պլան կա:

«Կողմերը կարող են ներկայացնել այս կամ այն առաջարկությունը, բայց հետո անպարկեշտություն է քո ներկայացրած տարբերակը ներկայացնել որպես կողմ, այն էլ այն դեպքում, երբ Լավրովը պարբերաբար ժխտում է այն»:

«Առ այսօր գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ՝ Մադրիդյանը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ ընթացքում կարող էին տարբեր տարբերակներ քննարկվել, սակայն որեւէ մեկը բանակցությունների արդյունքում հաջողության չի հասել:

Տպել
6132 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի